Օրվա լրահոսը
Քաղտեխնոլոգ. «Քոչարյանին չի հաջողվի տարանջատվել այսօրվա իշխանություններից»
Արմեն Բադալյանի խոսքով, երկրորդ եւ երրորդ նախագահները ըստ էության նույն մարդիկ են
Արցախի նախագահը բավարար է գնահատել կառավարության աշխատանքը
Հունվարի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ այս տարվա անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը: Նիստում հաստատվել են 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այն մշակվել է՝ հաշվի առնելով պետական կառավարման մարմինների առաջարկությունները՝ հիմքում ունենալով կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը նշել է, որ ընթացիկ տարվա միջոցառումների ընտրությունը
ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերը և հնատիպ գրքերը հանձնվեցին Մատենադարանին
Հունվարի 23-ին Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի փոքր սրահում տեղի ունեցավ հալեպահայ Սոսե Պարոնյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերի և հնատիպ գրքերի՝ Հայաստանի գլխավոր ձեռագրապահոցին փոխանցելու հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Խորհրդանշական է, որ այսօր պատվաբեր առաքելությմբ
13 կազմակերպություններ ներկայացվել են ընդգրկվելու գնումների գործընթացին մասնակցելու իրավունքը սահմանափակված մասնակիցների ցանկում
2014թ. ընթացքում գնումների գործընթացների կազմակերպման ժամանակ մասնակիցների կողմից ոչ պատշաճ կամ պայմանագրի տեխնիկական բնութագրին անհամապատասխան ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման որոշ դեպքեր են արձանագրվել, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով, տրամադրվել է գնումների ոլորտի լիազոր մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, մասնակիցներին գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում ներառելու համար պաշտոնական գործընթաց նախաձեռնելու նպատակով։
Ովքե՞ր են պատասխանատու Պերմյակովի համար
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ քաղաքագետ, գրող Գուրգեն Եղիազարյանը: Արամ Աբրահամյան.- Արդյոք Ձեր կարծիքով` Պերմյակո՞վն է իրականացրել այդ ոճրագործությունը, եւ եթե այո, ապա նա մենա՞կ է եղել, թե՞ ունեցել է հանցակիցներ: Անուշ Սեդրակյան.- Քանի որ ես էքսպերտ կրիմինալիստ չեմ, ես բնավ չեմ ուզում
ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի 2-րդ զեկույցի քննարկում
Հունվարի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվեց Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը` Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և
Ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը
Հայաստանի Հանրապետության նոտարական պալատում հունվարի 23-ին ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը, որը ֆինանսավորվել է Եվրամիության, իրականացվել՝ Եվրոպայի խորհրդի կողմից: Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաիրա Ավետիսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, պաշտոնատար այլ
473.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 100,00 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 473.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 473.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Հեպատիտ C-ով «վարակակիր» հիվանդանոցի տնօրենը դեպքի օրերին գործուղման է եղել, հետո հիվանդացել է, հիմա էլ` հանրապետությունում չէ
Քաջարանի հիվանդանոցի շենքային պայմանները լավն են, իսկ աշխատողնե՞րը
ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցությունները վերականգնելու վրա է աշխատում. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան
Ֆրանսիան ցանկանում է վերականգնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները և ամրապնդել կողմերի միջև վստահությունը, «ԱՊԱ»-ին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Ըստ նրա, բոլոր հակամարտություններում՝ ինչպես մարդկանց, այնպես էլ երկրների միջև, էական է մեկ գործոն. «Հաշտության հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե կողմերը ցանկանան: Ադրբեջանին ու Հայաստանին հետաքրքրող այլ թեմաներ ներառելով՝ նրանց հնարավոր
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության եւ Գյումրիի հրեշավոր սպանության կապը
Հակառակորդը բաց չի թողնում հարմար «պահը» Տարին դեռ նոր է սկսվել, բայց սահմանային միջադեպերի պատճառով արդեն 10 զոհ ունենք` բոլորն էլ 19-20 տարեկան: Հակառակորդի դիվերսիոն հարձակումները չդադարեցին անգամ ամանորյա տոներին. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվեցին ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Սրանց հաջորդեցին հունվարի 5-ին
Քաղտեխնոլոգը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. «Իսկ ինչո՞ւ ինքը հոկտեմբերի 27-ին կայծակնային չգործեց»
Ըստ Արմեն Բադալյանի, մեղադրել այսօրվա իշխանություններին մի բանում, որ Քոչարյանը ժամանակին չի արել, ազնիվ չէ
Պերմյակովը հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կանցնի. Интерфакс
Այս և բոլոր փորձաքննությունները իրականացվելու են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում:
Նիկոլայ Բաղդասարյան. «Ես չեմ հավատում, որ քննիչը չի նկատել անիվների հետքերը»
Իսկ փաստաբանի կողմից 2 մլն 600 հազար դրամի պահանջը նա նույնպես որակեց օրենքից չբխող:
Հայ եւ ռուս պատգամավորական խումբը հետեւելու է սպանության բացահայտման գործընթացին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ռուսաստանի Դաշնության մի խումբ պատգամավորներ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ հենց նոր այցելեցին «Շիրակ» գերեզմանատուն՝ սպանված Ավետիսյանների շիրիմներին: Լրագրողների հետ զրույցում վերջիններս իրենց ցավակցությունները հայտնեցին, կատարվածն անվանելով հրեշավոր ոճրագործություն, նաեւ հայտարարեցին, որ այսուհետ 102-րդ ռազմաբազայում ծառայելու են հատուկ պատրաստվածություն անցած պայմանագրային զինծառայողներ: Իսկ թե ինչու ռուսական կողմը Պերմյակովին չի հանձնում ՀՀ արդարադատությանը, վերջիններս նշեցին,
Ինչո՞ւ ռուսական կողմը չի ցանկանում հանձնել Պերմյակովին հայ իրավապահներին
Մոսկվան ձգտում է թաքցնել ավելի՞ կարեւոր հանգամանքներ Մինչ հայ հասարակությունն անհամբերությամբ սպասում է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի «տղամարդու» հրապարակային խոստմանը` դիմել ռուս գործընկերոջը` Պերմյակովին հանձնելու հայկական կողմին, պաշտոնական Մոսկվան սկսեց առավել «համապարփակ» տեղեկություններ սփռել գործի առնչությամբ: Հունվարի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել է, թե Գյումրու ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս
ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանի նամակը ՌԴ աշխարհիկ եւ հոգեւոր ղեկավարներին. «Աղերսում եմ»
Կանխավ խորին և հարգալից շնորհակալություն նվաստիս աղերսը չմերժելու համար:
«Շատ մեծ դավադրություն է կազմակերպվում հայ ժողովրդի դեմ». Շանթ Հարությունյան
Ռուսական ամբողջ գործակալական ցանցը փորձում է ապացուցել, որ Գյումրու սպանությունը թուրքերն են արել:
Միհրան Պողոսյանն է որոշել, որ ԴԱՀԿ աշխատակիցները Ծիծեռնակաբերդում պետք է երդվեն
ԴԱՀԿ աշխատակիցները հնարավոր է կրկին Ծիծեռնակաբերդում երդվեն
«Մինչեւ նամակը նախագահականից չեն մակագրում, գյուղապետն ու մարզպետարանը չեն օգնում»
Ասիրյանների ընտանիքը մոտ 6 տարի է՝ հոսանք չունի Կենցաղային ցանկացած խնդիր ունեցող քաղաքացի վեր է կենում եւ ուղիղ նախագահական գնում, անկախ նրանից՝ քաղաքացուն հուզող հարցը աղբին է առնչվում, գազին, թե տեղական կառավարման օղակի որեւէ ծառայությանը: Անգամ ամենահեռավոր մարզից եթե ոչ՝ փոստով, ապա անձամբ գալիս, նախագահական նամակ են հանձնում՝ հույս ունենալով, որ վերեւներից բռնացնելով՝ իրենց հարցին
3 զոհ` նույն կուրսից. Կարենը պատրաստվում էր նշանվել… yerkir.am
Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների հերթական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր: Yerkir.am-ի տեղեկություններով` զոհված լեյտենանտը 21 տարեկան էր, անցյալ տարի էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և գործուղվել Տավուշի մարզի զորամասերից մեկը: Մեր տեղեկություններով` Կարենը Գալստյանների ընտանիքի երկրորդ ` կրտսեր զավակն էր, պատրաստվում էր նշանվել: Սովորական ապրող
Հանձնել է հանգուցյալ հարազատի զենքը
Հունվարի 22-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1957 թ. ծնված Խաթուն Տ.-ն կամավոր հանձնել 5,6 մմ տրամաչափի ակոսափող մեկփողանի հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որն իր հետ բերել էր ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: Խաթուն Տ.-ն հրացանը հայտնաբերել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իրենց տան խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:
Հայաստանում ձմեռային տուրիզմի լիարժեք զարգացման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու
Մեր երկրում ձմեռային հանգիստը ասոցացվում է միայն Ծաղկաձորի հետ
Նիկոլայ Բաղդասարյան. «Արդյոք օբյեկտի՞վ էր ձերբակալել Վարդան Պետրոսյանին, երբ նա գտնվում էր վերակենդանացման բաժնում» (Ֆոտոշարք)
Ժամը 12.45-ից Կոտայքի մարզի դատարանում սկսվել է Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի պաշտպանական ճառը: Այն դեռ շարունակվում է: Սպասվում են նաեւ պաշտպաններ Սամվել Ջաղինյանի, ֆրանսիացի փաստաբանի ճառերը. Վերջինս, ի դեպ, դատարանում է գտնվում թարգմանի հետ: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ մեծ հնչեղություն ունեցող այս գործը կարող էր հնարավորություն տալ ապացուցելու մեր արդարադատությանը, որ մեր պետությունում գործում է
Գառնիկ Իսագուլյան. «Թող Կոստանյանը հրաժարական տա, երբ ես իմացա, որ ես չեմ որոշում՝ հրաժարական տվեցի»
«Իրավիճակը կանխատեսելի է: Հասկանալի է, որ 2015-ը յուրահատուկ կարեւորություն ունի, եւ բնականաբար, Ադրբեջանը պետք է ինչ-որ չափով օգներ իրենց գործընկեր Թուրքիային: Բացի այդ, հաշվի առնելով, որ նավթի գների անկում էլ կա եւ որոշակի լարվածություն, ՀՀ-ն պետք է գիտակցեր ու կանխատեսեր, որ սահմանում էլ կլիներ լարված»,- այսօր «Հայելի» ակումբում սահմանային լարվածության մասին խոսելիս այսպիսի գնահատական տվեց
Տաղանդավոր գերմանուհին Հայաստանում է
Ջութակահար Լառա Բոշկորը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա այլ հարկի ներքո Գերմանացի 13-ամյա ջութակահար Լառա Բոշկորը հայ հանդիսատեսին ներկայացավ 2013թ.: Այդ տարի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրավերով գերմանացի ճանաչված մանկավարժ, պրոֆեսոր Քոհ Գաբրիել Քամեդան Հայաստան էր ժամանել իր սան Լառայի հետ եւ մեր կոնսերվատորիայում անցկացնում էր վարպետության դասընթացներ: Հիշեցնենք, որ մաեստրո Քամեդան հիացած էր
Ստավրոպոլում ձերբակալել են ՆԳՆ ծառայողի սպանության գլխավոր կասկածյալ Միխայիլ Գրիգորյանին. Блокнот
ՆԳՆ ներքին զորքերի ծառայող Դմիտրի Սիդորենկոյի սպանության մեջ կասկածվող Միխայիլ Գրիգորյանը հունվարի 22-ին ձերբակալվել է, հայտնում է «Բլոկնոտ» պարբերականը: 23-ամյա Գրիգորյանը կասկածվում է Միներալնիյե Վոդի քաղաքում հունվարի 21-ին կռվի ժամանակ Սիդորենկոյին դանակով սպանելու մեջ: Իրավապահ մարմիններից հայտնել են, որ նա խոստովանել է իր մեղքը: Սպանության մյուս կասկածյալը՝ Գրիգորյանի ընկեր Կարեն Թովմասյանը, դեռևս փախուստի մեջ է:
Արտգործնախարարն ընդունեց Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին
Հունվարի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ Նախարար Նալբանդյանը պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումները: ՀՀ ԱԳՆ
ՀՀ-ում ընտանեկան բռնության դեպքերն աճում են
«Չեմ տեսնում, որ պետական մարմիններն իրոք գիտակցում և ուզում են լուծել այս խնդիրը»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման հավանականությունը և խոչընդոտները» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի տնօրեն Աննա Նիկողոսյանը: Նշենք, որ 2007-ին մշակվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին ՀՀ օրենքի նախագիծը, բայց մինչ այժմ այն չի

















































