Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամտային հարկի վերադարձով նորակառույցների առքը կաշխուժանա (Տեսանյութ)

Փետրվար 23,2015 16:36

Անցյալ տարի Ազգային ժողովը «Եկամտային հարկի մասին» օրենքում լրացում կատարեց, եւ որոշվեց վարձու աշխատողների, անհատ ձեռներեցների եւ նոտարների եկամտային հարկը վերադարձնել այն պայմանով, եթե նրանք հիփոթեքով բնակարան ձեռք կբերեն նոր կառուցվող կամ կառուցված շենքերում:

Aravot.am-ն այսօր «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե շինարարության ու անշարժ գույքի ոլորտներում ի՞նչ ազդեցություն կունենա այս նախաձեռնությունը, եւ արդյոք անհրաժեշտ չէ նաեւ հիփոթեքային վարկի պայմանները մեղմացնել` կանխավճարի ու կարճաժամկետ վարկի մեխանիզմները փոփոխել:

Պարոն Բաղդասարյանը դրական քայլ համարեց օրենքի փոփոխությունը, եւ ասաց, որ վերջին տարիներին նման բան ընդհանրապես չկար: «Այս քայլը  սպառողներին աշխուժացնելու քայլ է: Մենք պետք է տեսնենք տեսակարար կշիռը հիփոթեքի, թե ամբողջ շուկայում գործարքների մեջ որքան է կազմում. այն չնչին ցուցանիշ է»,-նկատեց պարոն Բաղդասարյանը:

Նրա խոսքերով` ոլորտին աջակցելու համար, լավ կլինի կառավարությունը որոշակի ռիսկեր վերցնի իր վրա, այսինքն` որպեսզի քաղաքացիներն իսկապես շահագրգռված լինեն բնակարան ձեռք բերել հիփոթեքով, ապա բանկի ռիսկի մի մասը կառավարությունը երաշխավորի:

Այսօր «Դիալոգ» ակումբում կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչ Արմինե Դավթյանն էլ վստահեցրեց, որ 2014 թվականին, համեմատած 2013-ի հետ, անշարժ գույքի շուկայում գներն աճել են, օրինակ Երեւանում` 0.8%, իսկ մարզերում` 07%, Երեւանի կենտրոնում

1 քմ-ի շուկայական միջինացված արժեքը նախորդ տարի եղել է առավելագույնը` 428 հազար դրամ, իսկ նվազագույնը` 155,600 դրամ:

Արմինե Դավթյանի խոսքերով` կոմիտեում չի առանձնացվում, թե նորակառույցներում են ավելի շատ բնակարան ձեռք բերում, թե` հին` խորհրդային տարիներին կառուցված շենքերում: 2014-ի տվյալներով, ըստ Դավթյանի, անշարժ գույքի շուկան կայուն դրական է:

Ասուլիսի մասնակից Հակոբ Բաղդասարյանն էլ ոլորտը գնահատեց կայուն ծանր` վերջին 3 տարվա տվյալներով:  Պարոն Բաղդասարյանի վստահեցմամբ`տարեկան 0,8% աճը ոլորտն ակտիվացնելու համար փոքր թիվ է. «Կայուն ծանր է, որովհետեւ դրա համար պետք է նպաստող բնական պայմաններ ստեղծել: Այսինքն` ֆինանսական շուկայում բանկերի միջոցով, տարբեր պարզեցումներ, թեթեւացումներ արվեն»:

Մանրամասն` տեսանյութում

Պարոն Բաղդասարյանի խոսքերով` նախկինում նորակառույցներն ավելի էժան էին, քան հին շենքերը, հիմա դինամիկան փոխվել է, եւ առաջնային շուկային են առաջնահերթություն տալիս:

Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ իր կանխատեսումները ոլորտի վերաբերյալ` լավատեսական են, հույս կա, որ շուտով ոլորտը կակտիվանա:

Մանրամասն տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728