Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան մասնակցել է Կոնտակտային մարտարվեստների 2-րդ միջազգային բաց առաջնությանը

Մարտ 11,2014 15:01

Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան հերթական անգամ մարտի 8-9-ը
մասնակցել է Կոնտակտային մարտարվեստների 2-րդ միջազգային բաց առաջնությանը, որին մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ:

Հայաստանը  ներկայացնում են 8-16 տարեկան պատանիների և մեծահասակների ֆեդերացիայի  հավաքականը` 30 մարզիկով:

– Մեր մարզիկները ցույց տվեցին բարձր պատրաստվածություն: Ընդհանուր առմամբ գոհ
ենք, սակայն նաև նախանշել ենք զարգացման հեռանկարները,- ասել է Դավիթ
Աթանեսյանը՝ Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահը:

Հայաստանի Այկիկենդո Կարատեի ֆեդերացիայի ազգային հավաքականն առաջնությունից
վերադարձավ 5 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալներով: Ստորև ներկայացնում ենք
հաղթանակած մարզիկների անունները:

Ոսկե Մեդալ

Վահան Ասատրյան
Սաշա Արամյան
Էմմա Ղազարյան
Վարդգես Մաթևոսյան
Էդվին Ավագյան

Արծաթե Մեդալ

Շահեն Մանուկյան
Համազասպ Շահբազյան
Վահե Վանեսյան
Արմեն Սանոսյան
Հովհաննես Մինասյան
Նարեկ Եսայան

Բրոնզե Մեդալ

Արթուր Մադոյան
Էմիլ Ավետիսյան
Բենիկ Շահինյան

Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան գործում է 2004 թվականից: Այս
ժամանակահատվածում ֆեդերացիան արդեն ունի Եվրոպայի և Եվրասիայի ոսկե և արծաթե մեդալակիրներ` Վանիկ Պապոյան՝ Եվրոպայի չեմպիոն 36 կգ քաշային կարգում, Մարտին Այվազյան՝ 59 կգ քաշային կարգում, ոսկե մեդալակիր, ֆեդերացիայի անունը բարձր են պահում նաև Տիգրան Դավթյանը, Տիգրան Մխիթարյանը, Հայկ Եսայանը, Արտակ Բաղդասարյանը և այլն:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31