Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Եվրամիության կողմից 30 մլն եվրոյի աջակցություն է հատկացվել Հայաստանին»

Փետրվար 26,2014 13:57

«ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կարեւորումը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ կարեւորելով ՀԱՊԿ-ի հետ միացյալ ավիացիայի ստեղծումը եւ ներկայացնելով երեկ կայացած ԱԱԽ նիստի մանրամասները:

Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ այժմ քննարկման փուլում է նաեւ
ՀԱՊԿ միասնական զորքերի կարգավորման խնդիրը: Ինչպես նշեց ԱԽ քարտուղարը`երեկվա նիստում քննարկվել է նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության հարցը եւ ըստ նրա` Հայաստանը Մաքսային միությանը անդամակցելու հայտ է ներկայացրել, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել, որ շարունակելու է Եվրամիության հետ համագործակցությունը: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց. «Եվրամիության հետ տեղի ունեցած մեր հերթական նիստի ժամանակ հայտարարվեց, որ շարունակվելու է ձեւավորել Հայաստանի հետ միասնական օրակարգի ստեղծումը: Եվրամիության կողմից արդեն 30 մլն եվրոյի աջակցություն է հատկացվել Հայաստանին՝ կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների ոլորտում: Բացի այդ`Եվրամիությունը 2014-2020 թվականների ընթացքում 16 երկրի, որի մեջ է մտնում նաեւ Հայաստանը, կհատկացնի աջակցություն», – տեղեկացրեց Արթուր Բաղդասարյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728