Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Ընդդիմությունը կաղում է վաղուց, կաղում է երկու ոտքից, նույնիսկ՝ երեք ոտքից»

Փետրվար 24,2015 13:09

Այսօր ԱԺ-ում շարունակվում է եռյակի առաջարկով քննարկվող արտահերթ հարցը՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի հայտարարությունը: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին ընդդիմության պահվածքը հիշեցրել էր «Կովկասի գերուհին». «Կարող եք ճչալ, գոռալ: Բայց, սիրելիներս, դուք ձեր գործն արեք»:

Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Նա ասաց, որ ընդդիմությունը ելքեր չի առաջարկում. «Ելքեր առաջարկեք, ոչ թե հանրահավաքից հանրահավաք փոխարինելով այդ նույն մտքերը, հիմա էլ նախագծի տակ ներկայացրեք խորհրդարանին: Ընդդիմությունը նոր չի կաղում, կաղում է վաղուց, կաղում է երկու ոտքից, կարող եմ ասել՝ նույնիսկ երեք ոտքից»,- ասաց նա՝ պատասխանելով Լեւոն Զուրաբյանի այն դիտարկմանը, որ ընդդիմությունը մի քիչ «թոփալ է»:

Ըստ Հերմինե Նաղդալյանի, «ԲՀԿ-ն զբաղված է, գլոբալ ճշտումներ է կատարում, կամ ինչպես դուք եք ասում՝ խաղից դուրս է եկել, բա ՀԱԿ-ն ինչո՞վ է զբաղված»: Նա ասաց, որ ԲՀԿ-ի բոյկոտը վկայում է, որ ճգնաժամ կա, բայց՝ ընդդիմության, ոչ թե կառավարման, ընդդիմությունը տկար է. «Ով է լինելու այն ամենախելացին, որ կհասկանա՝ ընդդիմությունը նույնքան համակարգի մաս է, որքան իշխանությունը»:

Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատությանը, որ ընտրությունները կեղծված են, Հերմինե Նաղդալյանը ընթերցեց միջազգային կառույցների գնահատականները, ըստ որոնց, ընտրությունները անցել են ժողովրդավարական սկզբունքների համապատասխան, պահպանվել են կամարտահայտման կանոնները:

Հերմինե Նաղդալյանը վստահեցրեց, որ Հայաստանի քաղաքական վարկն աճել է, որ Հայաստանը միջազգային վստահելի, կանխատեսելի գործընկեր է: Ինչ վերաբերում է ներդրումներին, նա հեգնեց, որ միայն Հայաստանը չէ, որ անապատ է դարձել. «Տեսե՞լ եք ինչ է կատարվում Ադրբեջանում, պայթեց ֆինանսավարկային համակարգը, լարիի, ռուբլու արժեզրկումը նայեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728