Օրվա լրահոսը
Արթուր Բաղդասարյան. «Եվրամիության կողմից 30 մլն եվրոյի աջակցություն է հատկացվել Հայաստանին»
«ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կարեւորումը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ կարեւորելով ՀԱՊԿ-ի հետ միացյալ ավիացիայի ստեղծումը եւ ներկայացնելով երեկ կայացած ԱԱԽ նիստի մանրամասները: Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ այժմ քննարկման փուլում է նաեւ ՀԱՊԿ միասնական զորքերի կարգավորման խնդիրը: Ինչպես նշեց ԱԽ քարտուղարը`երեկվա նիստում քննարկվել է նաեւ
«Թիթեռնիկի էֆեկտը» եւ կրթական համակարգը
Արձագանք Հովիկ Խալիկյանի «Մահ թագավորին» «Առավոտի» 2013թ. դեկտեմբերի 12-ի հրապարակմանը Կրթության եւ ազգային անվտանգության կապը, լինելով չափազանց խորքային, առերեւույթ աննկատելի է: Ուստիեւ այն դժվար ընկալելի է մնում շատ-շատերի, այդ թվում նաեւ պետական քաղաքականությունը որոշող այրերի մի զգալի մասի համար: Իհարկե, միայն կրթությամբ երկրի անվտանգությունն ապահովելը հնարավոր չէ, սակայն այդ բաղադրիչի նկատմամբ քամահրական վերաբերմունքը կամ արկածախնդիր
Հարություն Խաչատրյան. «Հայֆիլմի» վաճառքին միայն ես ու Ստամբոլցյանն էինք դեմ» (Տեսանյութ)
Այսօր «Նովոստի Արմենիայում» «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը եւ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը տեղեկացրին, որ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը եւ «Փյունիկը» կազմակերպում են Հայոց Ցեղասպանության թեմայով սցենարական մրցույթ` նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին: Ներկայացված հայտերից հաղթող կճանաչվեն տասը լավագույն սցենարները՝ ընտրված մասնագիտական ժյուրիի կողմից: Լավագույն երեք սցենարների հեղինակները
Հայաստանը կունենա իր բրենդը
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանում տեղի ունեցած «Ազգային բրենդի ռազմավարություն. անելիքներ և հեռանկարներ» խորագրով շնորհանդեսին ներկա էին ամերիկյան «GK Brand» ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: Նրանք 2014թ.-ի փետրվարի 20-ին Կառավարությունում ստորագրել են պայմանագիր երկրի բրենդավորման մրցունակ ռազմավարության մշակման վերաբերյալ: «Ազգային հզոր բրենդը կօգնի ապահովել Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ՝
Ծամծմված բառեր
Բառերը հաճախ օգտագործվելու արդյունքում մաշվում են, դառնում են ծամոն, չեն խփում իրենց նշանակետին: 70-ական թվականներին, օրինակ, կոմունիստների բոլոր մեծ ու փոքր ժողովների մոտավորապես 5-րդ րոպեին ժողովի նախագահողն արտասանում էր հետեւյալ տեքստը. «Առաջարկություն կա (հենց այդպիսի անդեմ ձեւակերպմամբ-Ա. Ա.) ընտրել մեր ժողովի պատվավոր նախագահություն` ի դեմս լենինյան քաղբյուրոյի` Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի ղեկավարությամբ»: Բուռն ծափահարություններ, բոլոր վեր
Զարգացման Հայկական Բանկը ներկայացրեց 2014 ֆինանսական տարվա վարկային պայմանները
Զարգացման Հայկական Բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանը, վարչության նախագահի տեղակալ Հովհաննես Նավասարդյանը եւ վարկավորման եւ ներդրումների վարչության ղեկավար Սարգիս Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին 2014 ֆինանսական տարվա ծրագրերը: Բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ 2013 թվականի սկզբին բանկի ակտիվները կազմել են ավելի քան 70 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները ավելի քան 60 մլրդ
Արթուր Բաղդասարյանը ուզում է խնայել պետության փողերը եւ ըմբռնումով է մոտենում կուսակցությունների նախաձեռնությանը
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԱԱԽ երեկվա նիստի քննարկումներին, խոսելով Հայաստանում այլընտրանքային պատիժների օրենքի կիրառման մասին: Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ` ԱԱԽ ում քննարկվել ու հավանության է արժանացել Հայաստանի պրովացիոն ծառայության օրենքը: Ըստ նրա` Հայաստանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր համակարգ, որը հնարավորություն կտա, որպեսզի մարդիկ նվազ հանցագործության համար
«Նաիրիտցիները» հիասթափված են քվեարկությունից, բայց պայքարը չեն դադարեցնի
«Նաիրիտցիները», ինչպես նու ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը հետեւողական են լինելու, որպեսզի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խոստումը պահի, եւ աշնանն արդեն «Նաիրիտի» հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն աշխատի: Խորհրդարանական քվեարկության արդյունքները ոչ ընդդիմադիր պատգամավորներին, ոչ նաիրիտցիներին չեն բավարարել, բայց չեն էլ ընկճել: Քվեարկությունից անմիջապես հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ Լեւոն Զուրաբյանը հանդիպեցին խորհրդարանի շենքի մոտ
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի նախագահին
Փետրվարի 26-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի հանդիպումը: Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին անցյալ տարվա մարտին Աթենքում ունեցած հանդիպումը և գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված է սերտ համագործակցություն, միջխորհրդարանական բարեկամության խմբերն ակտիվ գործունեություն են ծավալում, ինչը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների
Ամոթի զոհերը. Ընտանեկան բռնություն՝ շարունակել լռե՞լ, թե՞ պայքարել
«Կյանքի ու մահվան կռիվ էի տալիս, մտածեցի. եթե չփախնեմ` ինձ կսպանի»… Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք, թեև դեռևս դժվարանում են ճեղքել լռությունը և նրանց 50 տոկոսից ավելին նույնիսկ արդարացնում է «մեղավոր կնոջ» վրա ձեռք բարձրացնող տղամարդուն, սակայն փորձագետները հավաստիացնում են, որ հասարակությունը դանդաղորեն կոտրում է կարծրատիպերը: Չնայած ընտանեկան բռնությունների դեպքեր հաճախ են
2014 թվականի շինբարեկարգման ծրագրով կհիմնանորոգվեն մշակութային, կրթական հաստատություններ
2013 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև գրադարանների ջեռուցման համակարգերով ապահովման ծրագրի ամբողջացումից հետո արդեն այս տարի կմեկնարկի մարզադպրոցների ջեռուցման ապահովման ծրագիրը: 2014 թվականին ջեռուցման համակարգերով կհամալրվի մայրաքաղաքի թվով 5 մարզադպրոց: Ծրագիրը շարունակական է լինելու նաև հաջորդ տարի: Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրով իրականացվելու են նաև երաժշտական և արվեստի դպրոցների
Հայաստանն ու Հունաստանը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին: Վարչապետը բարձր է գնահատել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցությունը. «Դա մեծ արժեք է, որը մենք պարտավոր ենք պահպանել և հաղորդել ապագա սերունդներին: Ձեր այցելությունը նոր առիթ է՝ խթանելու հայ-հունական հարաբերությունները», – նշել
Ստեփան Գրիգորյան. «Հայաստանի իշխանությունները պիտի ընդունեն ուկրաինական նոր իշխանությունների լեգիտիմությունը»
«Հայաստանի իշխանությունները պիտի ընդունեն ուկրաինական նոր իշխանությունների լեգիտիմությունը և ՀՀ ԱԺ-ից պատվիրակություն պիտի գնա Գերագույն ռադա»,-այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հայտարարեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նա նշեց,որ Ուկրաինայի դեպքերը ամենամեծ ազդեցությունը կունենան Ռուսաստանում ու նկատեց. «Պուտինի կոնցեպցիան Ուկրաինայում չաշխատեց, ու Ռուսաստանում լուրջ պրոցեսներ կընթանան»: Հարցին՝ արդյոք Ուկրաինայում տեղի ունեցած իրավիճակը վտանգո՞ւմ
Դատարանի որոշումը ուժի մեջ է մտել 15 տարի հետո
Երեւանի նախկին Խորհրդային շրջանի ժողովրդական դատարանը դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ 1998թ. նոյեմբերի 9-ին, լսելով Ն. Հ.-ի հայցը Արթուր Հախնազարյանի՝ սեփականության իրավունքով բնակտարածությունից օգտվելու իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարել է: Ա. Հախնազարյանը հանրապետությունից բացակայել է եւ վերադառնալով Հայաստան, ցանկացել է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը: Սակայն մեծ է եղել նրա զարմանքը, երբ, իր ասելով՝ սենսացիոն
«Նաիրիտի» հարցով հանձնաժողով չի լինի
Քիչ առաջ 44 կողմ, 54 դեմ , 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով խորհրդարանը մերժեց «Նաիրիտ» ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի առաջարկը: Դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ ՀՀԿ-ն կողմ է նման հանձնաժողով ստեղծելուն, բայց քաղաքական եւ տնտեսական տեսակետերից գտնում են, որ հանձնաժողովի ձեւավորումն այս պահին իր նպատակին
ՀԱԿ-ը փոշմանեց, ԲՀԿ-ն`նույնպես
Քաղաքական մեծամասնության նախաձեռնած «գազի հանձնաժողովում» ՀԱԿ-ը ոչ միայն ներկայացուցիչ կունենա, այլ նաեւ քվեարկեց այդ հանձնաժողովը ստեղծելուն կողմ: Հիշեցնենք, որ քննարկումների ժամանակ ՀԱԿ-ը բավական մարտական էր տրամադրված, անգամ հայտարարություններ եղան «դեմ» քվեարկելու եւ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու մասին: Այնուհանդերձ, այսօր, նիստի մեկնարկին, քվեարկությունից առաջ, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն արձանագրեց, որ չորս կուսակցությունների նախաձեռնությունն, ընդհանուր առմամբ, հաջողությամբ է
Նախախորհրդարան. մեր կյանքը կանգ է առել «մարտի 1»-ի մեջ
2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո անցել է վեց տարի, սակայն քաղաքական առումով մեր կյանքը կանգ է առել այդ օրվա մեջ: Մենք դատապարտված կլինենք այսուհետև ևս խարխափելու «մարտի 1»-ից «մարտի 2»-ի միջև ընկած անլուսաբաց քաղաքական գիշերվա խավարի մեջ, քանի դեռ չենք հստակեցրել մեզ բաժին ընկած այդ ծանր ժառանգության հաղթահարման ուղին ու միջոցները: «Մարտի 1»-ը
Եվրամայդա՞ն, թե՞ Ռուսամայդան
Սահմանադրական կարգի հաստատում Վլադիմիր Վլադիմիրովիչի խորհրդականի օգնականի զանգով չի կարող հաստատվել Մարտի 1-ին հանրահավաք է նախատեսված։ Այն, վստահաբար, վերջին շրջանի ամենամարդաշատ հանրահավաքը կլինի։ Հասարակական դժգոհությունը սոցիալ-տնտեսական ֆոնի վրա իր արտահայտությունը կստանա առաջիկա հանրահավաքում ժողովրդի ակտիվ մասնակցությամբ։ Իշխանությունները պետք է որ փորձեն դրա պատճառները հասկանալ եւ վերլուծել, եթե, իհարկե, նման ցանկություն առհասարակ ունեն եւ երկրի ապագայի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հավաք
Փետրվարի 25-ին` Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ավանդական հավաքը: Քահանայից ժողովին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եպիսկոպոսները, Հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի և թեմերի երկու հարյուր քսան հոգևոր սպասավորներ: Առավոտյան Մայր Տաճարում եկեղեցականները, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,
«Մենք չենք կրակել, մեզ վրա են կրակել». «Ժողովուրդ»
Դեռեւս փետրվարի 5-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ներքին զորքերի նախկին հրամանատար, ԱԺ ՌՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) իրեն է ներկայացրել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը։ Այնուհետեւ ԲՀԿ-ականները հայտարարեցին, թե Գ. Գրիգորյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ հրաժարվել է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։
23 անձից բաղկացած անօթևան ընտանիքը հրաժարվում է իրեն տրամադրվող երկսենյականոց բնակարանից. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)
Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային հերթացուցակներում հաշվառված տասնյակ ընտանիքներ այդպես էլ պահանջվող փաստաթղթերը չհանձնեցին ՀՀ քաղշիննախարարության բնակբաշխման հանձնաժողովին և փաստացի զրկվեցին բնակարան ստանալու իրենց իրավունքից: Նրանց թվում գերակշիռ մաս են կազմում բազմանդամ ընտանիքները: Խնդիրն այն է, որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման կարգը սահմանող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի համար 432
Կառավարության անվստահության հարցը հասավ ԱԴԿ-ին. «Ժողովուրդ»
ՀՀ կառավարությանը անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անհաջող փորձից հետո տեղեկություններ տարածվեցին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշել է առանձին հանդես գալ այդ առաջարկով։ Կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը որոշում է կայացրել հենց իրենց կուսակցության անունից, բոլորից անկախ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնել, քանի որ ԱԺ ոչ իշխանական ուժերին դա չի հաջողվում։ Երեկ Խ. Քոքոբելյանը
Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն
Փետրվարի 25-ին «Եռաբլուր» ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Ի հիշատակ մեծ զորավարի՝ ՀՀԿ երիտասարդները ծաղկեպսակ դրեցին Անդրանիկի հուշարձանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարեցին հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո շուրջ
Պողոսյանը հարցաքննվե՞լ է. «Հայկական ժամանակ»
Փետրվարի 12-ին Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս երիտհանրապետականները հարձակվել էին ՀԱԿ ակտիվիստների վրա, քաշքշել նրանց։ Համացանցում հայտնվեցին տեսագրություններ, որտեղ ակնհայտ երեւում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառում ակտիվիստների եւ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ։ Այնուհետեւ լրագրողին եւ ակտիվիստներին բերման ենթարկեցին Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Ըստ նրանց հայտարարությունների, բռնությունները շարունակվել են նաեւ այնտեղ՝ աշխատակիցների
Դպրոցականները շախմատ խաղացին գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հետ
«Dasaran.am» կրթական ծրագրի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 22-ին Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Երևանի և ՀՀ տասը մարզերի դպրոցներից ընտրված լավագույն 15 շախմատիստների և գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հետ համաժամանակյա երկար սպասված խաղը: Մինչ խաղը սկսելը, աշակերտները պատասխանեցին շախմատի վերաբերյալ հարցերի, որի արդյունքում հաղթող ճանաչվեց ք.
«Հին» Նաիրիտի «նոր» երգը. «Հայկական ժամանակ»
Վերջին շրջանում «Նաիրիտը» կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Հատկապես Հայաստանը Մաքսային միությանը անդամագրելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, թե ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը պատրաստվում է գնել եւ վերագործարկել «Նաիրիտը»։ Ընդհանրապես, երբ «Նաիրիտ» անվան հետ արտաբերվում է «վերագործարկել» բառը, դա արդեն ոչ թե ոգևորություն է առաջացնում, այլ մտահոգություն։ Փորձը ցույց է տվել, որ
Երևանում երթևեկության կանոնակարգումով հեծանվուղի կգործի
Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հերթական քննարկումն է հրավիրվել՝ երթևեկելի գոտում ամենաաջակողմյան հատվածը համատեղությամբ հեծանվուղու տրամադրելու թեմայով։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, Երևանի քաղաքապետի օգնական, երիտասարդական խորհրդի նախագահ Սամվել Մերթարջյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության,
Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում` Փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին և 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. BMW-ն գլխիվայր շրջվել է. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 22 շենքի բնակիչ, 29-ամյա Գրիգորի Վարդանյանը Ստեփանավան-Լոռիբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր կողմից վարած BMW մակնիշի 81 RO 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կատարելով՝ գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում