Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՊ գրոհայինները ֆուտբոլ դիտելու համար 13 անչափահասի են գնդակահարել

Հունվար 20,2015 14:58 Share

«Իսլամական Պետության» գրոհայինները ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկության Իրաք-Հորդանան (0:1) հանդիպումը դիտելու համար Իրաքի Մոսուլ քաղաքում 13 անչափահասի են գնդակահարել:

Կազմակերպության գաղափարախոսները համարել են, որ մարզական խաղեր դիտելը հանցագործություն է, որը պետք է պատժվի մահով: Ազգայնամոլները 13 երեխաներին մեղադրել են կրոնական օրենքները խախտելու մեջ եւ նրանց գնդակահարել գնդացրով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Lenta.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել