Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Հիվանդը դուք եք»

Փետրվար 24,2015 13:20

ԱԺ-ում շարունակվում է եռյակի առաջարկով արտահերթ քննարկվող հարցը՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարությունը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀԿ-ականներին նետեց. «Մի՛ դասեր տվեք: Որ ասում եք ընդդիմության պատճառով արտագաղթը թափ է առնում, մի՞թե այդպես է: Ասում եք՝ ընդդիմությունը հիվանդ է: Անբուժելի հիվանդ են բոլոր նրանք, ովքեր այդ ամեն ինչը պայմանավորում են ընդդիմության գործունեությամբ»:

Նա հորդորեց առաջին նախագահի ժամանակները ընտրողաբար չհիշեցնել. «Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ ԳՄ նիստի ելույթը երբ լսեցի, միանգամից հիշեցի 1994-ի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի կատարելագործված ելույթը կրկնեց»:

Նա վստահեցրեց, որ միանշանակ, քաղաքական ճգնաժամ կա երկրում. «Ոչ բոլոր դեպքերում է, երբ կառավարման ճգնաժամը վերածվում է քաղաքական ճգնաժամի: Սա զտարյուն քաղաքական ճգնաժամ է: Դրա ցուցիչը ԲՀԿ-ի հետ կատարված գործընթացն է: Պարզվում է, երկրորդ քաղաքական ուժը ԱԺ-ում կարող է կարճ ժամանակում վերանա քաղաքական դաշտից: Սա խոսում է խորը քաղաքական ճգնաժամի մասին: Այդպես չի լինում, որ 131-ից 36 պատգամավոր ունեցող խմբակցությունը  միանգամից վերանում է»:

Նա դիմեց ՀՀԿ-ականներին, ասելով, որ «Սերժ Սարգսյանին ստում են, թեւերի տակ խնձորներ են դնում, ասում են, թե՝ պարո՜ն Սարգսյան, ո՜նց է մեր ազգը 5000 տարի գոյատեւել առանց ձեր անմիջական ղեկավարման: Դրանով դուք կործանում եք ե՛ւ իրեն, ե՛ւ ձեզ, ե՛ւ երկիրը»:

Նա նաեւ հորդորեց իշխանությանը, մարդկանց չծաղրել. «Կոռուպցիայի դեմ պայքարում են Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը, այս երկիրն իսկապես կրկես չէ, հավատացեք, մարդիկ հասկանում են»:

Ռուբեն Հակոբյանը նաեւ նշեց, որ ընդդիմության հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նախագահական ընտրություններին չեն մասնակցել: Նա, նայելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմը, ասաց. «Մենք մասնակցել ենք, ինտելեկտուալ մարդ էր առաջադրվել, որը հաղթել էր, բայց ասացիք՝ չէ՛, դու նախագահ լինել չես կարող: Հիվանդը դուք եք»:

Գալուստ Սահակյանը Ռուբեն Հակոբյանի ելույթից հետո նետեց, թե լավ չնայեցիք, թե չէ կպատասխանեի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728