Օրվա լրահոսը

Հովսեփ Շահինյանն ազատվել է նախարարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հովսեփ Շահինյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր 12 տարեկան Գիքորին տաներ քաղաք, որ Գիքորն էլ երիտհանրապետական դառնար: Կինը չէր համաձայնվում. – Չեմ ուզում, իմ քորփա ճնճղուկին էդ անիրավ բազեների ճանկը մի գցի,- աղաղակում էր կինը:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին` ժամը 09:30–-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Պատվանդանն ամբողջությամբ զբաղեցրին Երեւանի սնոուբորդիստուհիները

Համահայկական ձմեռային առաջին խաղերի ծրագրով  մեկնարկային օրը պայքարի մեջ ներգրավվեցին նաեւ սնոուբորդիստուհիները: Կանանց պայքարում մեդալակիրների եռյակը կազմեցին Երեւանի ներկայացուցիչները՝ Լուսինե Հարությունյան, Անի Ստեփանյան, Մարինա Թովմասյան հաջորդականությամբ: Տղամարդկանց մեջ հաղթեց հրազդանցի Թեւոս Թորոսյանը, նրա համաքաղաքացի Մոնթե Հարությունյանը բավարարվեց երրորդ տեղով, իսկ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան բարձրացավ Հայկ Հարությունյանը՝ Ծաղկաձորից:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ PANARMENIANGAMES-ի

Մոսկվա-Մոնրեալ՝ 11:4

Համահայկական 1-ին ձմեռային խաղերի հոկեյի մրցաշարին մասնակցում է տղամարդկանց միայն երեք թիմ՝ Երեւանի, Մոսկվայի եւ Մոնրեալի: Այսօր Կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպեցին Մոսկվան եւ Մոնրեալը: 11:4 հաշվով հաղթեցին Ռուսաստանի մայրաքաղաքի մեր հայրենակիցները: Երեւանն ու Մոնրեալը հանդիպելու են վաղը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծաղկաձորում այսօր մեկնարկեցին Համահայկական ձմեռային 1-ին խաղերը

Թեղենիս լեռան լանջին անցկացվեցին հսկա ոլորավայրէջքի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնցում եզրագիծն առաջինը հատեցին Թբիլիսիի ներկայացուցիչները: Տղամարդկանց պայքարում մրցանակակիրների եռյակը կազմեցին Նիկոլոզ Կոզանիշվիլին (Թբիլիսի), Սոչիի օլիմպիական խաղերի մասնակից Արման Սերեբրակյանը (Նովաթո) եւ Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր): Կանանց մրցակցությունում հավասարը չունեցավ Թամար Բարբարյանը (Թբիլիսի): Նրան հաջորդեցին Եվա Պապոյանը (Ծաղկաձոր) եւ Սիրանուշ Մաղաքյանը (Վանաձոր): Վաղը կտրվի հատուկ ոլորավայրէջքի

Թույն գաղափարների ֆինանսավորում Awesome-Հայաստան հիմնադրամի կողմից

Ի՞նչ կարելի է անել 1000  դոլարով: Ինչպես կասեր մեծն Էյնշտեյնը՝ ամեն ինչ հարաբերական է: 1000$-ով գուցե Յանուկովիչի դղյակի դռներից մեկի բռնակն էլ չկարողանայիք գնել, բայց գուցե մի դաշնամուր գնեք՝ Երեւանում մի հանրամատչելի տեղ դնելու համար, որտեղ բոլոր ցանկացողները կարող են գալ եւ նվագել… Հենց այդպես էլ կվարվի Awesome-Հայաստան հիմնադրամի  կողմից հունվար ամսվա 1000 դոլար արժողությամբ

Դադարեցված է «Հյուսիս – Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը. «Ազատություն»

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը մի քանի ամիս է, ինչ դադարեցված է: Այսօր «Ազատության» հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով՝ ճանապարհի կառուցումը դադարեցված է դեռ անցած տարվա նոյեմբերից: 556 կիլոմետրանոց ժամանակակից, արագընթաց ավտոմայրուղին պետք է կապի Մեղրին հայ-վրացական սահմանին գտնվող «Բավրա» անցակետին:

Երեւանում անցկացվելիք շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 15-րդ առաջնությունը նվիրված է լինելու աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին

Եվրոպական ավելի քան 27 երկրների շուրջ 270 շախմատիստներ, որոնցից 130-ը գրոսմայստեր է, իսկ մոտ 200-ը՝ կրում է միջազգային կոչումներ, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում երկու շաբաթ կպայքարեն ոչ միայն չեմպիոնին ու մեդալակիրներին, այլեւ Աշխարհի գավաթի մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճող 23 շախմատիստներին որոշելու համար: Chessfed.am-ը տեղեկացնում է, որ բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան

Կարեն Ավագյանը հակադարձում է Մարտուն Գրիգորյանին

«Հերթական անգամ տեսանք, թե տղամարդկային որակներ դրսևորող որոշ պատգամավորներ ինչպես են հլու հնազանդ կառավարվում մի ինքնասիրահարված կիսաշրջազգեստավոր էակի կողմից»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի՝ «չափերդ ճանաչեք» հորդորին, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Շարունակելով Կարեն Ավագյանը նշեց. «Երևի թե լավ չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն: Խոսքս թե իմ համեստ

Զինվորական աթոռով հարվածել է ծառայակցի գլխին

Մեկ տարի կմնա կարգապահական գումարտակում

Բելառուսն իր դեսպանատան տարածքն ընտրել է Առինջ գյուղում

ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում Բելառուսի հանրապետությանը Կոտայքի մարզի Առինջ գյուղում  հողամաս ձեռք բերելու թույլտվություն կտա:Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Հողամասը, ինչպես նշված է կառավարության կայքէջում, ձեռք է բերվելու ՀՀ-ում Բելառուսի դեսպանությունը տեղակայելու համար: Բելառուսի Հանրապետությունը Կոտայքի մարզի Առինջ գյուղում կգնի 2 հողատարածք`գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 9 եւ 9/1 հասցեներում գտնվող 0,3747հա եւ 0,1624հա

Գյուղապետը գզող-քրքրող սարք է պահանջում

Այսօր գյուղնախարար Սերգո Կարապետյանի կողմից ոսկե մեդալով պարգևատրված Շիրակի մարզի Բասեն գյուղի   գյուղապետ Համլետ Պետրոսյանը նախարարին հյուրընկալեց նաև իր գյուղում գտնվող ոչխարների ֆերմա: Լրագրողների հետ զրույցում էլ գյուղապետը ներկայացրեց իր մտահոգությունները անասնապահական այս ճյուղի զարգացման վերաբերյալ: «Մեր գործունեությունը, ընդհանուր առմամբ կարելի է գնահատել դրական, միայն թե որոշակի պահեր կան բրդի իրացման, անասնագլխաքանակի միանգամից տանելու հետ կապված,

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի» նախագիծը, որը զեկուցել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդի անդամներին զեկուցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման, միացյալ

ԴԱՀԿ-ն արձագանքում է ՄԻՊ-ի հաղորդագրությանը. ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների գործողություններն իրավաչափ են եղել

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր անհամաձայնությունն է հայտնում  սույն թվականի փետրվարի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության, ինչպես նաև վերջինիս հիման վրա մի քանի էլեկտրոնային կայքերում տեղադրված` «ԴԱՀԿ աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում անձը զրկվել է իրեն պատկանող գումարից» վերտառությամբ հաղորդագրությունների կապակցությամբ: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն արձանագրում է,

Մենք պետք է միասին պայքարենք թուրքական ժխտողականության դեմ

Փետրվարի 25-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակության հետ: Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշեց, որ հայերը եւ հույները ընդհանուր պատմություն եւ արժեքային համակարգ ունեցող ժողովուրդներ են եւ պետք է միասին պայքարեն ժխտողականության դեմ: Նա համոզմունք

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն այցելել է Արցախի պետական համալսարան

Փետրվարի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ հանդես է եկել ելույթով դասախոսական կազմի և ուսանողության առջև։ Իր խոսքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և դրանց իրականացմանն ուղղված ԼՂՀ արտաքին գործերի նախարարության գործունեությունը։ Կարեն Միրզոյանը նաև պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, այդ թվում՝ ԼՂՀ

Ներդնում ենք եվրաչափանիշներ, բայց գնում` Մաքսային միություն

Հայ-վրացական պետական սահմանի` «Բագրատաշեն» եւ «Սադախլո» անցման կետերում կներդրվեն սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Ինչպես Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանն է վստահեցնում, ծրագրի նպատակն է նպաստել միջազգային առեւտրի եւ տարանցիկ փոխադրումների զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով սահմանների անվտանգությունը: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության եւ ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի օգնությամբ: Ծրագրի ավարտին

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը Արեւմուտքին շանտաժ անելու համար է. Հովսեփ Խուրշուդյան

«Կարծում եմ, որ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ, Եվրախորհրդի նախկին նախագահ Մեւլուդ Չավուշօղլուի արտահայտած դիրքորոշումը լիովին տեղավորվում է Թուրքիայի «եվրասիական խաղերի» շրջանակներում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Թուրքիայի ԱԳն ներկայացուցիչ, Մեւլուդ Չավուշօղլու արած հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։ Հիշեցնենք՝ Չավուշօղլին հայտարարել էր, թե Եվրամիության դիրքորոշումը Ուկրաինայի հանդեպ սխալ է։ Հովսեփ Խուրշուդյանի  խոսքերով՝ այդ ուղերձը հերթական

Ռիտա Շառոյան. «Արվեստն այնպիսի մոգական ուժ ունի, որ շատ արագ միավորում է մարդկանց, որոնց մեջ կա այն»

Այսօր ժամը 19:00-ին Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնին կից գործող «Միհր» թատրոնը ներկայանալու է նոր նախագծով՝ «Ցուցահանդես –թատերաբեմ», որի հեղինակն է Ցոլակ Մլքե-Գալստյանը: Այն իրենից ներկայացնում է ժամանակակից թատերական և պարային լուծումներով մոդեռն ներկայացում՝ կենդանի երաժշտության ուղեկցությամբ: Նախագծի առաջին ներկայացումը վերնագրված է «Առանց ստի»: Ներկայացման պրեմիերայի առիթով հեռախոսային զրույց ունեցանք նախագծի հեղինակ Ցոլակ Մլքե-Գալստյանի և

«Արդյո՞ք մենք գնում ենք Մաքսային միություն գիտակցելով մեր շահերը». տնտեսագետ Թաթուլ Մանասերյան. (Տեսանյութ)

Փետրվարի 25-ին ՌԱՀՀԿ դահլիճում քննարկվեցին Հայաստանի` Արևելյան գործընկերության և Մաքսային միությանն ինտեգրման պայմանները: Որպես կառավարման ոլորտի մասնագետ`Հարություն Մեսրոբյանը մեկնաբանեց ինտեգրացիան` ազդեցության ոլորտների տեսանկյունից. «Ընդհանրապես ցանկացած բազմաուժային պատկերում երբեք չի լինում ստատիկ իրավիճակ. ինչ-որ կոնգլոմերացիաներ (միավորումներ) են ստեղծվում, տրոհվում են և այլն, որոնց հետևում միշտ կան միայն շահեր: Եվ, այս կամ այն պետությունը, որը որոշում է`

Armenian Weekly. Թուրքիայում իրավապաշտպան կազմակերպությունը Շվեյցարիային կոչ է անում բողոքարկել ՄԻԵԴ-ի հակահայկական որոշումը

Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիան նամակով դիմել է Շվեյցարիայի արդարադատության նախարար Սիմոնետա Սամարուգային Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հակահայկական որոշումը բողոքարկելու համար: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը: Թուրքական «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի Շվեյցարիայի դեմ հայցի հիման վրա ՄԻԵԴ-ը որոշումը թուրք գործչի օգտին էր ընդունել: Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելով՝ ատելության քարոզ տարածելու համար: «Որպես

Հայաստանում է ամերիկյան խորհրդատվական խումբը

Ս.թ. փետրվարի 24-ից հերթական այցով Երևանում է գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարությանն օժանդակող ամերիկյան խորհրդատվական խումբը: Այցի հիմնական նպատակը ռազմավարական վերանայման ընթացիկ` անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման ուղղությամբ մեթոդական օժանդակության տրամադրումն է: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ փետրվարի 25-ին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ փորձագետները ներկայացրեցին իրենց նկատառումները սպառնալիքների

Գյուղնախարարն անակնկալի բերեց Շիրակի գեներալ մարզպետին. (Տեսանյութ)

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով այսօր մասնակցում էր Շիրակի մարզի մարզխորհրդի նիստին, գյուղատնտեսության ոլորտում արձանագրած բարձր ցուցանիշների ու ավանդի համար մի քանի ոսկե մեդալներ ու շնորհակալագրեր հանձնեց գյուղապետերին: Ոսկե մեդալ ստացողների թվում էր նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով պարզվում է այդ պարգևը ստացել էր դեռևս անցած տարվա հոկտեմբերի վերջերին` գյուղատնտեսության աշխատակցի օրվա կապակցությամբ, սակայն

Շարժական գազալցակայանները` ԱԻՆ ուշադրության կենտրոնում

Փետրվարի 25-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հրավիրեց խորհրդակցություն` նվիրված շարժական գազալցակայանների անվտանգության և շենքերի հրդեհային անվտանգության հիմնախնդիրներին։ ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում անցկացված հանդիպմանը մասնակցում էին ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի մասնագետներ, ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, ոստիկանության և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ։ ԱԻ նախարարը նշեց, որ շարժական գազալցակայանների անվտանգության

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին բանակից կազատեն

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը կառավարության առաջիկա նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կառաջարկի պարտադիր զինվորական ծառայությունից երկու տարով` մինչեւ  2016 թվականի ամառային զորակոչը, ազատել Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների ազգային հավաքականի թիմում խաղացող ֆուտբոլիստ Դավիդ Մարիկյանին: Այս մասին տեղեկանում ենք փետրվարի 27-ի կառավարության նիստի օրակարգից: Հավաքականում խաղալու համար Դավիդին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը դիվանագետի գալիք մասնագիտական օրվա առթիվ

Մարտի 2-ը՝ Միավորված Ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը օրը,  անցյալ տարվանից նշվում է որպես դիվանագետի օր։ Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույթներ և փորձ, ու շատ բաներ պետք էր սկսել զրոյից՝ գրեթե ոչնչից ստեղծել մի նոր համակարգ, ստեղծել շատ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ երկիրը գտնվում էր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ցավոտ վերափոխումների ժամանակաշրջանում, իսկ ռազմաճակատում

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը

  Բարգավաճ Հայաստան խմբակցությունն Ազգային Ժողովում բարձրացրել և շարունակելու է բարձրաձայնել  երկրում իրականացվող յուրաքանչյուր արատավոր դրսևորման երևույթի դեմ՝ ամեն անգամ ներկայացնելով դրանց վտանգավոր հետևանքներն ու լուծման սեփական բանաձևերը: Կառավարության վարած քաղաքականությունն ակնհայտորեն ժողովրդին տանում է դեպի փակուղի, մաքսային, հարկային և ստեղծված մի շարք արհեստածին պետական մարմիններ թույլ չեն տալիս հայ մարդուն ապրել և աշխատել սեփական

Մինչև դեկտեմբեր կպատրաստվի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթուղթը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում-ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ նախագահի գրասենյակի, Կառավարության և Ազգային ժողովի, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԶԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ: Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «Մենք ամփոփում ենք կատարված աշխատանքները,

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031