Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիներին առաջարկում են անցնել օրգանական պարարտանյութերի

Փետրվար 27,2015 14:39

«Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Վահիկ Նաիրյանն այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց «Ֆոսֆազոտ» , «Ալքազոտ պլաս» եւ «Ֆոսֆոարմ» օրգանական պարատանյութերը, որոնք գյուղատնտեսության մեջ միտված են բարձրացնելու հողերի արդյունավետությունը եւ իրենց մեջ չեն պարունակում քիմիական տարրեր:

«Մեր պարատանյութերը բույսերի համար ապահովում են ազոտը եւ ֆոսֆորը, օգատգործվում են թե՛ արմատային եւ թե՛ տերեւային սնուցման համար, որի արդյունքում գյուղմթերքի մեջ ոչ մի քիմիական պարունակություն չի լինում»,-տեղեկացնում է ընկերության տնօրենը,-«2014 թվականի ընթացքում դրանք օգտագործել ենք այգիներում, արտերում եւ ջերմուցներում, իսկ արդյունքները բավարար են եղել»:

Ինչ վերաբերվում է նշված օրգանական պարարտանյութերի տարածմանը եւ լայնածավալ օգտագործմանը, պարոն Նաիրյանը նշեց, որ այդ նպատակով դիմել են գյուղատնտեսության նախարարությանը, սակայն դրանից հետո ոչ ոք չի կապվել իրենց հետ:

Բանախոսը նշում է, որ այնուամենայնիվ, գյուղացիները դեռեւս չեն ցանկանում քիմիական պարատանյութերը փոխարինել այս օրգանական պարատատնյութերով. «Նրանք արդեն սովորել են սելիտրային եւ փոխել իրենց սովորությունը չեն ցանկանում»:

Մեր դիտարկմանը, որ գուցե գի՞նն է խնդիրը, բանախոսը պատասխանեց, որ ամեն մի դեղ իր մեջ պարունակում է 3 պարկ պարատանյութ եւ ավելի էժան է, քանի պետության տված սուբսիդավորումը. «Պետության տվածը 20 հազար դրամ է, իսկ սա ընդամենը 6 հազար դրամ է, եւ իր մեջ պարունակում է պետության տված երեք պարկը»:
Պարոն Նաիրյանը նշում է, որ դեղերի տարածումը խթանելու համար Արարտի, Կոտայքի մարզերում անձամբ բաժանել է դեղերը՝ անվճար, սակայն դրանց լիարժեք տարածման համար անհրաժեշտ է կառավարության աջակցությունը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728