Օրվա լրահոսը
Կալանավորը, որը հոգեւոր սպասավորի հետ է շփվում, այլեւս չի վերադառնա ազատազրկման վայր (Տեսանյութ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ, գերաշնորհ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ստորագրեցին պայմանագիր՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՝ քրեակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայություն հիմնելու մասին: Ռուբեն աբեղա Զարգարյանն ասաց, որ նոր հիմքերի վրա է դրվում պետություն եւ եկեղեցի հարաբերությունները: Նա նշեց, որ որոշ քրեակատարողական հիմնարկներում կառուցվել էին սրբատեղիներ, եկեղեցիներ: Խոսքը «Կոշ», «Արթիկ», «Վարդաշեն»,
Վիոլետա Գեւորգյանը կվերադառնա Հայաստան, եթե նրան հրավիրեն պետական մակարդակով
Դերասանուհի Վիոլետա Գեւորգյանն այս տարի տոնում է իր ծննդյան 70 ամյակը
Այս տարի աննախադեպ քամիներ են եղել. a1plus.am
Փրկարար ծառայության գնդապետը հպարտությամբ նշեց, որ այս ինն ամիսների ընթացքում փրկարարներին հաջողվել է փրկել 33 մարդու կյանք, ինչը 21-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի պարզաբանումը «Ղ-Տելեկոմ»-ում յուրացման մասին
Հայտնում ենք, որ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն ներքին ստուգումների արդյունքում հայտնաբերելով շուրջ 751 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ նյութական արժեքների կորուստ` հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն` Ընկերությունից յուրացման փաստի կապակցությամբ: Միաժամանակ հայտնում ենք, որ, հիմք ընդունելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի, ընկերությունը ձեռնպահ է մնում որևէ լրացուցիչ տեղեկատվություն կամ
«Հաղթանակս նվիրում եմ Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին». Մավրիկ Նասիբյան
Նոյեմբերի 25-ին, ժամը 01:30-ին «Զվարթնոց»օդակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան չվերթի օդանավը, որով Հայրենիք էին վերադառնում նաև Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները: Մարզաձևի բազմաթիվ երկրպագուներ էին հավաքվել դիմավորելու՝ հատկապես, աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանին, ով ուժեղագույնն էր մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում: sambo.am-ին տված կարճ հարցազրույցում Մավրիկ Նասիբյանը հայտարարեց, որ իր հաղթանակը
«Վիճահարույց» եկեղեցիները. Ժամանակը չէ՞ արդյոք վերջ տալ այդ վեճին. armenian-community.ge
Անցյալ շաբաթվա վերջում վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը լուսաբանել է վրացի հանրությանը, ավելի ճիշտ իր հեռուստադիտողին Թբիլիսիի պատմական կենտրոնում տեղակայված հայկական Նորաշեն եկեղեցում կատարված հնագիտական հայտնագործությունների մասին: Չենք խորանա «Ռուսթավի 2» հեռուստաընկերության կողմից պատրաստած տեսանյութի մանրամասների մեջ` կասենք միայն մի բան: Տվյալ տեսանյութն, ընդհանուր առմամբ, լրագրության ոչ պրոֆեսիոնալիզմի «հիանալի» օրինակ է ներկայացնում և որ ամենակարևորն է
Մահացած զինծառայողի գործով վկաները ենթարկվել են բռնության
2014 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Պետրոսյանի, Մերուժան Կալեյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկվեց ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թ. սեպտեմբերի 22-ին կայացրած դատական ակտի օրինականության հարցը: ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում
«Դեմ առ դեմ». Լեւոն Գալստյան եւ Գագիկ Մակարյան
Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանի եւ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ: Թեման՝ հանքարդյունաբերության բնապահպանական վտանգները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում
«Կարդացել եմ ուղղաթիռի անձնակազմի դիակները դուրս բերելու գործողության մասին». Ուորլիք. АПА
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «ԱՊԱ»-ին հայտնել է, որ տեղյակ է կործանված ուղղաթիռի անձնակազմը դուրս բերելու հատուկ գործողության մասին: «Ես նույնպես կարդացել եմ հաղորդագրությունը, որ հատուկ գործողություն է իրականացվել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շփման գծում խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները դուրս բերվեն, – ասել է դիվանագետը, – նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպը ողբերգություն է, որի
Նոյեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 432 երեխա` 233 տղա և 199 աղջիկ
Նոյեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39768 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4442 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 836 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Նոյեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 432 երեխա` 233 տղա
Իզաբելլա Յայլյանը՝ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Քիչ առաջ Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում պայքարն ավարտեցին ծարմարատի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 58 կգ քաշային աղջիկները, որտեղ գերազանց հանդես եկավ հայաստանցի Իզաբելլա Յայլյանը: Պոկում վարժությունում հայ աղջնակը 85 կգ արդյունքով արժանացավ փոքր արծաթե մեդալի, իսկ հրում վարժությունում մեկ գլխով բարձր գտնվեց մրցակիցներից: Արդեն երկրորդ մոտեցումով բարձրացնելով 106 կգ ծանրաձողը՝ Իզաբելլան իր համար ապահովեց թե
Հայաստանը միջազգային մեդիայում ամենից հաճախ հիշատակվել է 1987-1994 թվականներին [ինֆոգրաֆիկ]. media.am
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) GDELT (Global Database of Events, Language and Tone) տվյալների բաց բազայի միջոցով վերլուծել է միջազգային մեդիայում հարավկովկասյան տարածաշրջանի պետությունների հիշատակման ծավալն ու հաճախականությունը: GDELT-ն նախագիծ է, որը Google Ideas-ի աջակցությամբ մշտադիտարկում է աշխարհի գրեթե բոլոր երկրների հեռարձակող, տպագիր եւ օնլայն մեդիան: ՀՌԿԿ-ն ուսումնասիրել է բավականին մեծ ժամանակահատված՝ 1979 թվականից մինչեւ մեր օրերը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ
Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը նոյեմբերի 24-ին ընդունել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը: Ֆրանսիայի Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի
Կորյուն Նահապետյան. «Հաստատված չէ, որ ուղղաթիռը եղել է չեզոք գոտում». «Չորրորդ իշխանություն»
Թե ինչո՞ւ է ուղղաթիռը եղել շփման գծում եւ նման թռիչք իրականացրել, դրա կապակցությամբ, կարծում եմ, պարզաբանումներ կտան համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները։
Յուրացում «Ղ-Տելեկոմ»-ում
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում ստացվեց, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունում կատարվել է յուրացում: Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցներին հաջողվեց պարզել, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդների սպասարկման և բողոքարկման Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանը 2010-2014 թվականների ընթացքում, պարբերաբար ընկերության գլխավոր պահեստից լիցքավորման քարտեր ստանալով`ապօրինի վաճառել է, իսկ վաճառքից
Պառլամենտական թատրոն՝ եվրասիական պիես մի քանի գործողությամբ. «Ժամանակ»
Հայաստանի Ազգային Ժողովում լսումներ անցկացվեցին Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ: Լսումների ընթացքում արտահայտվեցին ոչ այնքան նոր, բայց այսպես ասած` նորովի ձևակերպված որոշ մտքեր ԵՏՄ-ին անդամակցելու որոշման, պայմանների, Հայաստանին սպասվող հեռանկարների, Հայաստանի իրավական կարգավիճակի և բուն անդամակցության, այսպես ասած, «ճանապարհային քարտեզի» մասին: Այս հնչած մտքերին անդրադառնալ արժեր, եթե չլիներ մի բայց: Բայց-ը վերաբերում է լսումների
Տարօրինակ է, որ պետական պաշտոնյան ընդդիմությանը կոչ է անում քննադատել իր շեֆին. «Չորրորդ իշխանություն»
«Ընդդիմությունը պետք է քննադատի իր իշխանությանը, այլ ոչ թե հարեւան երկրի», հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քռչարյանը եւ ավելացրել՝ «ցանկացած նման խոսք բերում է այլ պետության ներկայացուցիչների հակադրման»։ «ՉԻ»- Շավարշ Քոչարյանր սա ասել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցի «շրջանակներում», եւ եթե փակագծերը բացելու լինենք, նրա ասածը սա է. «դուք Պուտինին մի քննադատեք, թե չէ կբարկանա, ավելի լավ
«Առայսօր Ցեղասպանությունը գեղարվեստականորեն մշակելու հստակ գաղափարախոսություն չունենք» . «Իրատես de facto»
Այդ «նախագծերը» մշակվում են նախանձելի կոնսպիրացիայի պայմաններում, ասես մասոնական օթյակի գերթաքուն մի նիստ է, որին մասնակցելու իրավունք ունեն միայն առանձընտրյալ գաղտնահաղորդները։
Արտակ Դավթյան. Ոչ իշխանական ուժերը խուսափել չեն կարող (Տեսանյութ)
Այն, որ գտնվելու ենք բավական մեծ տնտեսական տարածքում ու դա բավականին մոտ է քո երկրի տնտեսական ենթակառուցվածքներին, չափանիշներին, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը համարում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դրական պայմաններից մեկը: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում գնահատելով ԵՏՄ անդամակցության դրական կողմերը, իշխող կուսակցության ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ ենթակառուցվածքների եւ չափանիշների մասով նաեւ ժամանակի, մարդկային եւ
Մանկավաճառությունն արմատավորված բիզնես է դարձել. «Հայոց աշխարհ»
Վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում տարեկան մոտ 1,2 մլն երեխա է վաճառվում, ընդ որում վաճառողները հենց ծնողներն են: Երեխաների վաճառքը շատ տարածված է Ռումինիայում եւ Բուլղարիայում: Այդ պետություններից հետ չեն մնում Հնդկաստանը եւ Գվատեմալան: Թվարկված պետությունները դասվում են սոցիալապես ոչ ապահով եւ բնակչության ցածր կենսամակարդակ ունեցող երկրների շարքին: Այդ նույն սկզբունքով Հայաստանը նույնպես հավակնում է դասվել
Անդրանիկ Քոչարյան. «Պետք է օլիգարխները զբաղվեն իրենց բիզնեսով». «Իրատես de facto»
Այս առաջարկները ներկայացրած Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ գործ ունի եռյակի շրջանակներում, երբ տեսնում է՝ ինչով են այնտեղ զբաղված։
Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հատվածը: Գեղարքունիքի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհներին, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Սյունիքի մարզի Սիսիան,
ԱՄՆ-ը հետևել է խոցված ուղղաթիռի օդաչուների դիերի դուրս բերման գործողությանը. armnewstv.am
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեֆ Ռատկեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը հետևել է հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դիերի դուրս բերման հատուկ գործողությանը: Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում պետքարտուղարությունը դեպքի վայր ԵԱՀԿ դիտորդների մուտքը հնարավոր դարձնելու ուղղությամբ, Ռատկեն հստակ չի պատասխանել` նշելով, որ Պետքարտուղարությունը, ինչպես և ԵԱՀԿ-ն հասկանում են, որ հնարավոր է դիտորդներին թույլ չեն տվել
ԿԲ-ն փակում է այն մարդկանց բերանը, որոնք կարող են ԿԲ-ին մեղադրել ոչ կոմպետենտության մեջ. «168 ժամ»
Անհասկանալի է, թե ինչո՞ւ դրամին թույլ չէին տալիս ավելի շուտ հանձնվել՝ հող նախապատրաստելով տնտեսական աճի համար։
Պատմվածք. Որբացածները
Ամռան վերջին օրերն էին: Նստած էի պատշգամբում, նայում էի հեռուները, մտածելով, թե ինչ գրեմ, ուղարկեմ թերթերին, որ տպագրեն: Հանկարծ ներքևից խշրտոց լսեցի, նայեցի ձայնի ուղղությամբ: Նախապես ասեմ, որ ես ապրում եմ յոթհարկանի շենքի երրորդ հարկում, իսկ մեր մուտքի առաջին հարկի նույն երեք սենյականոց բնակարանում, ինչպես մերը, այս տարի նոր բնակիչներ են հայտնվել: Ճիշտն ասած, երեք
Աշխարհում այսօր կանանց դեմ բռնությունների վերացման քարոզարշավ կսկսվի
Կանանց իրավունքների կենտրոնի թեժ գծին այս տարեսկզբից մինչեւ հոկտեմբեր բռնության ենթարկված 1437 կին է ահազանգել: Այսօր «Անալիտիկ» ակումբում կենտրոնի նախագահի օգնական Քրիստինա Պետրոսյանը ներկայացրեց կանանց բռնությունների իրենց վիճակագրությունը: 1437 բռնության ահազանգից 1187-ը ընտանեկան բռնությունների մասին են եղել: Դրանցից 511-ը եղել են առաջնային, 676-ը կրկնվող բռնություններ: Առաջնային բռնության ահազանգերից 395 –ը եղել է հոգեբանական, 109-ը՝ ֆիզիկական
Նիկոլ Փաշինյանը գրեթե ոչ մի շփում չունի ԲՀԿ եւ ՀԱԿ ներկայացուցիչների հետ. «168 ժամ»
Այն, որ Փաշինյանը գիտի, որ չի կարողանալու 44 ստորագրություն հավաքել, կասկածից վեր է։ Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ Փաշինյանը գրեթե ոչ մի շփում չունի ԲՀԿ եւ ՀԱԿ ներկայացուցիչների հետ։ Լինելով ՀԱԿ խմբակցության անդամ, նա չի մասնակցում ՀԱԿ խմբակցության նիստերին և ոչ միայն՝ քաղաքական, այլ նույնիսկ անձնային մակարդակով շփում չունի ՀԱԿ խմբակցության անդամներից շատերի
«Ոչ մի կառույց կամ երկիր իրավունք չունի բացասական արձագանքելու իրագործված հատուկ գործողությանն այդ պայմաններում». «Ժողովուրդ»
Շաբաթ օրը Արցախի պաշտպանական բանակը հատուկ գործողությունների շնորհիվ կարողացավ անկման վայրից տարհանել նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները։ «Ժողովուրդ»–ն այս առիթով զրուցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ – Պարոն վարչապետ, մտավախություն չունե՞ք, որ միջազգային կառույցները բացասական կարող են արձագանքել այս քայլին, թե՞ համարում եք, որ նրանց տեսակետներն այս դեպքում էական չեն։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը զոհված հայ օդաչուների հոգեհանգստի առիթով
Սիրելի սգակիր ժողովուրդ, Վշտով են համակված մեր հոգիները: Մեծ ցավ էր ամենքիս համար օրեր առաջ ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից դավադրաբար խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի կորուստը: Բոլորս մեր խոնարհումն ենք բերում զոհված մեր անմեղ զավակների հիշատակին: Կորստի ծանր պահերին միմյանց զորակցությունը սփոփանք է վշտացյալների սրտերին, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Հայրը գթությունների և Աստված
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փոփոխություն են կատարել իրենց հայտարարությունում. «Հայկական ժամանակ»
Այսօր, սակայն, ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեսնում ենք, որ «չեզոք տարածք» («neutral teritory») արտահայտությունը փոխարինվել Է «ոչ մեկի տարածք» («ոօ man՚s land»)։


















































