Օրվա լրահոսը
Փաշինյան. «Դու «Царь и бог » ես, դու Աստված ես, ո՞վ ես, որ ասես՝ էսօր անում եմ հանրահավաք, էսօր չեմ անում». (Տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին եռյակի հրավիրած արտահերթ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նրան, թե ինչու այս 20 տարիների ընթացքում ընդդիմությունն անընդհատ իշխանափոխությունից է խոսում, բայց չի անում: Նրա խոսքերով՝ «20 տարի ընդդիմությունը տարբեր առաջնորդներով, տարբեր մոտեցումներով խոսել են իշխանափոխության մասին, ինչը տեղի չի ունեցել: 20 տարվա գրեթե բոլոր
Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Գյումրի ռազմաբազայից զինվորի կորելու լուրը
Հարվային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավարի խոսքերով՝ ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Այս մասին հաղորդում է Rybinsk-once.ru կայքը: Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը հերքել է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կորելու մասին լուրը: Սահմանապահի կորելու մասին ոստիկանությանը հայտնել էր նրա կինը: Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 21-ին կորել է Շիրակի մարզում տեղակայված ռուս
Երևանի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը կներկայացվի ավագանու քննարկման
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում խորհրդի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվել օրակարգային երկու հարց: Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու մոտեցումները, որից հետո քվեարկությամբ հաստատել են «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հասատատելու մասին» Երևանի
ՀՀ կառավարության որոշմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում ՀՀ տարբեր ազգային փոքրամասնությունների նկատմամբ
2015 թ. փետրվարի 19ի ՀՀ կառավարության նիստին քննարկման է դրվել «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու մասին ՀՀ կառավարության նախագիծը, որով նախատեսվում է պետական բյուջեի համապատասխան տողով նախատեսված 20 մլն դրամ հատկացումը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով բաշխել ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին՝ համաձայն
Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հովիկ Աբրահամյանն արդյունավետ և բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակությունը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել
Խոսրով Հարությունյանը՝ Լեւոն Զուրաբյանի «մտավոր խնդիրների», Զիլլի, Պիեռ Գարդեն փողկապների մասին
ԱԺ-ում քննարկվեց Եռյակի առաջարկով «Հայաստանում կառավարման ճգնաժամի» հայտարարության նախագիծը:
Ալեն Սիմոնյանը. «Հայաստանում կա ձեւավորված ընդդիմություն, դա Նիկոլ Փաշինյանն է»
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը դեմ քվեարկածները ընդդիմության ընդդիմությունն են
Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ձեռնարկի կոչ
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը տեղեկացնում է, որ 2015թ-ի հունվարից մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունների Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառումներն իրենց տեսակով կրում են համահայկական բնույթ: Ծրագրերը բաժանված են մի քանի խմբերի, միջազգային խորհրդաժողովներ, բաց սեմինարներ, հանդիպումներ և այլն, ինչպես նաև համացանցի միջոցով տեսահոլովակների, պաստառների, կոչերի տարածում: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը կոչ
Լյուդմիլա Սարգսյանի ելույթն ԱԺ-ում ՀՀ-ում կառավարման ճգնաժամի մասին
Այն, որ Հայաստանում առկա է կառավարման ճգնաժամ, արդեն իսկ ակնհայտ էր բոլորին: Սակայն հանրապետական կուսակցության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը առավել քան ամրապնդեց մեր համոզմունքը, որ երկրում առկա է խորը համակարգային ճգնաժամ, և այն անհրաժեշտ է հաղթահարել քաղաքական կամքի դրսևորմամբ և սահմանադրական ճանապարհով: Խորհրդարանական մեծամասնությունը կարծես թե գտավ այն աստեղային պահը, երբ իր համար
Էդմոն Մարուքյանը պահանջում է ընդդիմության հրաժարականը. «Պետք է հեռանա՛ք, դաշտը մաքրվի»
Այսօր Աժ-ում եռյակի հրավիրած արտահերթ նիստի ժամանակ քննարկվում է Հայաստանում կառավարման ճգնաժամի հարցը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այնպիսի ելույթ ունեցավ, որ արժանացավ ծափերի: Ըստ նրա, պետական ապարատը աշխատում է, լավ թե վատ՝ կապ չունի. «Խոսքը քաղաքական ճգնաժամի մասին է, դուք գրել եք կառավարման ճգնաժամ: դուք ոչ մի բան չեք առաջարկում, ուղղակի ուզում եք քննարկվի հարցը:
ԲՀԿ-ի ճակատագիրը. ում սցենարը կգործի
«Չեմ կարծում, որ այսօր Սերժ Սարգսյանն ունի խնդիրներ Ծառուկյանի հետ. երևի ունեցել է, բայց այսօր չունի»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա` Սերժ Սարգսյանի հայտարարությունը, իրենց հանդիպումը և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ցույց են տալիս, որ արդեն խնդիրը լուծված է: Մեր այն դիտարկմանը` այսօր ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտել է
3 ծիրանենի և 1 բալենի՝ բենզասղոցով
Փետրվարի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նոր Կյուրին գյուղի ամառանոցներից մեկի հարևանությամբ ծառ են կտրում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փետրվարի 17-ին, ժամը 12.00-ի սահմաններում, 1949 թ. ծնված Ռուբեն Խ.-ն, 1966 թ. ծնված Ռուդոլֆ Ա.-ն և 1976 թ. ծնված Գուրգեն Հ.-ն Նոր Կյուրին գյուղի 28-րդ փողոցում գտնվող, 1950 թ. ծնված Ա.-ին
FPWC-ն և ՀՀ ԲՆ-ը խրախուսում են ինստիտուցիոնալ գործակցություն՝ վայրի կենդանատեսակների ապօրինի առևտրի դեմ պայքարում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ՀՀ Բնապահպանության նախարարությունը և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը խրախուսում են ինստիտուցիոնալ համագործակցություն՝ վայրի կենդանատեսակների ապօրինի առևտրի դեմ պայքարում: Փետրվարի 23-ին Երևանում մեկնարկեց «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES, 1973) դրույթների կիրառման վերաբերյալ ուսուցողական դասընթացը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է USAID հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը և այլոք: «Մենք շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար, և հուսով ենք, որ մեր արդյունավետ համագործակցությունը առաջիկա տարիներին կշարունակվի
Վրաերթի ենթարկված տղամարդը երկու օր անց մահացավ հիվանդանոցում
Փետրվարի 20-ին, ժամը 11.45-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Բաբկեն Նազինյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ փետրվարի 22-ին, ժամը 06.00-ին, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ժամանակակից նկարիչների ցուցահանդես Ազգային ժողովում
Փետրվարի 23-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպվել էր ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: «Անտիկյան» ցուցասրահում ներկայացված շուրջ 25 արվեստագետների գործեր էին ցուցադրված խորհրդարանում: Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է ցուցահանդեսի բացումը՝ նշելով, որ հայտնի նկարիչների կտավների կողքին այսօր ցուցադրված են նաեւ երիտասարդ նկարիչների աշխատանքներ: ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում պարբերաբար կազմակերպվում
«Կռվեցին, հետո՝ դե լավ, արի քեզ ներեմ». Նիկոլայ Ծատուրյանը՝ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների մասին
Որ ինձ մեկ-մեկ ասում են՝ թատրոնը մեռնում է, ասում եմ՝ մեռնում է, թող մեռնի. էնքա՜ն թատրոն կա կյանքում. բա կնունքը թատրոն չի՞, հարսանիքը, թաղումը, բա մեր պառլամենտը թատրոն չի՞: Ամեն ինչն է թատրոն, աշխարհի ողջ անցուդարձը»,- ասում է թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Արվեստագետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ իրեն մտահոգող
«ՀԱԿ-ում տեսան Գագիկ Ծառուկյանից բան չստացվեց, փորձում են կապի դուրս գալ Սերժ Սարգսյանի հետ». Պետրոս Մակեյան
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հիշեցնում է, որ 2012-ին ՀԱԿ Դաշինքի հիմնական սկզբունքներից մեկը խորհրդարան մտնելն էր Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործով:
Դեղերը սպառողին պետք է հասնեն մատչելի գնով
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ դեղերի հիմնական ցանկում ներառված դեղորայքի գների կանոնակարգման հարցին: Արմեն Մուրադյանը նշեց, որ ԵՏՄ անդամ պետությունների դեղերի հիմնական ցանկում ներառված դեղերի գները կանոնակարգված են: Օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններին նախարարն առաջարկեց ձեռնարկել քայլեր դեղերի հիմնական ցանկում ներառված,
Հովհաննես Իգիթյան. «Արձանագրությունները քնեցնել և թողնել արխիվներում ավելի ճիշտ կլիներ, քան այդ կտրուկ քայլն անելը»
«Առիթ ունեցել եմ արձանագրությունները ստորագրելուց երկու շաբաթ առաջ ասել, թե դրանք ուր են տանելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտեց ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին: Ըստ նրա` դա մեր նախաձեռնությունը և քաղաքականությունը չէր: Պարոն Իգիթյանը, դառնալով այդ արձանագրությունները ստորագրելու նախապատմությանը՝ ասաց. «Հենց սկզբից թե՛ այդ
Կալանավորի ընկերուհին հատուկ ծառայություն իրականացնողներին հանիրավի մեղադրել է հանցագործության կատարման մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Համլետ Շ.-ի ընկերուհին նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ իր կամքին հակառակ ոստիկանության բաժին տեղափոխվելով` ժամը 08:00-ից մինչև 19:00-ն
Արթուր Սաքունց. Պերմյակովի՝ ՌԴ իրավապահների հսկողության տակ գտնվելու հանգամանքը բացասական ազդեցություն ունի նախաքննության արդյունավետության վրա
Արթուր Սաքունցը եւ Արայիկ Զալյանը ծանոթացել են Ավետիսյանների գործով քննչական մարմնի կատարած հասանելի գործողություններին
Քաղաքական պայքարում էլ գոյություն ունեն «չի կարելիներ». Հ. Նաղդալյան
Այսօր ԱԺ քառօրյա նիստի ընթացքում , մինչ քվեարկությունը, բուռն քննարկում եղավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի շուրջ: Այս և մյուս քննարկվող օրակարգային հարցերի շուրջ
Լիանա Բալյան. «Փաստորեն ստացվում է, որ քննիչը բացի իրավաբան լինելուց նաև շատ լավ փորձագետ է»
Տարվում է բացահայտ միակողմանի և գավառական նախաքննություն, որովհետև Արթիկի քննչականը չի ցանկանում վատամարդ դառնալ նույն մարզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար` ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ:
Որպեսզի օլիմպիական ոսկե մեդալները միայն բարի ցանկություն չլինեն
Այսօր մարզական լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը տեղեկացրեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն, ինքը մոտ ժամանակներս հանդիպելու է ՌԴ սպորտի նախարարին: Նպատակը` մարզական գիտության ոլորտում նրանց փորձի խորն ուսումնասիրումն է: «Ինչպես Բելառուսում, այնպես էլ` Ռուսաստանի Դաշնությունում, այդ ոլորտը բարձր հիմքերի վրա է դրված ու միջազգային մրցասպարեզներում նրանց մարզիկների մեդալները
Եկամտային հարկի վերադարձով նորակառույցների առքը կաշխուժանա (Տեսանյութ)
Չնայած, հիփոթեքով բնակարան ձեռք բերողները քիչ են, բայց օրենքի փոփոխությունը դրական կազդի
Թեժ բանավեճ ԱԺ-ում՝ Խոսրով Հարությունյանի բիզնեսների եւ Լեւոն Զուրաբյանի թանկ հագուկապի մասին
Կարող ա՞ դուք գիտեք՝ Երեւանում մարդ կա, որ չգիտի Խոսրով Հարությունյանի բիզնեսները: Այդպիսի մարդ կա՞:
Դատախազությունը պատասխանեց դատական դեպարտամենտի նախկին պետի հայտարարությանը
Զավեշտն այն էր, որ երբ դատական կարգադրիչների գործով դատավորը վկային հարցրեց, թե՝ «վկա, կին եւ տղամարդ սեռը տարբերո՞ւմ եք», վկան ասաց՝ «չեմ հիշում»:
Հանձնարարվել է մեկ անգամ ևս քննարկել բոլոր այն երթուղիները, որոնք առավել նպատակահարմար են հարմարեցված ավտոբուսների շահագործման համար
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխման համար հատուկ վերելակներով կահավորված հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսները փորձարկումից հետո հանձնվել են շահագործման: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շահառու հասարակական կազմակերպությունների հետ մեկ անգամ ևս քննարկել բոլոր այն երթուղիները, որոնք առավել նպատակահարմար են հարմարեցված ավտոբուսների շահագործումը կազմակերպելու


















































