Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը հաջողված օրինակներից է

Հունվար 21,2015 12:39

Լոնդոնում ընթացող կրթության նախարարների համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինի և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Վենյամին Կագանովի հետ:

Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինը հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության  նախարարին`մասնակցության հրավերն ընդունելու, համատեղ  ծրագրերը արդյունավետ և հետևողական իրականացնելու համար: Նա պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս ակտիվ համագործակցելու և աջակցելու Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Իր հերթին նախարար Ա. Աշոտյանը կարևորելով   երկկողմ համագործակցությունը` համառոտ ներկայացրել է Հայաստանում ՀԲ վարկային ծրագրերով իրականացված միջոցառումների ընթացքը և արձանագրված արդյունքները` միաժամանակ ընդգծելով ծրագրերի շարունակականության ու նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

“Հայաստանի կառավարությունը և կրթության և գիտության նախարարությունն ամեն ինչ անում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգ ձևավորելու և զարգացնելու համար` ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով: Մենք կարիք ունենք համագործակցության հաջողված օրինակների, որոնց հիման վրա կկազմենք ու կիրականացնենք նոր ծրագրեր”,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը, հավելելով, որ ՀԲ հետ համագործակցությունն այդ համատեքստում հաջողված օրինակներից է:

ՌԴ նախարարի տեղակալի խնդրանքով տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031