Օրվա լրահոսը

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Փետրվարի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia  

«Քաղաքական դաշտից պետք է հեռանան բոլոր թոշակառուները`անկախ տարիքից»

«Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում կա քաղաքական համակարգի ճգնաժամ: Դրա պատճառն արհեստական քաղաքական օրակարգեր ի հայտ բերելն էր: Բայց դա, կարծես թե, վերանում է: Դա բնականոն ճանապարհ է, արհեստական չի լինում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով կառավարման ճգնաժամի մասին խորհրդարանական ոչ իշխանական ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած նախագծին, որը վերածվեց

Թուրքագետ. «Թուրքիան քաղաքական հարթության մեջ պատրաստ է լուծումների գնալ»

Լեւոն Հովսեփյանի կարծիքով՝ Թուրքիան ամեն կերպ խուսափում է իրավական բաղադրիչից: Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Դավութօղլուի կողմից շրջանառության մեջ դրված համատեղ ցավի գաղափարը միջազգային հանրությունը լավ է ընկալում, եւ թուրք հասարակությունը այդ գաղափարին լավ է վերաբերվում: «Այս ամենը գնում է դեպի ցեղասպանության հերքմանը, այսինքն՝ որպեսզի դա

Մոնրեալում տեղի ունեցան Համազգային պետական թատրոնի առաջին ներկայացումները

Փետրվարի 21-22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոնրեալում տեղի ունեցան Համազգային պետական թատրոնի առաջին ներկայացումները: Բեմադրվեցին Նիկոլա Ծատուրյանի «Փրկության կղզի» և Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումները: Ներկայացումներին ներկա գտնվող Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով` անդրադառնալով հայկական թատերարվեստի դարավոր պատմությանը, ավանդույթներին և ներկա զարգացումներին: Այցի շրջանակներում թատերախումբը` տնօրեն Վարդան Մկրտչյանի ղեկավարությամբ, հանդիպում

Հյուսիս-Հարավ ճանապարհը հիմա շռայլություն է մեզ համար

Հյուսիս-Հարավը արագընթաց մայրուղու Երեւան-Աշտարակ հատվածն է. պատասխանատուներն ասում են, որ շինաշխատանքներն ավարտված են, եւ ներկայումս հարդարման, փորձարկման աշխատանքներ են կատարվում: «Առավոտի» թղթակցի այցելության պահին 3 բանվոր ինչ-որ ժապավեններ էին ամրացնում ճանապարհի եզրերին: Ընդհանուր առմամբ ավարտուն ճանապարհի տեսք չուներ այդ հատվածը. կիսատ-պռատ մի բան էր: 962 միլիոն դոլար արժեցող 556 կիլոմետրանոց այս արագընթաց ճանապարհը, ինչպես մասնագետներն

Շարմազանովը բողոքում է. «Առավոտից իրիկուն եթերում ճաշ են սարքում, նպատակը ո՞րն է՝ ով ինչ լավ բորշչ է սարքո՞ւմ»

Այսօր ԱԺ-ում հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014-ի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ պատգամավորներն իրենց մտահոգություններն ու դժգոհությունները հայտնեցին այս կամ այն հաղորդման, երգի, ֆիլմի վերաբերյալ, որոնք հեռարձակում են հեռուստատեսությամբ եւ իրենց դուր չի գալիս: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց, որ չեն քարոզվում հերոսներ, դրա համար մեր երեխաները փորձում են նմանվել օտար հերոսների, ընդօրինակում են նրանց:

Թուրքագետ. «Հայոց ցեղասպանության խնդիրը Թուրքիայում ընկալվում է որպես ազգային անվտանգության խնդիր»

Լեւոն Հովսեփյանի կարծիքով՝ Թուրքիան պատրաստ է հասնել այն գծին, որը չի վնասի Թուրքիայի ազգային անվտանգությանը: Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայոց ցեղասպանության քննարկումը Թուրքիայում ունի մի քանի բաղադրիչներ: «Այն  գործընթացները, որ կային 2008-ից՝ հատկապես Դինքի սպանությունից հետո, երբ թուրք մտավորականները ակտիվացան, սկսեցին խոսել ցեղասպանության մասին բարձրաձայնել,

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի «թեժ գծերով» ստացված հեռախոսազանգերի նախորդ շաբաթվա ամփոփագիր

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 152 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 128-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 24 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում «թեժ գծերի» հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 34 հեռախոսազանգ, որոնցից 24-ին լուծում է տրվել, իսկ

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրվարի 24-26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Ժողովն սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով: Նորին Սրբությունը նկատեց, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարվա առաջին ժողովն է գումարվել, որի օրակարգում ընդգրկված են տարելիցին առնչվող արարողությունների կազմակերպչական հարցեր,

Էդուարդ Մինասյան. «Մեր առաջին խնդիրը հատուցման պահանջն է»

Էդուարդ Մինասյանը Էրդողանի՝ պատմաբանների հանձնաժողով կամզմելու առաջարկությունը աբսուրդ է համարում: «Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին մենք՝ գիտնականներս, իսկապես  խնդիրներ ունենք լուծելու»,- փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդուարդ Մինասյանը: Նա առաջին խնդիրը համարում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, այլ նաեւ հատուցման պահանջը, որը դրվել է նաեւ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը և Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի նախագահը Բելգրադում Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սերբիայի Հանրապետության Բելգրադ  քաղաքում: Այցի շրջանակում այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` կողմերի միջև համագործակցության հիմքերի ստեղծման, փոխադարձ կապերի ամրապնդման, համատեղ աշխատանքների համակարգման և

Պարզաբանում ՀՀ ԱԺ աշխատակազմում պարգեւատրումների մասին

Հաշվի առնելով մամուլի առանձին միջոցների հետաքրքրությունը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պարգեւատրումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացմամբ առկա որոշ դժգոհությունները՝ պարզաբանում ենք պարգեւատրման գործընթացը: Այս առումով անհրաժեշտ է հստակ տարբերակել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների (ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձինք) պարգեւատրումը ՀՀ Ազգային ժողովի պետական ծառայող

Պուտինի խոսնակը ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերածնունդ, եթե Ռուսաստանի «ազգային շահերը» հարգվեն. CNN

«Շատ բան է փոխվել այն ժամանակներից, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի Դաշնությունը կարեւոր գործընկերներ էին»,- այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահականի մամուլի քարտուղար, Վլադիմիր Պուտինի աջ ձեռք Դմիտրի Պեսկովը: «Եկեք անկեղծ լինենք: Շատ անսպասելիորեն շատ ջուր է անցել կամուրջների տակով, այդ ժամանակներից հետ»,- ծիծաղելով ասել է Պեսկովը եւ հավելել, որ իրենք

«ԲՀԿ-ն այս պահին խաղից դուրս չի՞»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ընդդիմությանն ուղղված բոլոր քննադատություններին համարժեք պատասխան կտա. «Չկասկածեք»: Մեր դիտարկմանը, որ ԱԺ-ում կառավարման ճգնաժամի մասին քննարկումները վերածվեցին ընդդիմության ճգնաժամի քննարկման՝ Լեւոն Զուրաբյանը չհամաձայնեց. «Բացարձակապես այդպիսի բան չի եղել»: Այն, որ ԱԺ-ում այս օրերի ընթացքում ամենաշատը հարվածներ եղան ընդդիմության ուղղությամբ, Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «Մարտի 1-ին էլ

Խաչատուր Քոքոբելյան. «Շահութահարկի մասին» նախագիծը «ընդդիմության դիմակից» կարեւոր է

«Ես, իհարկե, զերծ կմնամ ընդդիմությանը գնահատականներ տալուց: Գտնում եմ, որ ժողովուրդն իմաստուն խոսք ունի`ով ինչ անի` իրեն կանի: Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում, ընդդիմության ներկայացուցիչները պետք է զերծ մնան փոխհրաձգություններից եւ ավելի շատ իրենց քաղաքական օրակարգը դարձնեն այսօրվա Հայաստանի ոչ ցանկալի վիճակը, որը որ ՀՀ քաղաքացու շահերից չի բխում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր

Մարտի 1-ն առանց «հայկական Իվանիշվիլու»

ՀՀԿ-ԲՀԿ առճակատումը, այնուհետեւ շրջանառվող «հաշտության» մասին տեղեկությունները, կարծես, այնքան էլ համոզիչ չեն: Նկատելի է, որ որոշակի խմորումներ են դեռեւս ընթանում  ԲՀԿ-ի ներսում, ինչը բնական գործընթաց է: ԲՀԿ պատգամավորները բոյկոտեցին խորհրդարանական աշխատանքները` խոստանալով առաջիկա օրերին հանդես գալ «հստակ, պարզ, անկեղծ պարզաբանումներով» եւ հանրությանն ու գործընկերներին ներկայացնել իրենց քայլերն ու ռազմավարությունը։ Անկախ այն բանից, որ Ծառուկյանը հետ

Փետրվարի վերջին օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևելյան`  3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին, մարտի 1-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:   Երևանում՝ Փետրվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-3-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն:     Երևանի փետրվարի 27-ի բազմամյա

Գալուստ Սահակյանը`Հովիկ Աբրահամյանի բիզնեսների մասին

 «Առաքել Մովսիսյանի վրա կան հաղթանակի արյան բծեր»: «Այլ բան է ունենալ բիզնես, այլ բան է զբաղվել բիզնեսով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, արած այն հայտարարությունը, որ ինքը բիզնես չունի: Գաուստ Սահակյանը հավաստիացնում էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «մինչև ուշ գիշեր»

«Ընդդիմություն ասելով՝ իրենք ո՞ւմ նկատի ունեն»

ՀՅԴ-ի 2 տարբերակները՝ ընդդիմության եւ կառավարման ճգնաժամից դուրս գալու համար Ընդդիմությունը ճգնաժամի մեջ է, ընդդիմությունը հիվանդ է, ընդդիմությունը կաղում է նույնիսկ երեք ոտքից, ընդդիմություն չկա, ընդդիմությունը պետք է հեռանա. արդեն երկու օր է՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության քննարկումներն ԱԺ-ում վերածվել են ընդդիմության իմպիչմենտի քննարկման: «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ համաձա՞յն եք այդ քննադատություններին, որ

Անդրանիկ զորավարի արծվային հոգին սավառնեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնումում

Հայ մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակը հավուր պատշաճի նշվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում: Ազգային հերոս, Հայ Ազատագրական շարժման առաջնորդ մեծն Անդրանիկի ծննդյան օրը, փետրվարի 25-ին, Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճի մթնոլորտը հագեցած էր նրա հայրենաշունչ ոգով: Բազմամարդ դահլիճում հավաքվել էին տարբեր հասակի մարդիկ՝ իրենց խոնարհումը բերելու լեգենդար հերոսի անմահ հիշատակին, ոգեկոչելու հայդուկ-հայդուկապետի

ՀԱԿ-ը հեռուստաալիք է ուզում ունենալ, ինչպես ՀՀԿ-ն ունի 15 ալիք, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն

ԱԺ-ում շարունակվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014-ի գործունեության մասին հաղորդումը: ՀԱԿ խմբակցության պատգամավորները՝ Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը, ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին դժգոհեցին, որ ընդդիմությունը լավ չի ներկայացվում Հանրային հեռուստաընկերությամբ: Գագիկ Բունիաթյանը հերքեց. «Պարոն Մանուկյան, ես 3 տարի ղեկավարել եմ Հանրային հեռուստաընկերությունը, դուք լավ ներկայացված եք եղել»: Արամ Մանուկյանը պնդեց՝ ոչ 2013-ին, ոչ

Փաշինյան. «Ինչո՞ւ եզդիերեն ֆիլմ չեն ցույց տալիս, այլ՝ ռուսերեն, բոեվիկ ֆիլմը փոքրամասնության համա՞ր է»

ԱԺ-ում քննարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014-ի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց. «Զեկույցում կարդացի, որ օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել հեռուստատեսությունների գործունեության  մեջ: Բայց բոլոր հեռուստաընկերությունները, բացի հանրայինից, օտար լեզուներով ֆիլմեր են ցուցադրում: Մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, որ եթերը պետք է

«Մեկը երգում է, մյուսը՝ արտասանում…»

ՀԱԿ-ի «կարապի երգը», ԲՀԿ-ի ճակատագիրը եւ ընդդիմությանը սպասվող նոր խմորումները «Անկախ իմ, հասարակության գնահատականներից ու ցանկություններից՝ փաստ է, որ հրաշալի քառյակ էր, հետո` եռյակ, բայց իբրեւ քաղաքական գործոն՝ այն Հայաստանում այլեւս գոյություն չունի, ու դրա վառ ապացույցը քառօրյայի առաջին օրվա աշխատանքն էր: Մինչեւ երեկ քիչ թե շատ, գոնե պառլամենտական հարթակում, իշխանության դեմ պայքարում ունեին միասնական

«Հյուսիս-Հարավ մայրուղու համար սերունդները 1.2 միլիարդ դոլարի պարտք պետք է փակեն»

Կառավարությունը մեծ հույսեր է կապում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի հետ. այն ավարտին հասցնելուց հետո իշխանությունները կանխատեսում են իհարկե՝ ոչ ճանապարհի արագընթացության աստիճանի, բայց Հայաստանի տնտեսության լուրջ ակտիվացում: 2012-ի թվականին, երբ մեկնարկեց Հյուսիս-Հարավ արագընթաց ճանապարհի կառուցումը, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ այս ճանապարհը Հայաստանին տնտեսական մեծ հնարավորություններ է տալու եւ որպես միջանցիկ արագընթաց ճանապարհ՝

Կկանոնակարգվի ԵՏՄ-ից ներմուծվող դեղերի շրջանառությունը

    Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է կանոնակարգել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը: Որոշմամբ սահմանվել է, որ նշված երկրներից դեղերը կարող են ներմուծվել միայն ստուգման և համապատասխանության

Գերագույն խորհրդի նախկին պատգամավորների վեճը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Այսօր դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ պետք է լսվեր ընդդեմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, գործարար Մեխակ  Գաբրիելյանի, Ռուբեն Մինասյանի «Էտոն թրայն» ՍՊԸ- «Գլոբալ Հաուսի»  (Լոնդոն)  գործի քննությունը: Սակայն պատասխանողները դատարան չէին ներկայացել, իսկ Սամսոն Ղազարյանը միջնորդեց, որպեսզի

Ադրբեջանի զինծառայողը պայթել է ականի վրա

Ադրբեջանի բանակը եւս մի զինվոր է կորցրել: APA.az-ի հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է սահմանում: Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գոջաեւ Ջավադ Ջալիլ Օղլուն, որը Օգզուսկի շրջանից էր զորակոչվել ականի վրա է պայթել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ միջադեպի առնչությամբ քննություն է ընթանում: Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ    

Հայաստանի վաճառքը 2014 թվականին

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ 2014 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում ԵՏՄ պայմանագրին ՀՀ միանալու մասին պայմանագրի վավերացումից հետո ներհայաստանյան սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական իրադարձությունների գլխապտույտ հարահոսում անտեսվեց-մոռացվեց-ջնջվեց այն ամոթալի քվեարկությունը, որն ավարտին հասցրեց Հայաստանի Հանրապետության վաճառքը Ռուսաստանի Դաշնությանը: Մինչդեռ դեկտեմբերի 4-ին հաջորդած ներհայաստանյան՝ շուրջ եռամսյա իրադարձությունների խելակորույս շուրջպարը սկսել էր հենց դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի տխրահռչակ քվեարկությամբ: Այդ

Բագրատյանի ու Վարդան Այվազյանի վեճը. «Ա՛յ մարդ, տնտեսագիտություն կա, ես ի՞նչ անեմ, արա՛»

Այսօր ԱԺ նիստում «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին «չարաբաստիկ» նախագծի շուրջ դարձյալ սկսվեց թեժ քննարկում: Ինչպես տեղեկացրել ենք, բացի ՀՀԿ-ից, մյուս խորհրդարանական ուժերն ըմբոստացել էին, որ կառավարությունն օրենքն ուզում է անցկացնել 48-ժամյա ռեժիմով, արագացված: Այսօր իր ելությում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր մտահոգությունները ներկայացրեց օրինագծի հետ կապված. «Նախագծի եզրակացության մեջ հստակ

Զիաֆետ Ասկերով. «Մենք չեն կարողանում հասկանալ Իրանի եւ Հայաստանի ջերմ հարաբերությունների իմաստը». APA

«Պաշտոնական տվյալներով Իրանի տարածքում 35 միլիոն ադրբեջանցի է ապրում, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 40 միլիոն: Իրանը հայտարարում է, որ իսլամական, շիական երկիր է: Եթե մենք մուսուլմաններ ենք, եղբայրներ, շիաներ, ապա մենք չենք հասկանում Իրանի եւ Հայաստանի ջերմ հարաբերությունների իմաստը»,- այս մասին ըստ APA.az-ի, ասել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիաֆետ Ասկերովը: Նա նշել

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031