Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկը կաջակցի ավագ դպրոցների հիմնանորոգմանը

Փետրվար 24,2015 15:02

Հ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրագործվող կրթության զարգացման վարկային ծրագրի վերաբերյալ հարցեր: Նշվել է, որ ծրագրի հիմնական բաղադրիչը ուղղվելու է ավագ դպրոցների հիմնանորոգմանը, շենքային պայմանների արդիականացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:

Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված են մոտ երկու տասնյակ դպրոցներ, ծրագիրն արդեն մեկնարկել է,  այժմ ընթացքի մեջ են նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ու մրցույթների նախապատրաստական աշխատանքները: Նախարարը ՀԲ ներկայացուցչին  առաջարկել է, հաշվի առնելով կառավարության առաջնահերթությունները, դպրոցաշինական ծրագրերի իրագործումն ավելի մեծ տեմպով կազմակերպել՝ հնարավորության դեպքում աշխատանքներն սկսելով միաժամանակ ավելի մեծ թվով ավագ դպրոցներում:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի իրագործմանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցեր:

  ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728