Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում է ամերիկյան խորհրդատվական խումբը

Փետրվար 25,2014 19:25

Ս.թ. փետրվարի 24-ից հերթական այցով Երևանում է գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարությանն օժանդակող ամերիկյան խորհրդատվական խումբը: Այցի հիմնական նպատակը ռազմավարական վերանայման ընթացիկ` անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման ուղղությամբ մեթոդական օժանդակության տրամադրումն է:

SIP_0251-copy

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ փետրվարի 25-ին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ փորձագետները ներկայացրեցին իրենց նկատառումները սպառնալիքների գնահատման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, կարևորելով ընթացիկ փուլի հանգուցային նշանակությունը ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի հաջող իրականացման գործում: Պաշտպանության նախարար Ս.Օհանյանը բարձր գնահատեց միջազգային խորհրդատուների ներդրումը ՀՀ անվտանգության ոլորտի համար կարևորագույն այս ձեռնարկում, վստահեցնելով, որ պաշտպանության նախարարությունն իր գործընկերների հետ այս ուղղությամբ փոխգործակցությունն իրականացնում է փոխադարձ վստահության և համագործակցության ոգով:

Խորհրդատվական խմբի այցը կշարունակվի մինչև փետրվարի 28-ը: Այցի շրջանակում ԱՄՆ փորձագետները քննարկումներ կիրականացնեն սպառնալիքների գնահատման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում ձևավորված աշխատանքային խմբի հետ, որում ներգրավված են նաև ՀՀ հասարակական կազմակերպությունների և գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ:

 

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728