Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոմիության անդամ երկրների դեսպանների հետ

Փետրվար 27,2015 14:31

Փետրվարի 27-ին ԵՄ դեսպանատանը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոմիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի քաղաքականության նոր իրողություններին, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրին, Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ իրականացված քաղաքական հաշվեհարդարին, սահմանադրական փոփոխություններին, քաղաքական ընդդիմության հետագա անելիքներին և այլ հարցերի:

Դեսպանների խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանն հանդես է եկել կարճ ելույթով, որից հետո հանգամանորեն պատասխանել նրանց հարցերին:

Կոնգրեսի պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, վարչության անդամներ Ավետիս Ավագյանն ու Արման Մուսինյանը:

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728