Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան-ՀԱԿ հանդիպումը հավանաբար մեկնարկել է

Այսօր, ժամը 15.00-ին սկսվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը: Այն ընթանում է կատարյալ գաղտնիության պայմաններում: ՀԱԿ-ականներն արդեն հանդիպման վայրում են, որը տեղի է ունենում ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում Երեւանի կոնյակի, գինու գործարանի վարչական տարածքում: Հայտնի է, որ ՀԱԿ-ից հանդիպմանը պետք է մասնակցեին Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Ավետիս Ավագյանը, ու թեեւ լրագրողները

Ծեծի են ենթարկել և գումար պահանջել

Մարտի 10-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի մոտ, մի մարմնավաճառի ծեծի են ենթարկել և գումար պահանջել: Մեկնած օպերատիվ խումբը ժամը 00.25-ին մարմնավաճառին ներկայացրել է բաժին, որտեղ նա հաղորդում է տվել, որ 4 ամիս առաջ ծանոթացել է 4 տղայի ու նրանց հետ շփվող 2 մարմնավաճառների հետ, որոնք առաջարկել

Ազատության հրապարակում թուրք «լրտեսը» Սերժ Սարգսյանի մասին տեղեկատվություն է հավաքել

Քիչ առաջ, ազգությամբ թուրք մի երիտասարդ (լուսանկարում), Ազատության հրապարակում  Շանթ Հարությունյանի աջակիցներին, ազատամարտիկներին ու ցույցի մասնակիցներին քաղաքական հարցեր էր տալիս եւ տեղեկատվություն էր հավաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին: Նա ներկայացավ բիզնեսմեն եւ ասաց, որ բիզնես ծրագրերով է հետաքրքրված ու հրապարակից շատ արագ հեռացավ, երբ նրանից  հետաքրքրվեցինք՝ ինչ է անում Հայաստանում եւ ինչու էր նման

Սերգո Կարապետյանը կենդանիների թիվը չգիտի, բայց վարչապետից նրանց համար 300 անձնագիր է ուզելու

Հինգշաբթի օրը կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վարչապետին կասի, որ խոշոր եղջերավոր կենդանիների համար անհրաժեշտ է եւս 300 հազար հատ կենդանու անձնագիր: Այս տարվանից կառավարությունը կսկսի հաշվել եւ գրանցել հանրապետության ընտանի կենդանիների գլխաքանակը, որպեսզի դրանց սեռի, ցեղի եւ գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկություններ ունենա: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մարտի 13-ի նիստի օրակարգից:

Մեր երկրի նախագահը նույնքան հարստություն ունի, որքան 45 միլիոնանոց Ուկրաինայի նախկին նախագա՞հը

Բա ի՞նչ եք ուզում, հլը գնացեք տեսեք, թե Հայաստանի դատախազներն ինչպես են ապրում. աղքատ Հայաստանի սովորական մասերում ապրող դատախազների տները դղյակներ են, Ուկրաինայի գլխավոր դատախազի տունը, որ դղյակ լիներ, ամո՞թ է:

Արամ Մանուկյանը՝ ՀՀԿ պատգամավորներին. «Ձեր երեխաներին ասելու եք՝ ոնց Գալուստն ասեց, էդպե՞ս քվեարկեցի» (Տեսանյութ)

  Գովազդի մասին օրենքում մի քանի պատգամավորների՝ Արման Սահակյան, Սամվել Ֆարմանյան, Նաիրա Կարապետյան, Էդմոն Մարուքյան, Լեւոն Մարտիրոսյան, Տաճատ Վարդապետյան, նախաձեռնած փոփոխության  քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ցանկացած օրենքի նախագիծ ենթակա է ազդեցությունների գնահատման, այսինքն՝ պետք է անպայման հետազոտություն արվի, թե հանրության ո՞ր մասի վրա եւ ի՞նչ ազդեցություն կունենա տվյալ օրինագիծը, իսկ

«Ճանապարհային ոստիկանությունը ամեն ինչ ճիշտ է անում». Էդուարդ Հովհաննիսյան

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության եւ տաքսիների վարորդների միջեւ վեճերի պատճառները: Պրն Հովհաննիսյանը հայտնեց, որ նրանց միջեւ խնդիրները ծագել են մոտ մեկ տարի առաջ՝ այն ժամանակ էր, երբ վարորդները սկսեցին բողոքել, որ ստանում են ավտոմեքենան սխալ տեղում կայանելու համար տուգանքներ՝ 5000 դրամի չափով: Իսկ

«Քաշը պետք է իջեցնել միշտ ուտելով». Վարդանուշ Պետրոսյան

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի խոսքերով՝ շատերը մեր օրերում Մեծ պահքը օգտագործում են որպես նիհարելու, մաքրվելու, առողջանալու մեթոդ. «Իհարկե գովելի է, որ պահքը մտնում է մարդու կենսակերպ, սակայն մարդիկ պետք է ծանոթ լինեն դրա հոգեւոր կողմին»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդանուշ Պետրոսյանն ասաց, որ բժշկական տեսանկյունից ճիշտ է համարում այն փաստը, որ եկեղեցին արգելում է պահք

Ինչո՞ւ մտահոգ ընդդիմադիրները ներկա չէին

«Շատ զբաղված եմ եղել, եթե ազատ լինեի, միգուցե գնայի»,-Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ ներկա չէին ՀԵՀ իրականացրած կրթաթոշակի մրցույթի ամփոփիչ արարողությանը` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ծրագրի թափանցիկության մասին բազմիցս մտահոգություն է հայտնել, այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Հիշեցնենք, որ այսօր կրթաթոշակների հանձնման արարողությանը ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը հայտարարեց,

ՄՄ-ին անդամակցելու հարցը չենք վերանայի (տեսանյութ)

2013 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների դրությամբ Հայաստանի եւ Սերբիայի ապրանքաշրջանառությունը կազմել է 8.2 մլն ԱՄՆ դոլար։ Ընդ որում Հայաստանից Սերբիա արտահանման ծավալը 2013 թ-ին կազմել է 5.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ Սերբիայից Հայաստան ներմուծումը՝ 2,5 մլն ԱՄՆ դոլար։ Գործարար դիրքերն ավելի ամրապնդելու համար այսօր Երեւանում Հայաստան-Սերբիա համաժողով էր կազմակերպվել։ Ի դեպ, միջոցառման ավարտից հետո Էկոնոմիկայի նախարար

Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը կօգնի Հայաստան վերադարձածներին

Այսօր՝ մարտի 11-ին, տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում  Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի բացման արարողությունը: Ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Կենտրոնը պետք է օգնի Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիներին՝ վերաինտեգրվելու հնարավորությունների մասին տեղեկատվություն տրամադրելով: Կենտրոնին դիմողները պետք

ԲՀԿ-ն շարունակելու է չպաշտպանե՞լ Սերժ Սարգսյանին

Հարցազրույց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ – Ինչո՞վ է պայմանավորված Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած հանդիպումների ժամանակագրությունը: Հետաքրքիր է, որ մինչեւ մարտիմեկյան հանրահավաքում Լեւոն Տեր–Պետրոսյանի ելույթը եւ Իվանիշվիլիի հետ համեմատությունը, Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ–ն թեպետ քանիցս խոսել էին երկրում առկա խնդիրների, հասարակական–քաղաքական կոնսոլիդացիայի մասին, սակայն, նախաձեռնությամբ հանդես չէին գալիս: – Իվանիշվիլին դեռ չէր հայտնվել վրացական քաղաքական

«Մաուզեր»` եկեղեցու մոտ

Մարտի 10-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում` եկեղեցու մոտ, մի քաղաքացի զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Մաուզեր» տիպի ատրճանակ` փամփշտատուփով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն Լուսանկարը` արխիվային  

Ճապոնիայի 2011 թ. մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին

2011թ., մարտի 11… Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0-9.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: Ունենալով 1988թ-ի երկրաշարժի ծանր փորձը` Հայաստանի Հանրապետությունն անտարբեր չմնաց այդ սարսափելի իրողությունից, և անհապաղ առաջարկեց իր օգնությունը` Ճապոնիայի կառավարությանը տրամադրելով թե դրամական, թե մարդկային կարեկցանքի իր օգնությունը: Այսօր` 2014 թ-ի մարտի 11-ին, ավերիչ երկրաշարժի և ցունամիի երրորդ տարելիցի օրը,

Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան մասնակցել է Կոնտակտային մարտարվեստների 2-րդ միջազգային բաց առաջնությանը

Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան հերթական անգամ մարտի 8-9-ը մասնակցել է Կոնտակտային մարտարվեստների 2-րդ միջազգային բաց առաջնությանը, որին մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ: Հայաստանը  ներկայացնում են 8-16 տարեկան պատանիների և մեծահասակների ֆեդերացիայի  հավաքականը` 30 մարզիկով: – Մեր մարզիկները ցույց տվեցին բարձր պատրաստվածություն: Ընդհանուր առմամբ գոհ ենք, սակայն նաև նախանշել ենք զարգացման հեռանկարները,- ասել է

Ավազակային հարձակում հյուրանոցում

Մարտի 10-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Տ.-ին: Պարզվել է, որ նա մարտի 6-ին, ժամը 01.30-ին, Աբելյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի առանձնասենյակներից մեկում, դանակի սպառնալիքով, 1987 թ. ծնված Ազգանուշ Ղ.-ի դրամապանակից հափշտակել է գումար և բջջային հեռախոսի

Հանրայինին կարգելեն գովազդ ցուցադրելը

Ազգային ժողովն այսօր «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ երկու օրինագիծ քննարկեց: Դրանցից մեկով, որը կառավարության հեղինակածն է, նախատեսվում է Հանրային հեռուստատեսությանն արգելել գովազդի ցուցադրումը, քանի որ ա) Հանրայինը եւ պետբյուջեից է սնվում եւ գովազդատուներից ու դա անհավասար մրցակցության պատճառ է դառնում՝ մյուս հեռուստաընկերությունների համար եւ բ) գովազդների ցուցադրումը չի բխում հանրային հեռուստաընկերության փիլիսոփայությունից: Բացառություն

Սարդոստայնների «տիրակալը» նոր ոճ է ստեղծել

2012-ից սկսած՝ գյումրեցի արվեստագետ Անդրանիկ Ավետիսյանը (Ադօ) նկարում է բնական սարդոստայններով: Նույնիսկ հատուկ սենյակ ունի, որտեղ սարդերը ոստայն են հյուսում, ինքն էլ եւ դրանք, եւ բնությունից վերցրած սարդոստայնները նրբորեն հավաքում, գունավորում, տեղադրում է երկու ապակիների արանքում, համապատասխան թավշյա ֆոն ստեղծում… Մի խոսքով, ինքնատիպ ստեղծագործություններ են ծնվում, որոնք ոչ մի ոճում չեն «տեղավորվում»: Հայաստանում Անդրանիկ Ավետիսյանի նկարների

Ինչպես պիտի քննարկվեն սահմանադրական փոփոխությունները

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը: Արամ Աբրահամյան.– Շուտով սահմանադրական փոփոխությունները քննարկվելու են լայն շրջանակներում, տարբեր ֆորմատներում: Չնայած մեզ այդ փոփոխությունների հայեցակարգը հայտնի չէ, բայց եկեք պատկերացնենք, թե որ ուղղությամբ պետք է կատարվեն այդ փոփոխությունները: Հովհաննես Մարգարյան.– Նախ ասեմ`

Աղվան Վարդանյան. «Որքանո՞վ է ճիշտ՝ օրենք ընդունել մի քանի հեռուստաընկերությունների շահը նկատի ունենալով»

Մեր հեռուստաընկերությունների կազմը, կառուցվածքը, 90 տոկոսի ենթակայությունը գաղտնիք չէ: Ես բոլոր հիմքերն ունեմ մտածելու, որ այս փոփոխությամբ մենք ընդամենը որոշ կոնկրետ մարդկանց ու խմբի չերևացող ծախսերն ենք կրճատելու՝ այդ բեռը դնելով թունդ խմիչք արտադրող և ներկրող ընկերությունների վրա:

«Այնպես չէ, որ ոստիկանի ամեն մի ասածը օրինական պահանջ է». «Դեմ եմ»

«Եթե նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշման մեջ չբավարարվի, մենք չենք դադարելու մեր պայքարը, ես ուզում եմ, որ դա բոլորը հասկանան եւ ուզում եմ, որ Սահմանադրական դատարանը գիտակցի, որ իր վրա հիմա շատ մեծ բեռ է դրած, եւ եթե նա գնա կառավարական ճնշումներին, ինչպես բազմիցս մենք ականատես ենք եղել, այս անգամ դա կարող է երկրի վրա շատ

ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Վահագն Մինասյանի գործը հետաձգվեց

Այսօր Վարչական դատարանում հետաձգվեց  ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՀՀ քաղաքացի Վահագն Մինասյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով գործի քննությունը: Ակտիվիստի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հակընդդեմ հայց էր ներկայացրել ոստիկանությանը` պահանջելով ոստիկանների գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ եւ ճանաչել Վահագն Մինասյանի իրավունքների խախտման փաստը: Դատարանը հակընդդեմ հայցը  ընդունել էր վարույթ եւ փոստով առաքել կողմերին, ինչը ստացել էր

Ո՞վ կլինի Գորիսի հաջորդ քաղաքապետը

Գորիսում 2014թ.-ի հունիսին համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվելու: Մեզ հետ զրուցած գորիսեցիները չցանկացան կանխատեսումներ անել, թե այս անգամ ինչպիսի՞ ընտրություններ կանցկացվեն իրենց համայնքում, ովքե՞ր կլինեն թեկնածուները եւ իրենց հնարավորություն կտրվի՞ գոնե այս անգամ ընտրել իրենց նախընտրած թեկնածուին: «Դեռ ժամանակ կա, էս պահին ոչ մի բան պարզ չի, հստակ թեկնածուների անուններ չգիտենք, բայց կուզենանք, որ այս

Ազգային ինքնորոշում

Տարօրինակ էր այդ զուգադիպությունը: Սերս պատահեց հենց այն պահին, երբ սիրո մասին էի կարդում: Ոչ մի տարօրինակ բան էլ չէր լինի, եթե կարդալիս լինեի Պետրարկա կամ առնվազն Կամոենս: Բայց ախր օրաթերթ էի կարդում՝ Մայդանի մասին: Այդ հանրահայտ հրապարակում, որը սեւացել էր մեծ տերությունների երկրաքաղաքական բախումներից եւ ընդդիմադիր օլիգարխների պահեստներից բերված ավտոդողերի ծխից, տեղի ունեցավ սեր:

Ավտովարորդների խոսքով՝ տուգանքներից գոյացած գումարները «եսիմ ում է գնում», նրանք դիմում են նախագահին

Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում ավտովարորդները, որոնք շարունակում են պայքարել տեսախցիկների դեմ, այս անգամ հանդես եկան հայտարարությամբ՝ դիմելով ՀՀ նախագահին, ներել՝ մինչ օրս արձանագրված եռապատիկ ու հնգապատիկ տուգանքները: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ասաց, որ անցյալում հայտարարել էր, որ իրենք ամեն շաբաթ բողոքարկելու են, մինչեւ խնդիրը լուծում ստանա ու անցյալ երեքշաբթի ինքը հանդիպել եւ

Մեկնարկում է «Վահանյանի գավաթ» շախմատի միջազգային միջհամալսարանական օլիմպիադան

Մարտի 12-17-ը Երևանում լինելու են Ռոստովյան օրեր: Միջոցառումների շրջանակում անցկացվելու է «Վահանյանի գավաթ» շախմատի միջազգային միջհամալսարանական թիմային բաց մրցաշար-օլիմպիադան: Այս առիթով «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպում ունեցան Շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Ռաֆայել Չատինյանը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջազգային կադրերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը: Մրցաշարին մասնակցելու է 10 թիմ. 7-ը Հայաստանից, 3-ը՝

Գառնի. Նոր սիմֆոնիա արձագանք

2011թ. բոլորս հպարտություն ապրեցինք, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանից ստացվեց «Գառնի» պատմամշակութային արգելոցը Մշակութային լանդշաֆտի պահպանության «Մելինա Մերկուրի» միջազգային մրցանակի արժանանացնելու լուրը: Սա մի մրցանակ է, որը տրվում է աշխարհի գեղատեսիլ մշակութային լանդշաֆտները պահպանելու եւ չձեւափոխելու, այն անխաթար սերունդներին հանձնելու համար: Այդ պատմական լանդշաֆտի անբաժանելի տարրերից էր նաեւ Գառնիի միջնադարյան կամուրջը, որի նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է

Մեկնարկել են Բրիտանական ֆիլմերի փառատոնի մարզային ցուցադրությունները

11 մարտի, 2014թ, Երևան. «ԱրմենՏել» ընկերությունը և Բրիտանական խորհուրդը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի մեկնարկի մասին: 2013 թվականի մարտ ամսվա ընթացքում Գավառի, Գորիսի և Գյումրիի բնակիչները կարող են ծանոթանալ բրիտանացի կինոգործիչների վերջին տարիների լավագույն աշխատանքների հետ: «ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն մարզերի հավասարաչափ զարգացմանը և կդարձնեն

Լիբանանցի դարբուկահարը երաժշտական «խառնաշփոթ» կստեղծի օպերային թատրոնում

Հաճախ չէ, որ մեր երկիր են այցելում հարվածային գործիքներ ներկայացնող վարպետ կատարողներ: Երեւանում է լիբանանցի աշխարհահռչակ դարբուկահար, կոմպոզիտոր Ռոնի Բարրաքը: Երաժիշտը աշխարհում ամենաճանաչված դարբուկահարներից է, ով որպես մենակատար հանդես է եկել այնպիսի հեղինակավոր նվագախմբերի հետ, ինչպիսիք են Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ, Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբերը: Հանդիսանալով երաժշտական տարբեր ուղղությունները բարձրարվեստ համադրող Բարրաքը համագործակցել է Ռիչարդ

Ադրբեջանցի 11-րդ դասարանցիները մի կիսամյակ սովորում են Հեյդար Ալիեւի կյանքը

Ադրբեջանի քաղաքներում Ալիեւի անվան զբոսայգիներ կան

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031