Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Շահութահարկի մասին» նախագիծը «ընդդիմության դիմակից» կարեւոր է

Փետրվար 26,2015 15:32

«Ես, իհարկե, զերծ կմնամ ընդդիմությանը գնահատականներ տալուց: Գտնում եմ, որ ժողովուրդն իմաստուն խոսք ունի`ով ինչ անի` իրեն կանի: Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում, ընդդիմության ներկայացուցիչները պետք է զերծ մնան փոխհրաձգություններից եւ ավելի շատ իրենց քաղաքական օրակարգը դարձնեն այսօրվա Հայաստանի ոչ ցանկալի վիճակը, որը որ ՀՀ քաղաքացու շահերից չի բխում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը`պատասխանելով դիտարկմանը, որ այս քառօրյան թերեւս աչքի ընկավ նրանով, որ ընդդիմադիրները ջանք չխնայեցին միմյանց պիտակավորելու, իրար «դիմակը պատռելու» հարցում, ըստ էության, իշխանությանն ազատելով այդ բեռից: «Չեմ կարծում, որ այս քառօրյան պետք է նաեւ հիշարժան դառնա միայն դրանով: Ցավում եմ, որ իրականում դա այդպես է: Դրան նպաստում են մամուլն ու հեռուստատեսությունը»,- ասաց մեր զրուցակիցը`մանրամասնելով, որ խորհրդարանի քառօրյա նիստերում քննարկվեց «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով հնարավորություն է տրվում մեկ-երկու տնտեսվարող սուբյեկտների`տնօրինել Հայաստանի ամբողջ արտադրանքը ու բոլոր արտադրողներն ու արտահանողները կարծես թե կախվածության մեջ են հայտնվելու այդ սուբյեկտներից: «Նման օրենքն, իմ կարծիքով, ավելի դիտարժան էր քննարկման եւ ավելի կարեւոր էր մեր երկրի կենսունակության համար, քան այն ամենն, ինչի մասին խոսում ենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728