Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են 2015 թվականի գերակա խնդիրներն ու միջոցառումների ծրագրերը

Հունվար 14,2015 16:03

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2015 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրի կատարման հարցերը:

Խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:

«Չնայած գյուղատնտեսության բնագավառում  մշտապես առկա են մարտահրավերներ, սակայն դրանք հաղթահարելի են և  համոզված եմ, որ ընթացիկ տարում համատեղ ուժերով և հետևողական աշխատանքի միջոցով մենք կկարողանանք  ոլորտում գրանցել  բարձր կատարողական արդյունքներ, հատկապես հաշվի առնելով չիրացված ներուժը», – նշել է իր խոսքում նախարարը:

Անդրադառնալով 2015 թվականին նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերին և միջոցառումներին` նախարարը նշել է, որ դրանց շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է բարելավել հանրապետության պարենային անվտանգության վիճակը, ավելացնել գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալները  և այլն:

Բացի այդ, ընթացիկ տարում շարունակվելու են մատչելի պայմաններով դիզելային վառելանյութի ու հանքային պարարտանյութերի տրամադրման, տոհմային երինջների ներկրման ծրագրերը:

Նախարարը նաև հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները , որպեսզի մարտի 25-ին ոռոգման համակարգը պատրաստ լինի գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին:

Պատասխանատուներին հանձնարարվել է հստակորեն իրականացնել իրենց պատասխանատվության ոլորտում գտվող ծրագրերը, պահպանել ծրագրերի կատարման ժամկետները` բացառելով թերացումները:

ՀՀ գյուղատնտեսական տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031