Օրվա լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական տեղեկատվության հրապարակումը

Ադրբեջանի նախագահի` 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող: Ընդ որում, Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող

Կարեւորը, որ ուղեգիր նվաճեն օլիմպիական մեդալի համար պայքարելու ունակ բռնցքամարտիկները

Հայաստանի բռնցքամարտիկները մրցաշրջան 2014-ից հետո գրեթե չեն հանգստացել: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը` նշելով, որ հատկապես տղաներն ամանորյա տոներին գտնվել են ակտիվ հանգստի մեջ եւ շարունակել մարզումները: – Ինչո՞վ էր պայմանավորված դա: – 2015 թվականը պատասխանատու եւ հագեցած տարի է լինելու նրանց համար: Եվ քանի որ հունվարի 7-ից

«Խոշտանգում» հանցակազմը նոր սահմանմամբ. օրենքի նախագծի հետքերով

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավաբանների կողմից բազմիցս է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքով «Խոշտանգում» հանցակազմի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի  կոնվենցիային անհամապատասխանության և օրենսդրական փոփոխությունների և լրացումների անհրաժեշտության խնդիրը: Այս խնդրի վերաբերյալ բազմիցս բարձրաձայնել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Իսկ ս.թ. սեպտեմբերին Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի կատարման մասին վերլուծության

App Armenia հավելվածը App Store-ում ներբեռնումների թվով առաջին տեղում է

21 հունվարի, 2015 թ., Երևան. Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից համատեղ մշակված App Armenia բջջային հավելվածը App Store մարքեթում Հայաստանում ներբեռնումների թվով առաջատարն է: App Armenia հարթակը և հավելվածը գործարկվել են 2014 թ. դեկտեմբերի 20-ին: Մեկ ամսում հավելվածը App Store և Google Play մարքեթներից ներբեռնվել է ավելի քան 11000 անգամ: App Armenia բջջային հավելվածը

Պաատա Դավիթայա. Ռուսաստանը Հայաստանին նայում է որպես իր վասալի. «Ազատություն» ռադիոկայան

Վրաց գործչի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը գողական մտածելակերպով է շարժվում։

Նաիրիտցիները աշխատավարձ են ստացել. «Ա1+»

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ են ստացել՝ 2014 թ դեկտեմբերինը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Նրա խոսքերով՝ բողոքի ակցիաները չեն դադարելու։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

«Ինձ ճանաչում են, առաջարկի դեպքում՝ սիրով»

Մինիմալիզմի ներկայացուցիչ, քանդակագործ Գեւորգ Ջորջ Կասաբյանը չի հրաժարվի իր գործերը Հայաստանում տեղադրելու առաջարկից Աբստրակտ մինիմալիզմի հետեւորդ, քանդակագործ, նկարիչ Գեւորգ Ջորջ Կասաբյանը (լուսանկարում), չնայած հասուն տղամարդ է, սակայն իրեն ներշնչել է, թե դեռ 23 տարեկան է` նկատի ունենալով իր անսպառ էներգիան: Ծնունդով Հալեպից՝ Կանադա տեղափոխված երիտասարդն այնտեղ 30 տարեկանում է ստացել մասնագիտական կրթություն: Աշխատանքների առաջին ցուցադրությունը

Արմեն Աշոտյան. Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը հաջողված օրինակներից է

Լոնդոնում ընթացող կրթության նախարարների համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինի և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Վենյամին Կագանովի հետ: Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինը հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության  նախարարին`մասնակցության

Գյումրիում կատարված ողբերգությունը հարմար պա՞հ են համարում հարձակումներ գործելու համար. «Հայոց աշխարհ»

1-2 օրվա ընթացքում հետախուզադիվերսիոն 8 գործողության փորձը իսկապես շատ է: Դա ավելի շատ համակարգված հարձակողական գործողության տպավորություն է թողնում, քան սոսկ հետախուզության կամ դիվերսիայի: Կամ էլ, ինչպես զինվորականներն են ասում՝ «հետախուզություն՝ մարտով»: Մեր զինված ուժերը, իհարկե, վերահսկում են իրավիճակը եւ հակահարված են հասցնում թշնամուն: Բայց բուն հարցն այն է, թե ինչ խնդիր է հետապնդում թշնամին.

Մանկաբույժ Ռոշալը, տեղեկանալով փոքրիկի մահվան մասին, առաջինն է հրաժարվել մասնակցել Մալախովի շոուին. «Չորրորդ իշխանություն»

Ռոշալը շուրջ մեկ շաբաթ կապի մեջ է եղել փոքրիկի կյանքը փրկել ցանկացող բժիշկների հետ, ավելին՝ որոշ դեղամիջոցներ հենց ինքն է Մոսկվայից ուղարկել Հայաստան։

«Բանդա-2»-ի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մտել էր խորհրդակցական սենյակ՝ քննարկելու համար ամբաստանյալ Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Սերոյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Կոջոյանի պաշտպանին միացել էին պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանը եւ Մուշեղ Շուշանյանը: Դատավորը ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշումը հրապարակեց ամբողջությամբ, այն տրամադրելով նաեւ դատավարության կողմերին: Պաշտպանական կողմը դատավորին մեղադրել էր, որ նա դիմել

Ոճրագործության հետեւում կանգնած է որոշակի ուժ, որը դեռ Ռուսաստանում հավաքագրել է Պերմյակովին. «Հայոց աշխարհ»

Պերմյակովը հոգեկան հիվանդ չէ, թմրամոլ չէ, կատարված ոճրագործությունը թմրադեղի կամ ալկոհոլի գործածման հետեւանք չէ:

«Ֆեյքերն» ու դյուրահավատ օգտատերերը

Ինչպե՞ս տարբերել՝ հեղինակն իրակա՞ն է, թե՞ կեղծ Մենք՝ լրագրողներս, պարտավոր ենք ստուգել փաստերը: Այսինքն՝ եթե, ենթադրենք, ինչ-որ մեկը տեղեկատվություն է տարածում, որ այսինչ բանկը միաձուլվում է այնինչ բանկի հետ, պետք չէ ագահ ձկան նման կուլ տալ այդ խայծը եւ միանգամից դնել քո կայքում կամ քո թերթի էջերում: «Մի րոպե,- կմտածի քիչ թե շատ փորձառու լրագրողը,-

102-րդ ռազմաբազայի արյունոտ հետքը (տեսանյութ)

Գյումրիյում տեղի ունեցած ողբերգական դեպքերը բոլորիս համար առիթ հանդիսացան, որպեսզի մենք վերհիշենք այդ քաղաքում տեղակայված ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի ծառայողների կողմից կատարված մահացու ելքով այլ դեպքերը: Տեսանյութում քննարկված են 1999, 2013 և 2015 թվականի մահաբեր դեպքերը, որոնց արդյունքում սպանվել է Հայաստանի թվով 11 անմեղ քաղաքացիներ (այդ թվում 4-ը` անչափահաս), ինչպես նաև բարձրացված են մի շարք

Ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, որովհետեւ ժողովրդին փողոց դուրս բերո՛ղը չկա. «Չորրորդ իշխանություն»

Որովհետեւ իշխանափոխություն իրականացնելն այլ բան է, իշխանափոխությունից հետո երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելը՝ բոլորովին այլ բան:

Սգո օր հայտարարելու մշակույթը Հայաստանում եւ այլուր

Հունվարի 12-ին գազանաբար սպանվեց Ավետիսյանների ընտանիքը՝ վեց մարդ: Հունվարի 19-ին մահացավ նույն սպանդի ժամանակ անմարդկայնորեն խոշտանգված Սերյոժա Ավետիսյանը: Յոթ անմեղ զոհ: Հայաստանում այդ կապակցությամբ պաշտոնապես սուգ չհայտարարվեց, թեեւ սգում էին բոլորը: Սուգ չհայտարարվեց անգամ դեպքի վայրում՝ Գյումրիում: Փոխարենը կառավարական մակարդակներից հայտարարվեց՝ «Սուգ հայտարարելու մշակույթ չունենք»: Այդ մշակույթի փնտրտուքները մեզ տվեցին հետեւյալ արդյունքները: Հայաստանի Հանրապետությունում՝ անկախության

Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոց իրացնողը և կալանավորվել

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քաղաքացի Երվանդ Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 300 փաթեթներում` յուրաքանչյուր փաթեթում 0.7 գրամ, 2014թ. օգոստոս ամսին մոտ 1 մլն. 400 հազ. ՀՀ դրամով վաճառելու

«Բագրատ տուր»-ի տնօրենը՝ իր տան դարպասից կախված նռնակի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրեն, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը ասաց, որ եթե իմանար, թե ով է հունվարի 20-ին իր տան դարպասից նռնակ կախողը, ապա անձամբ կպատժեր նրան։ Ըստ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության՝ երեկ՝ ժամը 06.57-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից կախված է Ֆ-1 տիպի մարտական

«Ինքը միայնակ ոչինչ չէր կարող անել, եթե իրեն չուղղորդեին սահման». «Հայկական ժամանակ»

Պերմյակովը կա՛մ հայտնաբերվել է հայ իրավապահների կողմից եւ հանձնվել ռուսներին, կա՛մ նրան հատուկ հնարավորություն են տվել դեպի սահման գնալու, որպեսզի այնտեղ իրենց ծառայակցին ձերբակալեն ռուս սահմանապահները։      

Հարգելի՛, իրապես հոգսաշատ քաղաքացիներ, ձեր պահանջները երեկ հնչեցնելը, մեղմ ասած, տեղին չէր. «Ժողովուրդ»

Գյումրեցիներն այս օրերին իրենց անկոտրում կամքի շնորհիվ կարողացան անգամ ՌԴ իշխանությունների տրամադրվածությունը փոխել եւ, փաստորեն, պաշտպանում են մեր բոլորի պատիվը։ Մինչդեռ երեկ՝ փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի օրը, Երեւանում ՀՀ նախագահի նստավայրի առաջ բոլորովին այլ պահանջներով ակցիաներ էին։ Չգիտես ինչու՝ «Նաիրիտի» աշխատակիցները չէին կարողացել եւս երկու օր սպասել, ապա միայն հերթական անգամ հավաքվել նախագահականի առաջ: Նույնը եւ

Դատն ավարտվեց. 860 կգ հերոին տեսակի թմրանյութը ենթակա է ոչնչացման

Ավթանդիլ Մատեաշվիլին դատապարտվեց 17 տարվա, իսկ Օսման Ուղուրլին` 19 տարվա ազատազրկման:

Եթե ռուսները փոքր-ինչ համոզված լինեին, որ Պերմյակովը հավաքագրված մեկն է… «Հրապարակ»

Ախր շատ ծիծաղելի է մայդան սպասել մի երկրից, որի ԱԺ-ն 99 տոկոսով կողմ է հայ-ռուսական միասնությանը։

Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող Նահապետ Ասատրյանը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն

Ավանդույթը կարելի է ներդնել, եթե հանրությունն ու իրավիճակը պահանջում են. «Ժամանակ»

Իշխանությունների այն բացատրությունը, թե Գյումրիի դեպքերից հետո սգո օր չհայտարարվեց, որովհետև Հայաստանում նման ավանդույթ չկա, իսկապես հիմարություն է: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ազգագրագետ Գայանե Շագոյանը: «Այլ բնութագրում չեմ կարողանում գտնել, որովհետև մի ավանդույթ, որը բավականին հստակ և կայուն գործող է, դա, կարծես թե, հենց, հիշատակման և սգո օրերի արարողություններն են: Հայ ժողովրդի պատմությունն

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության համաձայնություն է կնքել

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության պայմանագիր է կնքել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» Հ/Կ հետ, որի արդյունքում կարճվել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործը ըստ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության և քաղաքաշինության նախարարի` տեղեկատվություն ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:

Հապաղումը պայմանավորված էր Վլադիմիր Պուտինի զանգով. «Հրապարակ»

Ի՞նչն էր խանգարում Սերժ Սարգսյանին, վարչապետին, Վեհափառին ու մյուսներին մեկնել Գյումրի, մասնակցել անմեղ զոհերի հոգեհանգստի արարողությանը, լինել ժողովրդի կողքին, սգո օր հայտարարել, արժանապատիվ սգալ ողբերգությունը։ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը կասկած չունի, որ այդ հապաղումն ուղղակիորեն պայմանավորված էր Վլադիմիր Պուտինի զանգով։ «Ռուսաստանի վարքագծի հետ էր կապված, քանի դեռ Ռուսաստանի արձագանքը չկար, մեր իշխանությունը քայլեր չէր ձեռնարկել։

​«Մեզ համար մեծ նշանակություն ունի մեր ազգային արժանապատվությունը». Վազգեն Մանուկյանը Գյումրիի դեպքերի մասին

vazgenmanukyan.am. – Պարոն Մանուկյան, Գյումրիում տեղի ունեցածն այնքան անմարդկային ու անտրամաբանական էր, որ մարդիկ մինչ օրս չեն կարողանում սպանության դրդապատճառների վերաբերյալ որևէ հիմնավորում գտնել և տարբեր, անգամ ծայրահեղ ենթադրություններ են անում: Ըստ Ձեզ, դա սովորական հանցագործությո՞ւն էր, թե կանխամտածված ու ծրագրված գործողություն: Եվ արդյոք կարելի՞ է այստեղ արտաքին հետք փնտրել: – Իսկապես, շատ անմարդկային ու

Դուրս գանք զոհի կարգավիճակից

Որքանո՞վ է ձեռնտու զոհ լինելը: Թվում է, թե հարցը տարօրինակ է հնչում: Ոչ ոք չի ցանկանում հայտնվել զոհի կարգավիճակում, բայց ինչպես գրում է Ֆրանսիայում ապրող բուլղարացի փիլիսոփա Ցվետան Տոդորովը՝ այդ դիրքը որոշ առավելություններ է տալիս: «Խումբը, որը ճանաչվել է որպես անցյալի անարդարությունների զոհ, ստանում է անսահմանափակ բարոյական վարկ: Որքան մեծ է անցյալում կատարված ոճիրը, այնքան

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում  առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031