Օրվա լրահոսը

Այս արհավիրքը երբեք չի մոռացվելու՝ մնալով պատմության մեծագույն փորձություններով անցած մեր ժողովրդի կյանքում: Հ. Նաղդալյան

Մեր ողջ ժողովրդի հետ, ամեն օր, ժամ առ ժամ հետևել եմ փոքրիկ Սերյոժային փրկելու բժիշկների փորձերին՝ մեծ հույս փափագելով, որ նրա ապաքինումը մխիթարանքի մի փոքր նշույլ  կհաղորդի այս մեծ ողբերգությանը, որ հասավ Ավետիսյանների ընտանիքին, մեկ ընտանիք դարձած մեր ողջ ժողովրդին: Ի մեծ ցավ բոլորիս, Հայաստանի, Ռուսաստանի լավագույն մասնագետների բոլոր ջանքերով անգամ  հնարավոր չեղավ կանխել ճակատագրի

Զ.Փոստանջյանի պահանջագիրը Վ.Պուտինին

Ռուսաստանի Դաշնության նախագահ՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, Պատճենը՝ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ՝ Յուրի Յակովլևի Չայկային   Պահանջ Հարգելի պարոն Պուտին, Վերջապես, մեծ ուշացումով Դուք՝ որպես Ռուսաստանի Դաշնության առաջին դեմք, հեռախոսազանգով ցավակցեցիք զոհվածների ազգականներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին՝ կապված մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ, որտեղ զոհվեց մի ամբողջ ընտանիք, իսկ վեց ամսական

Բանակում մահացած Վանիչկա Հովակիմյանի հայրը դժգոհ է արդարադատությունից

Նա բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը

475 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 20-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 475 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 475 դրամ:   NASDAQ OMX Armenia

Նելիկ Հարությունյանը չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի ՆՀ-543-Ա հրամանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի հունվարի 12-ի ՆՀ-2-Ա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվելու կապակցությամբ հայտնում ենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար

«Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը շատ բան ցույց կտա» (Տեսանյութ)

«Կատարվածը հրեշավոր, արտառոց արարք էր, ու սպասում ենք նախաքննության ավարտին: Նախաքննությունը մեզ շատ բան ցույց կտա»,-ասաց Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին նվիրված մոմավառության մասնակից հասարակական գործիչ Իզաբելլա Աբգարյանը: Նրա խոսքով, ակտիվ քաղաքացիները հետեւողական են լինելու գործի օբյեկտիվ քննության ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում. «Լինելու ենք սկզբունքային, որ հասարակությունը վերահսկի այս ամբողջ ընթացքը, որ նախ պարզվի իրական

Պուտինի կեղտոտ որոշումներից, թող հայերը հետևություններ անեն՝ ով է իրենց ընկերը. Գանապոլսկին՝ Գյումրու դեպքերի մասին

Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է շտապեր Հայաստան, ելույթ ունենար հայերի առջև, անձամբ վստահեցներ, որ կհետևի այդ հրեշի դատական գործին, հրահանգ կտար, որ ստուգեն Հայաստանում գտնվող ռուս զինվորականների հոգեկան վիճակը, բայց ամենակարևորը՝ ծաղիկներ դներ զոհվածների շիրիմներին, հունվարի 19-ին Ֆեյսբուքում գրել է ուկրաինացի լրագրող Մատվեյ Գանապոլսկին՝ անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրու

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծ ցավակցություններն է հայտնում Սերյոժա Ավետիսյանի հարազատներին

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում անմեղ ընտանիքի սպանության արդյունքում վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի հարազատներին և կիսում հայ ժողովրդի անսահման վիշտը » :

Հայաստանի եւ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարները 102-րդ ռազմաբազայում են

Այս պահին Գյումրու 102-րդ ռազմաբազա ժամանեցին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ: Ժամանեցին մեծ շքախմբով, մեծ թվով ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ: Թե ովքեր էին նրանց հետ՝ դեռեւս հայտնի չէ: Ոստիկանությունը այստեղ եւս հսկողություն է իրականացնում: Այս պահին լրագրողները սպասում են երկու երկրների քննչական կոմիտեների նախագահների ռազմաբազայից դուրս գալուն, որպեսզի

Երբ ծանր հանցագործությունը ողբերգական դեպք է դառնում. media.am

Գյումրիում կատարված սպանությունը ռուսաստանյան մեդիան (հիմնականում հեռուստաալիքները) լուսաբանեց այն բառապաշարով ու ոճով, որից ծորում էր անթաքույց մեծամտությունը: Խոսքն առաջին հերթին բառերի, տերմինների ու հասկացությունների միտումնավոր լղոզման մասին է: Մեդիա մանիպուլյացիայի առաջին նշանը հստակ տերմինը էմոցիոնալ բառով փոխարինելն է: Ինչն էլ տեղի է ունենում ռուսաստանյան պատասխանատու մեդիայում: Եվ հետո այդ նույն լղոզումը շրջանառության մեջ է դնում

«Նավակ ճոճողին» ծեծի ենթարկելու առնչությամբ դեռ գործ չի հարուցվել. «Շարունակելու ենք, դեռ մի բան էլ ավելի»

«Այսօր պետք է վերցնեմ դատաբժշկի եզրակացությունը, հետո գնամ բողոք ներկայացնեմ, ինձ այսպես են ասել ոստիկանությունում»,-Aravot.am-ի հարցին` արդյոք իրեն ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ գործ հարուցվե՞լ է, այսպես պատասխանեց սոցիալական ցանցերում որպես «Նավակ ճոճողը» ներկայացող քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը: Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը դեռ հետաքննություն է իրականացնում: Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ սպասում է քննիչի զանգին, հավանաբար այսօր

Հայտարարություն. Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը

1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական մակարդակով կազմակերպվել եւ իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400 հազարանոց հայ համայնքն ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնատեղահանվել քաղաքից: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նշում են 400-ը անցնող զոհերի մասին, այդ թվում՝ ծերեր, կանայք եւ երեխաներ: 1990 թ. հունվարին Բաքվում փաստորեն կրկնվել է

ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեները Գյումրիի գործով համակարգող մարմին կստեղծեն

ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը և լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ ապացույցների ձեռքբերումը՝ օրենքով սահմանված կարգի, պայմանների խստագույնս պահպանմամբ:

Աիդա Սերոբյան. «Մենք միայն այդ Պերմյակովով չենք կարող բնորոշել ռուս ազգին»

Աիդա Սերոբյանի կարծիքով` գործում դեռ բազմաթիվ հարցականներ կան

Գյումրիի դեպքերի կապակցությամբ մի խումբ արցախցիների հայտարարությունը

Մենք՝ Արցախի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս, ցնցված ենք Գյումրի քաղաքում հայկական ընտանիքի յոթ անդամների հրեշավոր սպանությամբ: Մենք սգում ենք ողջ հայության հետ և հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անմեղ սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և մտերիմներին: Մենք պահանջում ենք Ռուսաստանի իշխանություններից ձերբակալված Վալերի Պերմյակովին անհապաղ հանձնել ՀՀ պատկան մարմիններին` համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի

ՍԴՀԿ. խորապես սգում ենք Ավետիսյան ընտանիքի մահը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խոր կսկիծով տեղեկացավ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան մասին:

ՀԵՀ-ն ընտանի կենդանիներ նվիրեց 12 զավակ ունեցող ընտանիքին

Կովն ու խոզը, որ հատկացրել է հիմնադրամը, կօգնեն, որպեսզի կարողանանք մեր հոգսը թեթևացնել:

ԵԽ. հիմնական խոչընդոտներից մեկը ՀՀ համայնքների մասնատվածությունն է

Հունվարի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարության պատվիրակությանը: Այն գլխավորում էր Ժողովրդավարական հաստատությունների և կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին: Եվրախորհրդի ներկայացուցիչները Հայաստան էին ժամանել  «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում, և սա նրանց առաջին հանդիպումն էր ՏԿԱԻ նախարարի հետ: Ողջունելով հյուրերին` նախարար Ա. Երիցյանը

Մովսես Հակոբյանն ու Անջեյ Կասպշիկը՝ ռազմաքաղաքական իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ

Հունվարի 19-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Դիմանկար-Մոնթե Մելքոնյան

Դարերի ընթացքում հայ ժողովուրդը հերոսների մի աստղաբույլ է                        տվել և Մոնթե Մելքոնյանը (Ավոն) բացառիկներից մեկն                    է, ով ոչ միայն հերոս է, այլ՝ հերոսների հերոս… Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը բազմաթիվ պատերազմներ է տեսել, անցել է տարատեսակ մացառուտներով ու քարքարոտներով, կրել է անասելի տառապանքներ, տվել է միլիոնավոր զոհեր և արյան գնով հասել մինչև մեր

Սուքիաս Ավետիսյան. Չարժե սգո օր հայտարարել

Սուքիաս Ավետիսյանը չի կարծում, որ բոլոր ղեկավարները պետք է գնային Գյումրի

ԻՊ գրոհայինները ֆուտբոլ դիտելու համար 13 անչափահասի են գնդակահարել

«Իսլամական Պետության» գրոհայինները ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկության Իրաք-Հորդանան (0:1) հանդիպումը դիտելու համար Իրաքի Մոսուլ քաղաքում 13 անչափահասի են գնդակահարել: Կազմակերպության գաղափարախոսները համարել են, որ մարզական խաղեր դիտելը հանցագործություն է, որը պետք է պատժվի մահով: Ազգայնամոլները 13 երեխաներին մեղադրել են կրոնական օրենքները խախտելու մեջ եւ նրանց գնդակահարել գնդացրով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` Lenta.ru-ի

«Բանդա 2-ի» գործով դատախազը «պաշտպանեց» դատավորին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը չհասցրեց վկաների հարցաքննությունը սկսել, քանի որ «Բանդա 2-ի» գործով ամբաստանյալ Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հանդես եկավ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Պաշտպանը ասաց, թե դատավորը իր հարցերի միջոցով այնպես է ուղորդում վկաներին, որ նրանք հարմարեցնում են  իրենց նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Պաշտպանը վկայակոչեց նախորդ

«Տարօրինակ է, որ ՌԴ նախագահը ներողություն է խնդրում, նոր մեր իշխանավորները սկսում են ցավակցել». Իսագուլյան

Այսօր Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում Գյումրիի սպանդից տուժած Ավետիսյանների ընտանիքի վերջին փոքրիկի՝ Սերյոժայի հիշատակին ԲՀԿ-ականների հետ մոմավառության էր մասնակցում Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմա բավականին բարդ է որեւէ գնահատական տալ Գյումրիի դեպքերին. «Նախ պետք է հետաքննությունն ավարտվի, իրենք տան իրենց եզրակացությունը, որից հետո նոր միայն կարելի է

Մեկնարկում է նախկին ոստիկանապետի եւ քննչական բաժնի պետի նախկին տեղակալի դատը

Նրանք մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ

Ոստիկանական լրացուցիչ ուժերը Գյումրի են տարել՝ փոքրիկ Սերյոժայի մահվանից հետո կարգուկանոն պահելու համար

Աբովյանի եկեղեցում Գյումրիի սպանդից տուժած փոքրիկ Սերյոժայի հիշատակին մոմավառությունից հետո ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում կոչ արեց քաղաքական ուժերին, գործիչներին, որ յուրաքանչյուր հայտարարություն անելիս չափազանց զգույշ լինեն. «Բոլորը գիտեն, որ ժողովուրդը դժգոհ է, բորբոքվածություն կա մարդկանց մեջ, ուրեմն պետք է հաշվի առնել այդ ամեն ինչը եւ հայտարարություններ անելիս զգուշավորություն ցուցաբերել»: Հարցին՝ խնդիրը հուզմունքի

Սուքիաս Ավետիսյան. «Ցանկացած պատիժ Պերմյակովի համար քիչ է» (Տեսանյութ)

Սուքիաս Ավետիսյանը չի բացառում, որ երկու վճիռ կկայացվի

Ցեղասպանություն Գյումրիում` Ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին (Տեսանյութ)

«Դա ոճրագործություն էր, եղեռնն ինչպե՞ս է եղել: Այն ժամանակ էլ է չէ՞ այդպես եղել, հանկարծ անզեն մարդկանց մոտ մտել են ու այդպես բոլորին կոտորել»,- Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածի մասին ասաց Ազատության հրապարակում սկսված մոմավառության մասնակից մի քաղաքացի: Նրա խոսքով, Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածը նույնպես եղեռն էր. «Գյումրին փոքրիկ քաղաք է, այդ

Թոշակառուներ ունենք, որոնց օրական 800 դրամ էլ բաժին չի ընկնում

Ցրտահարության պատճառով 13 տոկոս բերքի կորուստ ենք ունեցել

ՀՀ ԳԱԱ-ն անընդունելի է համարում Գիտության պետական կոմիտեի նախագահ  Սամվել Հարությունյանի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի վերաբերյալ

2015թ-ի հունվարի 16-ին` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության ընդլայնված նիստում, քննարկվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի վերաբերյալ, որն արտացոլված է «Голос Армении» թերթի 2014թ-ի դեկտեմբերի 22 համարի «Национальная академия наук: вчера, сегодня, завтра» հոդվածում: ՀՀ ԳԱԱ նախագահության նիստին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031