Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՀ-ն ընտանի կենդանիներ նվիրեց 12 զավակ ունեցող ընտանիքին

Հունվար 20,2015 15:37

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հունվարի 20-ին հյուրընկալվել էր Արցախյան պատերազմի ազատամարտիկ, զինվորական հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքին: Ազատամարտիկի ընտանիքին Երիտասարդական հիմնադրամը նվիրաբերել է ընտանի կենդանիներ և անհրաժեշտ քանակության կեր՝ կենդանիների համար։

Հովհաննիսյաններն ունեն 12 երեխա։ Ընտանիքի մայրը՝ Արմենուհի Մանուկյանը, պատմում է, որ հոգսերը շատ են. «Ապրում ենք նպաստով, և հեռուստահաղորդումներից մեկի միջոցով Երիտասարդական հիմնադրամի ղեկավարությունը, տեղեկանալով, որ կարիքի մեջ ենք, խոստացավ աջակցել։ Կովն ու խոզը, որ հատկացրել է հիմնադրամը, կօգնեն, որպեսզի կարողանանք մեր հոգսը թեթևացնել»։

kovՀայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ ՀԵՀ-ն իր սոցիալական ծրագրերի համատեքստում մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարբեր ընտանիքների։ «Նրանց այսօր միացավ ևս մեկը՝ Հովհաննիսյանների բազմազավակ ընտանիքը։ Մեզ շատ ուրախացրեց այն հանգամանքը, որ օգնության մեր առաջարկին արձագանքեցին ոչ թե ֆինանսական, այլ ինչ-որ միջոց ձեռք բերելու խնդրանքով, որից հետագայում իրենք կկարողանան արդյունք ստեղծել։ Շատ գովելի է նման ընտանիքների՝ երկրին զավակներ պարգևելու պատրաստակամությունը, և մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի աջակցել ու ձեռք մեկնել նրանց»,- նկատեց Արուսյակ Պողոսյանը։

Ընտանիքի հայրը՝ Գագիկ Հովհաննիսյանը, դեռ մարտի դաշտում էր ուխտել 12 արու զավակ ունենալ՝ ի հիշատակ պատերազմում զոհված իր 12 մարտական ընկերների: Տղաներն առայժմ 7 են, ում անվանակոչել է իր զինակից ընկերների անուններով:

Ծնողները նշում են, որ հպարտություն է 12 զավակ ունենալը, սակայն նրանց պահել-մեծացնելը հեշտ չէ, ուստի ցանկանում են, որպեսզի բազմազավակ ընտանիքները համապատասխան կարգավիճակ ստանան՝ դրանից բխող արտոնություններով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031