Օրվա լրահոսը
ՀՀ սփյուռքի նախարարի կոչն ուղղված հայ երիտասարդությանը
Սիրելի հայ երիտասարդներ, Ճակատագրի բերումով դուք այսօր ապրում եք աշխարհի տարբեր երկրներում, մշակութային և լեզվական տարբեր միջավայրերում: Ձեզանից շատերն, անշուշտ, խոսում են հայերեն, և դա հրաշալի է: Ցավոք սրտի, հանգամանքների պարտադրմամբ Սփյուռքում ապրող երիտասարդ սերնդի մի մասը կամ վատ է խոսում կամ ամենևին չգիտի հայերեն. և դա տխուր իրողություն է, որովհետև լեզուն մեր ինքնության ամենակարևոր
«Թոփալ» ընդդիմությունն ու մարտի 1-ի հուժկու հանրահավաքը
«Բնականաբար, ինչ-որ բան փոխել է, եւ դա տեսանելի է: Ես չեմ ակնկալում, որ մարտի 1-ին ԲՀԿ-ի ընտրազանգվածը պարտադիր այնտեղ կլինի: Բայց ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, ովքեր մարտի 1-ի սպանդի վկաներն են եղել, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներին են մասնակցել, ձերբակալվել են, տարբեր փորձությունների են ենթարկվել՝ այնտեղ կլինեն»,- «Առավոտի»
Սուրեն Քրմոյանը մասնակցել է Իրավական հարցերով համաշխարհային գագաթաժողովին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը փետրվարի 22-25-ը մասնակցել է Լոնդոնում կայացած Իրավական հարցերով համաշխարհային գագաթաժողովին: Միջոցառումը նախաձեռնել էր Արդարադատության պետքարտուղար և Լորդերի պալատի նախագահ Քրիս Գրեյլինգը: Այն նշանավորվել է Ազատությունների մեծ խարտիայի կնքման 800-ամյակով: Համաշխարհային գագաթաժողովին մասնակցել են աշխարհի մի շարք երկրներից ժամանած պատվիրակություններ` կառավարությունների ղեկավարներ, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազությունների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,
Ամփոփվել են ՏԿԱԻՆ Երևանի տարածքային ստորաբաժանումների 2014 թվականի գործունեության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի տարածքային ստորաբաժանումների 2014 թվականի գործունեության արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալն ու տարածքային ստորաբաժանումների պետերը հանդես են եկել 2014 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ համառոտ
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա Genealogy խմբով
Խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է. նա ներկայացնում է Ասիա աշխարհամասը: Ստեֆանի Թոփալյանի մոգական տաղանդն ու ձայնային լայն դիապազոնը Ճապոնիայում արդեն հազարավոր սրտեր են գերել: Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, որն այժմ բնակվում է Տոկիոյում: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝ նա զգում էր, որ երգն այն երազանքն է, որի շուրջ կծավալի հետագա
Բերտրան Դեսպլան ուկրաինացի ֆուտբոլասերներին կատաղած շներ է անվանել
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի Կիեւի «Դինամոյի» եւ ֆրանսիական «Գենգամի» միջեւ Ուկրաինայում կայացած հանդիպումից հետո, որում դաշտի տերերը հաղթեցին 3:1 հաշվով, հյուրընկալվող ակումբի նախագահ Բերտրան Դեսպլան հայտարարել է, թե խաղն ընթացել է «աղետային» պայմաններում, իսկ կիեւցիների երկրպագուներն իրենց պահել են կատաղած շների պես: «Ես ստադիոնը տեսա պատերազմական վիճակում: Այն լցված էր կատաղած շներով, որոնք ցանկանում էին
Հնդկաստանը բանակցելու է ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ. RT
Հնդկաստանը առաջիկա 6 ամիսների ընթացքում սկսելու է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու նպատակով բանակցությունների գործընթաց: Այս մասին, ըստ Rt.com-ի, ասել է, Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Ռաջիեւ Կհերը: Փոխնախարարը նաեւ հավելել է, որ ռուս-հնդկական խումբը, որը ձեւավորվել է 2014 թվականի նոյեմբերին, առաջարկներ կներկայացնի առաջիկա 6 ամիսների ընթացքում եւ բանակցությունները գործընթացը կսկսվի դրանից անմիջապես հետո:
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը
Փետրվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի հերթական նիստը: Օրակարգի համաձայն` համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանը ներկայացրեց հաշվետվություն սփյուռքի կրթօջախներին 2014 թ. ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ: Զեկուցողը նշեց, որ ծրագրի իրականացման համար տարվա սկզբին ուսումնասիրվել է Սփյուռքի դպրոցներին անհրաժեշտ դասագրքեր, ուսումնական, մեթոդական ձեռնարկներ,
Անկարան ու Բաքուն` ընդդեմ հայկական դիվանագիտության
ԼՂ խնդիրը` Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ հարց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում, որտեղ երկրի իշխանությունների հետ քննարկվում էին թուրք-ադրբեջանական կապերի հետագա ընդլայնումը, TANAP գազատարի, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագծերի իրագործման, ռազմատեխնիկական համագործակցության եւ այլ ոլորտներում երկկողմ կապերի զարգացման հարցերը: Ինչպես թուրք-ադրբեջանական յուրաքանչյուր հանդիպում, այս մեկի ընթացքում եւս չի շրջանցվել ղարաբաղյան կարգավորման թեման: ԼՂ
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի հայտարարությունը
Համացանցում և այլ տպագիր լրատվամիջոցներում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից վերջին օրերին կուսակցության մարզային կառույցը կազմաքանդելու հետ կապված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք հետևյալը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցը լուծարվել է 2012թ. սկզբին ` կապված սպասվող խորհրդարանական ընտրություններին ըստ ընտրատարածքների նախապատրաստվելու հրամայականի հետ: Մարտուն Գրիգորյանին այդ ժամանակ վստահվել է ԲՀԿ թ. 34 ընտրատարածքային խորհրդի ղեկավարումը:
«Ես չեմ հավատում` Գագիկ Ծառուկյանը չի զբաղվի քաղաքականությամբ»
ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը Հայաստանի համար դժվար օրեր է կանխատեսում:
Առնվազն 2 բրոնզե մեդալ
Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի «Ստրանջա» միջազգային մրցաշարում Հայաստանից ռինգում մնացել են 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նշված երկու բռնցքամարտիկները մտել են կիսաեզրափակիչ եւ իրենց համար ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Ընդորում, Սամվելը քառորդ եզրափակչում հաղթել է Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող իր
«Դրամը եւս մեկ անգամ կարժեզրկվի». տնտեսագետ (Տեսանյութ)
Բանկերը վարկեր չեն տալիս, որովհետեւ բացասական սպասումներ ունեն
Իսրայելում հայաստանցի երեք գրոսմայստերներ ընդամենը կես միավոր են կորցրել
Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության երրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես գալիս են գրոսմայստերներ, Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրիասյանը (նկարում), որոնք երեք տուրից հետո կորցրել են ընդամենը կես միավոր եւ մրցաշարային աղյուսակում 250 մասնակիցների մեջ ընթանում են, համապատասխանաբար, 21-րդ, 36-րդ եւ 42-րդ հորիզոնականներում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը`
Զարուհի Փոստանջյանի բողոքը դատարանին
17 փետրվարի 2015 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանից Բողոք /ՀՀ գլխավոր դատախազի անգործության դեմ/ 2015 թվականի հունվարի 29-ին Զ. Փոստանջյանի կողմից հաղորդում է ուղարկվել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որտեղ նշվել է, որ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի
Խաբեությամբ հափշտակվել է խոշոր չափի շինանյութ
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է շինարարական խանութից խաբեությամբ խոշոր չափերի հասնող շինարարական նյութեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Առերևույթ հանցագործություն կատարած անձն այցելել է շինանյութերի վաճառքով զբաղվող ընկերության՝ երկու տարբեր հասցեներում գործող խանութներ և ներկայանալով մի
Փոքր զարգացումներ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում, որոնք քաղաքականացված չեն
Ստամբուլում անցկացվեց կլոր սեղան քննարկում՝ նվիրված Հայաստանի եւ Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների փոխճանաչմանն ու հնարավոր համագործակցությանը: Եթե լավ հայկական թիմ տեսնեք՝ ներդրում կանե՞ք` հետաքրքրվեց կլոր սեղանի վարողը՝ Էմին Օկուտանը Թուրքիայի Monitise ընկերության ներկայացուցիչ Ֆիրաթ Իշբեչերից: Հետո հետաքրքրվեց հայկական Granatus Ventures ընկերության ներկայացուցիչ Աշոտ Արզումանյանից, թե այ, ասում եք, որ գրասենյակ ունեք Լոնդոնում՝ իսկ
Խստացվել են գիտական աստիճանաշնորհման պահանջները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանի ասուլիսը: ԲՈՀ-ի նախագահը ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում կատարված փոփոխությունները: Լ. Արզումանյանը տեղեկացրել է, որ դեռևս 1990-ականներին ստեղծված կանոնակարգը, որը կառավարությունը հաստատել էր 1997 թվականին, չէր ներառում մի շարք խնդիրների կարգավորման մեխանիզմներ, և փոփոխությունները հասունացած էին: Կատարված փոփոխություններից ԲՈՀ-ի նախագահն առանձնացրել
Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ
Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ: Դեսպան Սարգսյանը շնորհավորեց կոնգրեսականին` համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և ամենայն հաջողություն մաղթեց իր պատրականությունների իրականացման գործում: Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հանձնախմբի գործունեության օրակարգին, հայ-ամերիկյան տնտեսական և քաղաքական հարաբերություններին, դրանց հետագա ընդլայնման ու ամրապնդման հեռանկարներին
Ասորական համայնքի ներկայացուցիչներ. Մերձավոր Արեւելքում տեղի ունեցողը կարելի է որակել որպես ասորիների ցեղասպանություն
«Այսօր Մերձավոր Արեւելքում քրիստոնյա ասորի ժողովրդի վիճակը սարսափելի է, եւ վերջին տարիներին, եթե աշխարհի գերտերությունները փորձում են կանխել ցեղասպանությունները, ապա ասորի ժողովուրդը 1980-ական թվականներից առ այսօր ենթարկվում է ցեղասպանության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովը: Նա եւ ասորի համայնքի ներկայացուցիչները, անհանգստանալով իսլամիստ ահաբեկիչների կողմից օրեր առաջ սկսված ասորի ժողովրդի կոտորածներից,
5000 դրամի չափով տուրք՝ «տնեցիներին»՝ կենդանիներին
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիներն այս տարվա հունվարից շարունակում են ստանալ ծանուցագրեր այն մասին, որ իրենք պետք է տարեկան 5000 դրամի չափով տուրք վճարեն տնային պայմաններում կենդանի պահելու համար: Կառավարության շենքի մոտ, «Առավոտի» տեղեկություններով, պարբերաբար բողոքի ակցիաներ կլինեն՝ ի պաշտպանություն կենդանիների, ընդդեմ նրանց տուրքի: Ի դեպ, ծանուցագրեր ստանում են նաեւ մարդիկ, որոնք ընտանի
Ադրբեջանի ԱԳՆ. Համանախագահ երկրները պետք է քննարկեն Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը. APA
«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները պետք է իրենց ներդրումն ունենան Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման գործում»,- այս մասին, ըստ Apa.az-ի հայտարարել է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիեւը։ Նրա խոսքերով՝ Գերմանիան եւ Թուրքիան նույնպես հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ. «Սակայն այժմ չի քննարկվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում
Քաղցկեղով հիվանդին մինչեւ վերջին շունչը պահում են բանտում
«Բժշկական ծառայությունների որակը քրեակատարողական հաստատություններում եւ բանակում ցածր է, քանի որ այդ հաստատություններն ապահովված չեն որակյալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ կադրերով եւ տեխնիկական միջոցներով: Ազատազրկված անձանց ստիպում են ամսական 50-ից 60 հազար դրամ վճարել հիվանդանոցում պահվելու համար, ինչպես նաեւ լրացուցիչ 5 հազար դրամ վճարել կամ 10 լիտր բենզին գնել հիվանդանոց տեղափոխվելու համար»,- այս մասին փաստում
Նիկոլ Փաշինյան. «Հայ ազգային կոնգրեսի եւ անձամբ նրա ղեկավարի կողմից բերիական ոճի այս հարձակումները կարեկցանք են առաջացնում»
Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում պատասխանել է այսօր «Մեդիա կենտրոնում» Մարտի 1-ի զոհերի ծնողների մեղադրանքին՝ ուղղված իրեն եւ Ալեքսանդր Արզումանյանին: Ինձ համար ամենաեղկելի բանն այն է, որ ձեզ հայտնի մարդիկ փորձում են Մարտի 1-ի զոհերի ծնողներին տրամադրել իմ դեմ, նրանց հավատացնելով, որ ես, օրինակ, Մարտի 1-ի հարցը չեմ բարձրացնում: Սա այն դեպքում, երբ ընդամենը մի
Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որևէ մտահոգություն չունի
Վերջին շրջանում, ընդհանրական դատողություններ անելով ու ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու արդյունքում, տարբեր մեկնաբանություններ են հնչում ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման որոշման վերաբերյալ: Իսկ որոշ դեպքերում իրավիճակը շահարկվում է միտումնավոր` զանազան ֆինանսական տերմիններով համեմված «մեկնաբանություններով» փորձելով անհարկի անհանգստություն հաղորդել քաղաքացիներին: Հատկապես անթույլատրելի է բանկերի անունների շահարկումը` այդ բանկերին թվացյալ պաշտպանելու նպատակով:
Թողարկվել են նոր հուշադրամներ
Փետրվարի 27-ից շրջանառության մեջ են դրվել «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից», «Փանոս Թերլեմեզյան-150» և «Անդրանիկ Օզանյան-150» հուշադրամները: «ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 200-ԱՄՅԱԿ» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հովհաննես Լազարյանը, Լազարյան ճեմարանի շենքի աջ մասը և ճեմարանի շրջանավարտներին շնորհվող կրծքանշանը: Ներքևում` «2015» և
Գյուղացիներին առաջարկում են անցնել օրգանական պարարտանյութերի
«Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Վահիկ Նաիրյանն այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց «Ֆոսֆազոտ» , «Ալքազոտ պլաս» եւ «Ֆոսֆոարմ» օրգանական պարատանյութերը, որոնք գյուղատնտեսության մեջ միտված են բարձրացնելու հողերի արդյունավետությունը եւ իրենց մեջ չեն պարունակում քիմիական տարրեր: «Մեր պարատանյութերը բույսերի համար ապահովում են ազոտը եւ ֆոսֆորը, օգատգործվում են թե՛ արմատային եւ թե՛ տերեւային սնուցման համար, որի արդյունքում
Զարուհի Փոստանջյան. «Ամբողջ ժողովուրդն է այսօր ճգնաժամի մեջ, պետք է ինքնակազմակերպվենք»
«Ընդդիմությունն առաջին հերթին մեր ժողովուրդն է: Եվ եթե ասում ենք, որ ընդդիմությունը ճգնաժամի մեջ է, նախեւառաջ սա նշանակում է, որ ժողովուրդն է ճգնաժամի մեջ: Ժողովուրդը դեմ է այս ապօրինի կարգերին: Քանի դեռ մենք չենք կազմակերպվում, ուրեմն մենք ճգնաժամի մեջ ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ընդունո՞ւմ եք ՀՀԿ-ականների այն քննադատությունը, որ ընդդիմությունն այսօր ճգնաժամի մեջ
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոմիության անդամ երկրների դեսպանների հետ
Փետրվարի 27-ին ԵՄ դեսպանատանը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոմիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի քաղաքականության նոր իրողություններին, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին, Հայոց ցեղասպանության
Մեկ մահ, մեկ վիրավոր եւ մեկ տարվա ազատազրկում
Անցյալ տարվա հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գ. Թադեւոսյանի որոշմամբ Գեւորգ Մուրադյանին անզգույշ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Քրեական գործը հարուցելուց 2 օր հետո մեղադրանք առաջադրվեց Գեորգի Խոջոյանին: Նա հունիսի 14-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում, մայրաքաղաքի Բեկնազարյան փողոցի կողմից Ֆուչիկի փողոցով դեպի Մարգարյան


















































