Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին բանակից կազատեն

Փետրվար 25,2014 19:08

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը կառավարության առաջիկա նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կառաջարկի պարտադիր զինվորական ծառայությունից երկու տարով` մինչեւ  2016 թվականի ամառային զորակոչը, ազատել Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների ազգային հավաքականի թիմում խաղացող ֆուտբոլիստ Դավիդ Մարիկյանին: Այս մասին տեղեկանում ենք փետրվարի 27-ի կառավարության նիստի օրակարգից: Հավաքականում խաղալու համար Դավիդին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել անցյալ տարի, ինչի հետեւանքով էլ բանակում ծառայելու անհրաժեշտություն է առաջացել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728