Օրվա լրահոսը

Վահան Համազասպյան. «Սա պարոն Ծառուկյանի նախագիծը չէր»

Վահան Համազասպյանը ստեղծված ներքաղաքական իրավիճակում տեսնում է նաեւ ընդդիմության մեղքը: «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը փետրվարի 24-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասաց, որ ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ լարվածություն չառաջացնելու քայլը: «Հայ ժողովրդի ամենամեծ խնդիրն այսօր

ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել Շիրակի մարզում վարելահողերի օգտագործման մակարդակը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Շիրակի մարզում մասնակցել է հերթական մարզային խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի այլ պատասխանատուներ: Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում մարզում նախորդ տարվա ընթացքում գրանցված արդյունքները`նախարարը բարձր է գնահատել հատկապես վարելահողերի օգտագործման մակարդակը,

Հայ շախմատիստները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Երուսաղեմում կայացավ շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության մեկնարկային տուրի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչներից չորսը խաղում են միմյանց հետ: Մեր շախմատիստներից ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում ամենից բարձր դիրք զբաղեցնող գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի (նկարում) մրցակիցը հանրապետության փոխչեմպիոն Արման Միքայելյանն է, իսկ Հայաստանի այս տարվա չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը սեւերով խաղում է Վլադիմիր Պողոսյանի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Փետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Նորին Սրբությունն իր շնորհավորանքները փոխանցեց ԱՄՆ դեսպանին և վստահություն հայտնեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված բարի հարաբերությունները և համագործակցությունը կշարունակվեն նաև նրա

Քրեական գործեր  Իջեւանի ԲԿ-ի  նախկին տնօրենի եւ քաղաքապետի նկատմամբ

Իջեւանում կրքերը թեժացել են: Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Վազգեն Մարգարյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտեի  Տավուշի մարզային վարչություն, հայտնել, որ 2003-2013թթ. Իջեւանի նախկին հիվանդանոցի  տարածքում գտնվող ավտոտնակների (այն սեփականության իրավունքով պատկանում է  Իջեւանի  ԲԿ-ի նախկին տնօրեն, Վազգեն Մարգարյանից առաջ  բժշկական կենտրոնը ղեկավարած Հրաչյա Ներսիսյանի կնոջը) էլեկտրաէներգիայի ծախսի գումարները վճարվել են Իջեւանի ԲԿ-ի  հաշվին: Այդ

Առողջության վերականգնողական կենտրոնի լիցենզիան կասեցվե՞լ է

Տնօրենին սպասվում է վարչական պատասխանատվություն

Վահան Համազասպյան. «Մենք պետք է ունենանք սփյուռքի տնտեսություն եւս»

Վահան Համազասպյանն առաջարկում է Սպիտակի աղետի գոտում վերականգնել արդյունաբերությունը: «Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ Ծառուկյանի մոտ սկսել ստուգումները, առիթ դարձավ, որ մեր գործարարը շատ պասիվանա»,- փետրվարի 24-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը: Նա համարում է, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակից օգուտը կլինի այն, որ «Բարգավաճ

Տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարվել է ակտիվացնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շարունակվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Մասնավորապես, զեկույցով է հանդես եկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: Նշվել է, որ նախարարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված 5 գերակա խնդիրները սահմանված ժամկետում

Տարոն Մարգարյան. Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է իսպանական «Ազվի գրուպ» ընկերության նախագահ Մանուել Կոնտրերաս Ռամոսի և «Finsudprom» միջազգային ընկերության նախագահ Իգոր Շեխելևի գլխավորած պատվիրակության հետ: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում բացվեց Ազատ Ասոյանի անվան լսարանը

Միջոցառման նախաձեռնողն էին ԵՊՀ ռեկտորատը, Իրավագիտության ֆակուլտետն ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը: Ազատ Արթուրի Ասոյանը (1994 թ.) ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման 1-ին կուրսի ուսանող էր: Նա զոհվել է 2014 թ-ի հուլիսի 31-ին մարտական դիրքերի մատույցներին մոտեցած հակառակորդի հատուկ նշանակության դիվերսիոն խմբի անդամների հետ ձեռնամարտի արդյունքում: Բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները,

Հերմինե Նաղդալյանը Լեւոն Զուրաբյանին «թուլամորթ» անվանեց 

Ազգային ժողովում կառավարման ճգնաժամի վերաբերյալ եռյակի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի  և Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած քննադատություններին, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթին: Լևոն Զուրաբյանն իր ելույթում Հերմինե Նաղդալյանին մեղադրեց ԵԽԽՎ-ում Հայաստանի ձախողման համար: «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով ԵԽԽՎ զեկույցին

Կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2014 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված ծրագրերի ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ կառավարությանն առընթեր

14-ամյա սպորտսմեն տղային հայտնաբերել են կախված վիճակում . shamshyan.com

Արմավիրի մարզի Խանջյան գյուղում երեկ` փետրվարի 23-ին, 10-րդ դասարանում սովորող 14-ամյա Վ. Միրզախանյանին կախված վիճակում հայտնաբերել են իրենց տան անասնագոմում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խանջյանի գյուղապետ Սամվել Ավագյանը: Գյուղապետը պատմեց, որ 14-ամյա պատանին գյուղի ամենաժպտերեսիկ, ակտիվ եւ հումորով տղաներից էր և բոլորի համար շոկ էր կատարվածը: Նա ընտանիքի մեծ տղան է եղել:

479.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 24-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479.75 դրամ:   NASDAQ OMX Armenia  

Չավուշօղլուն այցելում է Բաքու. «Ազատություն» ռադիոկայան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սկսում է պաշտոնական այցը Ադրբեջան, որը կշարունակվի մինչև փետրվարի 26-ը: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսված է Չավուշօղլուի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Մարտի 1-ի ցերեկը սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը սպասվում է անձրև: Երևանի փետրվարի 25-ի

CeBIT 2015-ին Հայաստանը կներկայանա մեկ միասնական տաղավարով

Մարտի 16-20 Գերմանիայի Հաննովեր քաղաքում տեղի կունենա ՏՏ ոլորտի միջազգային ամենախոշոր CeBIT 2015 ցուցահանդեսը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավարությամբ և Նիդռլանդների ԱԳՆ Զարգացող Երկրներից Ներմուծման Խթանման Կենտրոնի (CBI) աջակցությամբ Հայաստանն այս տարի ցուցահանդեսում կներկայացվի միասնական մեկ տաղավարով: Հայաստանը կներկայացնեն  Volo, Altacode, E-Works,  IU Networks , Technology and  Science Dynamics, Web, Locator, Instigate և VTG

Թուրքիայի ԱԳՆ-ն ԼՂՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները սադրանք է անվանել. APA

Թուրքիայի Հանրապետությունը մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները սադրանք է անվանել: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA.az գործակալությունը: Գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այս ընտրությունները փորձեր են օրինականացնելու անօրինական իրավիճակը, որը տիրում է այդ տարածքներում. «Այսպիսի նախաձեռնությունները նշանակում են միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ-ի սկզբունքների բացահայտ խախտում: Այն ժամանակ,

Նախագահականից պատասխան չստանալով՝ նաիրիտցիները նորից ժամանակ տվեցին կառավարությանը (Տեսանյութ) 

Նաիրիտցիները հույս ունեն, որ իրենց կընդունեն, բայց՝ «Կընդունեն, որ ինչ-որ մի սուտ ասեն»

Համաշխարհային բանկը կաջակցի ավագ դպրոցների հիմնանորոգմանը

Հ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրագործվող կրթության զարգացման վարկային ծրագրի վերաբերյալ հարցեր: Նշվել է, որ ծրագրի հիմնական բաղադրիչը ուղղվելու է ավագ դպրոցների հիմնանորոգմանը, շենքային պայմանների արդիականացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված են մոտ

ԼՂՀ կառավարությունը ստեղծել է «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը: Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ հավանության համար նիստում քննարկման դնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, մեկ միասնական ակտի միջոցով վարչական մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև ծագող հարաբերությունների

Նոր պոչամբարի կառուցումը այրումցիներին փաստի առաջ է կանգնեցրել

«Հապճեպ ավագանու նիստ հրավիրվեց ու հայտարարվեց, որ Նահատակ պոչամբարի ներքևի մասում նոր պոչամբար պիտի կառուցվի», – այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Հանքարդյունաբերությունն ու բնապահպանական խնդիրները. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցումը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Մեծ Այրումի գյուղապետարանում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանը: Նա հավաստիացրեց, որ որևէ

Սերժ Սարգսյան. Հայաստանը կարևորում է Ծոցի երկրների, այդ թվում` Կատարի հետ հարաբերությունների զարգացումը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին: Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ հույս հայտնելով, որ պաշտոնավարման ժամանակաշրջանում նա ջանք չի խնայի Հայաստանի և Կատարի միջև համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է

Մեր ազգային պահանջը ներկայացնող հոլովակներ՝ սոցցանցերում

Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) երիտասարդները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, յուրաքանչյուր ամսվա 24-ին տարբեր միջոցառումներ (բանախոսություններ, քննարկումներ և այլն) են իրականացնում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Թեմի երիտասարդներն այսպիսի ինը միջոցառում են կազմակերպել արդեն, իսկ 10-րդի մեկնարկը կտրվի այսօր: Փետրվարի 24-ին ԱՀԹ երիտասարդական կառույցները հանդես կգան «Չորս» անունը կրող նախագծով, որը սոցցանցերում կտարածվի #4demand պիտակով: Ինչպես

Արամ Մանուկյան. «Ճիշտ դիագնոզ է պետք, իշխանությունը բարոյական հիվանդությամբ է տառապում»

ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության քննարկման ժամանակ իր ելույթում մտահոգություն հայտնեց: Նա սրտնեղել էր, որ խորհրդարանի տղամարդիկ իր գործընկերուհու՝ Զարուհի Փոստանջյանի խոսելու ժամանակ տեղից անտեղի ռեպլիկներ են արել: Նա պատգամավորներին բարության կոչ արեց. «Կոչ եմ անում չարությունը հանել մեջներիցդ, չարությամբ չլցվել: Սա անընդունելի է, ձեզանից յուրաքանչյուրի շուրջ հավաքված է ընտրազանգված:

Ռուստամ Գասպարյանն էլ կլքի ԲՀԿ-ն

Ի՞նչ է առաջարկել Տիգրան Ուրիխանյանը: Aravot.am-ի տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին օրերս կհայտարարեն Ռուստամ Գասպարյանը, Մուշեղ Պետոյանը, Մարտուն Գրիգորյանը: Ռուստամ Գասպարյանը, հիշեցնենք, վերջին շրջանում ստեղծողներից եւ համակարգողներից էր «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությունը, որը որակվեց «այլընտրանքային ԵԿՄ»: Այն սատարում էր Եռյակի ուժերին: «Կուսակցությունից դուրս եկողների կամ արտահոսքի, ընդհանրապես մարդկային ռեսուրսի`պատգամավորական, քաղաքական խորհրդի կազմի, տարածքային կառույցների ներկայացուցիչների,

Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքները

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 4 արձանագրություն է կազմվել:   Երևանի քաղաքապետարան

Ռուբեն Հակոբյան. «Հիվանդը դուք եք»

ԱԺ-ում շարունակվում է եռյակի առաջարկով արտահերթ քննարկվող հարցը՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարությունը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀԿ-ականներին նետեց. «Մի՛ դասեր տվեք: Որ ասում եք ընդդիմության պատճառով արտագաղթը թափ է առնում, մի՞թե այդպես է: Ասում եք՝ ընդդիմությունը հիվանդ է: Անբուժելի հիվանդ են բոլոր նրանք, ովքեր այդ ամեն ինչը պայմանավորում են ընդդիմության գործունեությամբ»: Նա հորդորեց

Հերմինե Նաղդալյան. «Ընդդիմությունը կաղում է վաղուց, կաղում է երկու ոտքից, նույնիսկ՝ երեք ոտքից»

Այսօր ԱԺ-ում շարունակվում է եռյակի առաջարկով քննարկվող արտահերթ հարցը՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի հայտարարությունը: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին ընդդիմության պահվածքը հիշեցրել էր «Կովկասի գերուհին». «Կարող եք ճչալ, գոռալ: Բայց, սիրելիներս, դուք ձեր գործն արեք»: Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Նա ասաց, որ ընդդիմությունը ելքեր չի առաջարկում. «Ելքեր առաջարկեք, ոչ թե հանրահավաքից հանրահավաք փոխարինելով այդ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031