Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանապարհային ոստիկանությունը ամեն ինչ ճիշտ է անում». Էդուարդ Հովհաննիսյան

Մարտ 11,2014 15:29

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության եւ տաքսիների վարորդների միջեւ վեճերի պատճառները:

Պրն Հովհաննիսյանը հայտնեց, որ նրանց միջեւ խնդիրները ծագել են մոտ մեկ տարի առաջ՝ այն ժամանակ էր, երբ վարորդները սկսեցին բողոքել, որ ստանում են ավտոմեքենան սխալ տեղում կայանելու համար տուգանքներ՝ 5000 դրամի չափով: Իսկ մինչեւ այդ, նույն տեղում կայանելու համար չէին տուգանվում. «Ավտովարորդները բողոքում են, թե ինչու երեկ չէին տուգանվում, իսկ այսօր տուգանվում են: Պատասխանը հասարակ է: Հիմա ՃՈ եւ վարորդների միջեւ կա միջանկյալ մի բան՝ տեսախցիկները, որոնք արձանագրում են խախտումները, եւ հետեւաբար տուգանում: Դա է օրենքը: Օրենքից դուրս այստեղ ոչինչ չի արվում»:

Պրն Հովհաննիսյանն ասաց, որ տաքսիստները բողոքում են եւս մեկ խնդրի շուրջ. «Տաքսիստները ուղեւոր են վերցնում կամ իջեցնում որեւէ չթույլատրված տեղում՝ առաջին գոտուց դուրս, այն դեպքում, երբ կայանելու համար բոլոր գոտիները զբաղված են եւ միանգամից տուգանվում են: Իհարկե, այս դեպքում վարորդները եւս բողոքում են , սակայն կա հստակ օրենք, որ վարորդը պետք է կանգնի մայթին մոտ՝ զուգահեռ: Եթե կանգնում է երկրորդ գոտում, ապա տուգանվում է, պետք է կանգնի առաջին գոտում: Եթե կանգնում է հետիոտնային անցումից 5 մետր առաջ կամ հետո, ապա կրկին տուգանվում է»:

Պրն Հովհաննիսյանը այս երեւույթի մեջ խնդիր չի տեսնում: Նա ասում է, որ այս ամենը գալիս է վարորդների անտեղյակությունից. «Պետք է ծանոթ լինել օրենքներին, Ճանապարհային ոստիկանությունը ամեն ինչ ճիշտ է անում»:

Անդրադառնալով այս խնդրին, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ նման բողոքի պատճառներ են հանդիսանում ինժեներական եւ քաղաքաշինական խնդիրները: «Ոչինչ հարմարեցված չէ տրանսպորտի եւ հետիոտների համար»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31