Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն

Փետրվար 26,2014 11:30

Փետրվարի 25-ին «Եռաբլուր» ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Ի հիշատակ մեծ զորավարի՝ ՀՀԿ երիտասարդները ծաղկեպսակ դրեցին Անդրանիկի հուշարձանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարեցին հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո շուրջ 70 ՀՀԿ-ական երիտասարդ «Եռաբլուր» պանթեոնում իրականացրին մաքրման աշխատանքներ։

Երիտասարդները կարևոր են համարում նման միջոցառումները, քանի որ սա ևս մեկ առիթ է հիշելու և արժևորելու հայրենիքի ազատության համար պայքարած հայ զորավարներին: ՀՀԿ-ականները վստահ են, որ նման միջոցառումները շարունակական են լինելու և կօգնեն հայրենասիրական ոգով դաստիարակելու հետագա սերունդներին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728