Օրվա լրահոսը
Զարուհի Փոստանջյանի կոչ-պահանջը` ՀՀ ԱԺ քաղաքական ուժերին
Ողջունելի համարելով իմ գործընկեր, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության (իմպիչմենտի) գործընթաց սկսելու մտադրությունը՝ ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ շրջանառության մեջ դնելը, հաշվի առնելով, որ այն համապատասխանում է նախկինում նույն պահանջով իմ կողմից բազմաթիվ անգամ հնչեցված հայտարարությունների ոգուն (որոնցից մեկն էլ, մասնավորապես, 2014թ.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազը մեղադրվում է ծառայողական անփութության համար
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ մեղադրանք է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Ա. Ղուկասյանին: Ա. Ղուկասյանը, մշտապես լինելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնը, քրեական գործով նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պարտականությունը, որն անզգուշությամբ էական
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 27-29-ին շրջանների մեծ մասում, 26-ին և 30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում` Նոյեմբերի 27-29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 26-ին և 30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն,
Հեռախոսային հաղորդագրություն ուղարկելը դարձել է վիճաբանության պատճառ, ինչն ավարտվել է դանակահարությամբ
Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Վրեժ Ոսկերչյանի առողջությանը` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Լոռու մարզի բնակիչ Ն.Աբրահամյանը 2014 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 22:08-ին, կարճ հաղորդագրություն է ուղարկել Սպիտակ քաղաքի բնակիչ, գործով տուժող Վրեժ Ոսկերչյանի քրոջ հեռախոսահամարին։ Հարցը
«Աֆրիկյանների տան» գործը դարձյալ դատարանում է. «Փաստինֆո»
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն առաջիկայում դարձյալ ստիպված կլինի վարույթ ընդունել ու քննել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի բողոքը՝ կապված Աֆրիկայնների տան քանդման հետ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին կազմակերպության գրասենյակից՝ հավելելով, որ գործը վարույթ ընդունելու մասին լուր առայժմ չեն ստացել: Բանն այն է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Կենտրոն և Նորք
ՀՀԿ-ի տատի «թատրոնը»՝ օդաչուների հուղարկավորության ժամանակ. «Ալիեւ, թաղեմ քեզ». (Տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ՄԻ-24 ուղղաթիռի զոհված օդաչուների հուղարկավորությունն էր՝ Եռաբլուրի պանթեոնում: Հուղարկավորությունը զինվորական արարողակարգով էր եւ ամեն ինչ նախապես հաշվարկված էր միլիմետր առ միլիմետր: Վաղ առավոտից զինվորականները Եռաբլուրում փորձ էին անում, թե ով որտեղ պետք է կանգնի, քանի քայլ հեռանա, երբ աճյունները մոտեցնեն գերեզմանափոսին, ինչպես պետք է պատ կազմեն եւ
Գյուղապետ. Չինարիում կոմունալ վարձերը վճարելու պատճառով 20-30 ընտանիքի համար ամսվա վերջում խնդիրներ են առաջանում
Սամվել Սաղոյանի խոսքերով՝ Չինարիում կան մարդիկ, որոնց համար 3000 դրամը տվյալ ամսվա էլեկտրաէներգիայի վարձը վճարելու համար մեծ նշանակություն ունի
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Մասնավորապես, մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների, կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, մարզային համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև
Ֆրանսիան «Միստրալը» չտվեց Ռուսաստանին. Ռուսաստանը դատի կտա Ֆրանսիային. РИА Новости
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է Ռուսաստանին մատակարարել առաջին «Միստրալ» դասի ուղղաթիռակիր նավը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հանրապետության նախագահը կարծում է, որ Ուկրաինայի այժմյան վիճակը դեռ թույլ չի տալիս առաջին «Միստրալը» փոխանցել Ռուսաստանին: Ուստի նա անհրաժեշտ է համարել, որպեսզի մինչև նոր կարգադրությունն ուսումնասիրվի, հետաձգել
Ցավոք, այս անգամ էլ միջազգային կառույցներին դիմելը դրական արդյունք չտվեց. ԼՂՀ օմբուդսմեն. artsakhpress.am
Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի և դրան հետևած ադրբեջանական կողմի դրսևորած վարքի վերաբերյալ, ինչպես նաև ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարության մասին «Արցխպրես»-ը բացառիկ հարցազրույց է ունեցել ԼՂՀ Մարդու
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Լեւոն Գալստյան եւ Գագիկ Մակարյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանի եւ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ: Թեման՝ հանքարդյունաբերության բնապահպանական վտանգները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Փոխգնդապետը՝ լրագրողին. «Չափալախ կուտես, այ կիրգիզ» (Տեսանյութ)
Այսօր Եռաբլուրի պանթեոնում հայկական ՄԻ-24 ուղղաթիռի զոհված օդաչուների հուղարկավորությունից առաջ մի միջադեպ եղավ: Մինչ սգո արարողությունը, երբ օդաչուների մարմինները բերեցին Եռաբլուր, լրագրողները սկսեցին տեսանկարահանել զոհվածների լուսանկարները: Մի փոխգնդապետ, որը լուսանկարների տեղափոխման հատվածի համար էր պատասխանատու, սկսեց կռվել լրագրողների հետ՝ հորդորելով չնկարել: Այնուհետեւ վեճի բռնվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ այլ նկարահանողների հետ՝ բղավելով՝ «Արա գնացեք, սրբություն
Կործանված ուղղաթիռը սև արկղ չունի. ՊՆ խոսնակ. Armlur.am
Armlur.am-ն արդեն հատնել էր, որ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով հուղարկավորեցին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամներին` հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին: Լրագրողների հետ առանձնազրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով խոցված ուղղաթիռի տարհանված մասերի վերծանմանը, վստահեցրեց, որ հնարավոր է եղել ձեռք բերել
Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության կարգավորմանը Մինսկի խմբի ձեւաչափով. Հունաստանի դեսպան
Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ և հույն ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամությունը՝ կարեւորելով Հունաստանի հավասարակշռված պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Զրուցակիցները երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններում կարևորել են միջխորհրդարանական կապերի սերտացումն ու
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը հստակեցրեց «չեզոք գոտի» արտահայտությունը. (Տեսանյութ)
Այսօր Եռաբլուրում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ՄԻ-24 ուղղաթիռի զոհված օդաչուների հուղարկավորությունից հետո ԼՂՀ պաշտպանության բանակի ղեկավար Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը չի կարող սահմանափակել Արցախի հանրապետության օդային տարածքը. «Թռիչքներ միշտ կատարվել են եւ նույն հունով էլ կատարվելու են»: Նա ասաց, որ, ընդհանուր առմամբ, բոլոր միջադեպերը բանակի վրա որոշակի ազդեցություն թողնում են,
Վերաքննիչ դատարանը մերժեց Հրաչյա Հարությունյանի բողոքը. «Ազատություն» ռադիոկայան
Մոսկվայի վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Հրաչյա Հարությունյանի բողոքը:
Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ
Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչ, ՍՊ ընկերության ներկայացուցիչ Բ.Աբրահամյանը 2007թ. ամռանը հանդիպել է Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար Ն.Ֆիլոսյանին, հայտնել ընկերության կողմից Դաստակերտ համայնքում
Սամվել Մարտիրոսյան. «Լատինատառ հայերենը ընդհանուր խնդիր է»
Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ համացանցում հայերեն տեքստը մեսրոպատառ գրող օգտատերերի թիվը շատացել է
Ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտով
Օրերս «Սիվիլնեթ» հեռուստաընկերության «Դիտակետ» հաղորդաշարի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնել Սերժ Սարգսյանին պաշտոնանկության (իմպիչմենտի) հարցը: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այդ հարցում իրեն կաջակցեն ոչ իշխանական եռյակի անդամ խմբակցությունները՝ հարցը խորհրդարանի արտահերթ քննարկման առարկա դարձնելու համար 44 ստորագրություն ապահովելով: «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական
Զոհված օդաչուների հարազատներին օգնություն ցույց տվեցին հուղարկավորության ժամանակ (Տեսանյութ, ֆոտոշարք)
Քիչ առաջ Եռաբլուրում հողին հանձնվեցին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ՄԻ-24 ուղղաթիռի զոհված օդաչուների մարմինները: Հուղարկավորությունը տեղի ունեցավ զինվորական արարողակարգով եւ նախապես հարազատներին զգուշացվեց, որ պետք է պահպանվի հոգեւորական կարգը՝ կանայք չեն կարող մոտենալ եւ ներկա լինել հողին հանձնելու արարողությանը: Սգո միտինգի ժամանակ զոհերի հարազատներին մի քանի անգամ օգնություն ցույց տվեցին շտապօգնության աշխատակիցները: Նրանք ժամանակ
435.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Նոյեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 435.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 435 դրամ: NASDAQ OMX Armenia
Հայաստանում 11 կին է մահացել բռնություններից
Ընդդեմ կանանց բռնության կոալիցիայի անդամներն այսօր Ազգային ժողովի 131 պատգամավորի նամակներ փոխանցեցին: Խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավորի համար նախատեսված ծրարում ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի վերամշակված նախագիծն էր, որը մի քանի տարի առաջ մերժվեց Ազգային ժողովի կողմից: Կոալիցիայի մաս կազմող կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպության անդամներին մտահոգել է ընտանեկան բռնության դեպքերի աճը: «Ոստիկանությունը կանանց նկատմամբ բռնության մասին 1500
Վերա Բրեժնևան այցելել է Հայաստան (Տեսանյութ)
Երևան, նոյեմբերի 25, 2014 թ. – Վերա Բրեժնևան, որը վերջերս նշանակվել է ՄԱՁԻԱՀ-ի բարի կամքի դեսպան, ՄԱՁԻԱՀ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանայի հետ այցելել է Հայաստան: Նրանք հանդիպել են ՀՀ առողջապահության նախարարի հետ, այցելել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, ինչպես նաև ներկա եղել ՄԱՁԻԱՀ-ի կողմից Երևանում կազմակերպված «Մարդու իրավունքների ինտեգրումը
Դոլարի կտրուկ թանկացումը սթրեսի մեջ է գցել տրանսֆերտներով գործ արած գյուղացիներին
Aravot.am-ի հետ զրույցում Ազատանի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանն (լուսանկարում) ասաց, որ դոլարի թանկացումը սթրեսային իրավիճակ է ստեղծել իրենց գյուղում: Ըստ նրա, գյուղացիներից շատերը Հայաստանի բանկերի հետ գործարքի մեջ չմտնելու ու բարձր տոկոսադրույքներից չտուժելու նպատակով, գարնանը պարտքով փող են խնդրել դրսերում, հատկապես ՌԴ-ում ապրող իրենց հարազատներից: Վերջիններս էլ լավության կարգով ուղարկել են փողը, որը մեծամասամբ եղել
Սամվել Կարապետյան. «Ադրբեջանցիները հայկական հուշարձանները համ ավերում են, համ լուսանկարում» (Տեսանյութ)
Հյուսիսային Արցախի հայկական հուշարձանների տեսականին քանակապես եւ որակապես շատ ավելի հարուստ է
Միջգերատեսչական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև
Նոյեմբերի 24-ին Երևանում կայացան միջգերատեսչական խորհրդատվություններ Հայաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկու մասնակցությամբ: Խորհրդատվությունների ընթացքում առարկայորեն քննարկվեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի լայն շրջանակ: Պատշաճ ուշադրություն հատկացվեց եվրասիական ինտեգրացիայի զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի նախատեսվող
«Համերաշխություն» կուսակցությունը պատրաստ է իր զորակցությունը հայտնել համաժողովրդական շարժմանը (Տեսանյութ)
Ըստ ԲՀԿ-ի պաշտոնական կայքէջի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումների շարքը ինչպես քաղաքական տարբեր ուժերի, անհատների ու հասարակական կազմակերպությունների, այնպես էլ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: «Համերաշխություն» կուսակցությունը պատրաստ է իր զորակցությունը հայտնել համաժողովրդական շարժմանն ու իր ակտիվ դերակատարումն ունենալ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ճանապարհին»,-Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը:
ՀՔԾ-ն կարճել է «Ա1+»-ի լրագրողի դեպքով հարուցված քր. գործը (տեսանյութ). «Ա1+»
Հատուկ քննչական ծառայությունը որոշել է, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը մերժվել է Կարեն Հայրապետյանի արարքի հանցակազմի բացակայության հիմքով։ ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով Հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, արդարադատության
Վրաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել. Новости- Грузия
Վրաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ Ռուսաստանի և Աբխազիայի միջև համատեղ ռազմական ուժեր ստեղծելու ձեռք բերված համաձայնության կապակցությամբ, հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գռուզիա»-ն: «Վրաստանը կտրուկ կբարձրացնի Ռուսաստանի այս ապօրինի գործողությունների հարցը միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, որտեղ մենք արդեն պահանջել ենք Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել: ԵԱՀԿ-ում նույնպես


















































