Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի օլիմպիական ոսկե մեդալները միայն  բարի ցանկություն չլինեն

Փետրվար 23,2015 16:37

Այսօր մարզական լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը տեղեկացրեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն, ինքը մոտ ժամանակներս հանդիպելու է ՌԴ սպորտի նախարարին: Նպատակը` մարզական գիտության ոլորտում նրանց փորձի խորն ուսումնասիրումն է: «Ինչպես Բելառուսում, այնպես էլ` Ռուսաստանի Դաշնությունում, այդ ոլորտը բարձր հիմքերի վրա է դրված ու միջազգային մրցասպարեզներում նրանց մարզիկների մեդալները պատահական երեւույթ չեն: Նրանց համար օլիմպիական բազմաթիվ ոսկե մեդալները սովորական նորմալ երեւույթ են, իսկ մեզ համար` առայժմ բարի ցանկություն: Համոզված եմ, որ նրանց առաջավոր փորձն ուսումնասիրելը եւ կիրառելը կօգնի, որպեսզի մեր մարզիկների արդյունքներն էլ հասնեն այդպիսի մակարդակի», – ասաց նախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728