Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ռուստամ Գասպարյանն էլ կլքի ԲՀԿ-ն

Փետրվար 24,2015 13:25

Ի՞նչ է առաջարկել Տիգրան Ուրիխանյանը:

Aravot.am-ի տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին օրերս կհայտարարեն Ռուստամ Գասպարյանը, Մուշեղ Պետոյանը, Մարտուն Գրիգորյանը:

Ռուստամ Գասպարյանը, հիշեցնենք, վերջին շրջանում ստեղծողներից եւ համակարգողներից էր «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությունը, որը որակվեց «այլընտրանքային ԵԿՄ»: Այն սատարում էր Եռյակի ուժերին:

«Կուսակցությունից դուրս եկողների կամ արտահոսքի, ընդհանրապես մարդկային ռեսուրսի`պատգամավորական, քաղաքական խորհրդի կազմի, տարածքային կառույցների ներկայացուցիչների, շարքային անդամների`կուսակցության հանդեպ ավելի նվազ ջանասիրաբար աշխատելու վերաբերմունքի փոփոխությունների մասին խոսակցություններն այնքան էլ տեղին չեն: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կանցնի եվս մի առ ժամանակ, դուք կտեսնեք, որ դուրս գալը կուսակցությունից, մեղմ ասած, շատ կարճաժամկետ, կարճատեւ եւ փոքրածավալ բնույթ է կրել ու կրելու է»,- այդ առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը`հավելելով. «Ոչ ոք թող չսպասի, որ ԲՀԿ-ն մասսայաբար լքելու են մարդիկ, որ ԲՀԿ-ն կարող է տրոհվել: Սա ես ձեզ վստահաբար հայտարարում եմ`ոչ ոք թող չսպասի, որ ԲՀԿ-ն կարող է մասնատվել, դադարեցնել կամ նվազեցնել իր գործունեությունը, տեմպը, քաղաքական կուրսը: Ոչ: Հակառակը: Դեռ ավելին: Առաջիկայում դուք ականատես կլինեք շատ «անսպասելի», իրականում ժողովրդի կողմից շատ սպասված գործողությունների»:

Մեր հստակեցնող հարցին`նկատի ունեք, որ առաջիկայում ԲՀԿ խմբակցությունն ԱԺ կանոնակարգի պահանջով իրեն կհայտարարի ընդդիմություն եւ հստակ կգործի այդ դաշտո՞ւմ, Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ես չեմ կարող միանձնյա նման պաշտոնական հայտարարություն անել: Բայց ես այն մարդկանցից եմ, ով այսօր քննարկումների սեղանին դրել է այդ հարցը: Այո, ես դրա կողմնակիցներից եմ եւ ակնկալում եմ, որ այդպես կլինի: Բայց խմբակցության վերաբերյալ որոշում պիտի կայացնի խմբակցությունը: Չի լինելու այնպիսի իրավիճակ, երբ որեւէ մեկն այդ որոշման կայացումից դուրս մնա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Էլ չենք տեսնելու Ռուստամի քյանքյուլը՞: Այ ախպեր, էս ի՞նչ ա կատարվում: Բա Նաիրան: Քանի անգամ եմ առաջարկել` Նաիրան, Փոստանջյանը, Հրանուշ Հակոբյանը, Մարգարիտ (ազգանունը ի՞չ էր`”Առավոտից”) քաղաքական պարեն` էն գեղեցիկ ու սլացիկ պատգամավորն էլ երգի: Անունը չեմ հիշում`չաղլիկ երգչուհին: Սրանք են և սրանց բերած էրեխեքը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728