Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի դեպքերի կապակցությամբ մի խումբ արցախցիների հայտարարությունը

Հունվար 20,2015 16:01

Մենք՝ Արցախի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս, ցնցված ենք Գյումրի քաղաքում հայկական ընտանիքի յոթ անդամների հրեշավոր սպանությամբ: Մենք սգում ենք ողջ հայության հետ և հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անմեղ սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և մտերիմներին:

Մենք պահանջում ենք Ռուսաստանի իշխանություններից ձերբակալված Վալերի Պերմյակովին անհապաղ հանձնել ՀՀ պատկան մարմիններին` համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրի» 4-րդ հոդվածի: Պերմյակովը պիտի դատվի ՀՀ օրենքներով և Հայաստանի տարածքում:

Ռուսական կողմի վարքագիծը, որը փաստորեն չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները և հապաղում է սպանության մեջ կասկածվող զինծառայող Պերմյակովի հայկական կողմին հանձման հարցում, անընդունելի է և ստորագրված միջպետական պայմանագրի աղաղակող խախտում է:

Ռուսական բոլոր այն զինծառայողները, որոնց մեղքով տեղի է ունեցել այս ահավոր ողբերգությունը, պետք է ամենախիստ պատիժները կրեն: Անհրաժեշտ են հուսալի երաշխիքներ, որ ապագայում նման հանցագործություններ այլևս չեն կրկնվելու:

Մենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից ակնկալում ենք վճռորոշ քայլեր՝ Պերմյակովին հայկական իրավապահ մարմիններին հանձնելու հարցում: Թուլակամության և անվճռականության ցանկացած դրսևորում հղի է անկանխատեսելի ներքին և արտաքին քաղաքական հետևանքներով, քանի որ կասկածի տակ է դրված Հայաստանի ինքնիշխանությունը, հայ ազգի պատիվն ու արժանապատվությունը:

 

Վարդան Բալասյան, Տիգրան Բալայան, Սարգիս Մելիք-Շահնազարյան, Արարատ Ղազարյան,Ալվարդ Գրիգորյան, Մարութ Վանյան, Դմիտրի Բեցկով, Նոննա Թովմասյան, Ջուլիետա Առուստամյան, Ստեփան Գրիգորյան, Ռուզաննա Ավագյան, Մարիաննա Պետրոսյան, Էլինար Պողոսյան, Մեդինա Հովհաննիսյան, Ալյոնա Մելքումյան, Լյուդմիլա Հարությունյան, Հայասեր Հովսեփյան, Պարույր Ներսիսյան,  Զառա Զաքարյան, Արմիդա Աբրահամյան, Հերմինե Ավագյան, Ռուզաննա Համբարձումյան, Ալբերտ Ծատրյան, Ալվարդ Սարգսյան, Մարգարիտա Դադայան, Անուշ Ասրյան, Գեորգի Առաքելյանց, Ժաննա Էյբատովա, Գրիգորի Ասրյան, Ռոզիտտա Սարգսյան, Նորայր Մուսայելյան, Անի Հայրապետյան, Նունե Մուսայելյան, Ադելա Աբրահամյան, Լիլիթ Գրիգորյան, Խաչատուր Գրիգորյան, Անժելիկա Առուստամյան, Նարեկ Գևորգյան, Քրիստինե Բեգլարյան, Հարություն Խաչատրյան, Լիա Իսրայելյան, Անդրանիկ Պողոսյան,  Մարթա Ղահրամանյան,  Արևիկ Հարությունյան, Անժելիկա Զաքարյան, Գևորգ Հովսեփյան, Հարություն Հայրապետյան, Անուշ Ավանեսյան, Արման Իսրայելյան, Իվան Մովսիսյան, Հովիկ Ավանեսով,  Մարգարիտա Այդինյան, Հայկ Խանումյան,  Լարիսա Գալստյան, Հունան Թադևոսյան, Վլադիմիր Դոլուխանյան, Արկադի Բաղդասարյան, Լիլիթ Դանիելյան, Տաթև Սաֆարյան, Ինարա Սաղաթելյան, Գրիգորի Հայրապետյան, Դիանա Մովսիսյան, Գայանե Առուշանյան, Գոհար Մամունց, Սուսաննա Մովսեսյան, Գագիկ Չիլինգարյան, Գենադի Առուշանյան, Կրիստինա Մանգասարյան, Սոսե Բալասանյան, Անի Ասրյան, Տիգրան Գրիգորյան,  Դիանա Աղաջանյան, Սևակ Հակոբյան, Լիլիթ Ստեփանյան, Արայիկ Հայրապետյան, Գագիկ Ավանեսյան, Աննա Սաֆարյան, Իրինա Սաֆարյան, Հայկ Սողոմոնյան, Վահան Բադասյան, Տաթև Բադասյան,  Ժաննա Սարգսյան, Վարդուհի Բադասյան, Լիլիթ Բադասյան,  Թերեզա Առուստամյան, Մհեր Պետրոսյան, Անահիտ Գևորգյան, Երազ Ղուլյան, Գոհար Հարությունյան, Մուշեղ Մարգարյան, Արման Երեմյան, Լյուդմիլա Պետրոսյան, Հայկ Ղազարյան, Լալա Ավագյան,Լուսինե Սարգսյան, Սիրուշ Ստեփանյան, Վրեժ Բադասյան, Դավիթ Բադասյան, Ալեքսանդրա Բաբայան, Լիլիթ Զարգարյան, Դավիթ Բեկլարյան, Մերի Ղուլյան, Ալինա Ավանեսյան, Արտակ Մկրտչյան, Գայանե Խաչատրյան, Նանար Ծատրյան, Անուշ Խաչատրյան, Նելլի Ավանեսյան, Լեոնիդ Հայրապետյան, Անահիտ Ավագյան, Գոռ Խաչատրյան, Նարե Օհանյան, Նելլի Օհանյան, Մասիս Մայիլյան, Մարգարիտա Քարամյան, Գայանե հարությունյան, Տաթև Մարգարյան, Անժելիկա Ավանեսյան, Դիանա Իսրայելյան,  Նինա Բալայան, Գեղամ Բաղդասարյան, Հրայր Գասպարյան, Աշոտ Ղազարյան, Ռամելլա Ղազարյան,  Մհեր Պետրոսյան, Գագիկ Դանիելյան, Տիգրան Գալստյան, Արսեն Օհանջանյան,  Անդրանիկ Ավանեսով, Միքայել Պետրոսյան, Դավիթ Պետրոսյան, Քնար Ավետիսյան, Գևորգ Սարգսյան, Նունե Դավթյան, Լուսինե Մկրտումյան, Լիա Մեսրոպյան, Նարինե Ներսիսյան,  Հասմիկ Բարսեղյան, Սամվել Մայիլյան, Նարեկ Ավանեսյան, Սուրեն Առուշանյան, Նվեր Բաղդասարյան, Մարիա Ռետեց,  Վարդգես Օվյան, Օքսանա Գրիգորյան,  Դավիթ Եղիազարյան, Սամվել Մանգասարյան, Սվետլանա Դանիելյան, Արմինե Հայրապետյան, Աշոտ Սարգսյան, Մարիա Խաչատրյան, Հակոբ Բադասյան, Մասիս Հարությունյան,  Նոննա Պողոսյան, Մարիամ Փիլաֆյան, Լույս Գալստյան, Գենադի Երեմյան, Ռուզաննա Թադևոսյան, Վլադիմիր Գրիգորյան, Անահիտ Սողոմոնյան, Ինեսսա Դանիելյան, Անյուտա Առստամյան, Արմեն Իշխանյան, Յանա Իշխանյան, Իրինա Ալեքսանյան, Մարիամ Հարությունյան, Լուսինե Համբարձումյան, Նարեկ Սուլեյմանյան, Գրիգորի Հարությունյան, Տաթև Գևորգյան, Արսեն Հարությունյան, Կարեն Միրզոյան, Կարեն Մեժլումյան, Լուսինե Դավթյան, Յուրի Սաֆարյան, Նանար Արզումանյան, Հարութ Հարությունյան, Դիանա Կոսենկո, Վլադիմիր Գրիգորյան, Լուսինե Հակոբյան, Աննա Վանյան, Արամ Հարությունյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031