Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարն անակնկալի բերեց Շիրակի գեներալ մարզպետին. (Տեսանյութ)

Փետրվար 25,2014 19:21

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով այսօր մասնակցում էր Շիրակի մարզի մարզխորհրդի նիստին, գյուղատնտեսության ոլորտում արձանագրած բարձր ցուցանիշների ու ավանդի համար մի քանի ոսկե մեդալներ ու շնորհակալագրեր հանձնեց գյուղապետերին: Ոսկե մեդալ ստացողների թվում էր նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով պարզվում է այդ պարգևը ստացել էր դեռևս անցած տարվա հոկտեմբերի վերջերին` գյուղատնտեսության աշխատակցի օրվա կապակցությամբ, սակայն մեդալը տեղ չէր հասել: Նախարարը նրան փոխանցեց ոսկե մեդալը, Շիրակի մարզպետը անակնկալի եկավ` հարցնելով իրո՞ք ոսկի է ու դրական պատասխան ստանալով, փոքր-ինչ թերհավատորեն ժպտաց ու վերցրեց այն:

Մարզպետից բացի ոսկե մեդալներ ստացան նաև  Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը և Բասեն համայնքի գյուղապետ Համլետ Պետրոսյանը: «Արժանիները շատ-շատ են, այսօր մենք ուղղակի մի քանիսին ենք խրախուսում, սա լինելու է շարունակական, տրվելու է տարվա վերջի արդյունքների ամփոփումից հետո, էնպես որ խնդրում եմ ոչ մեկդ մի նեղացեք», -հորդորեց նախարարը` ևս մի քանի գյուղապետերի շնորհակալագրեր հանձնելով:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    էդ մարզպետին ասեք գործ անի, գործ, մարզը չի շնչում, ինքն էլ սաղ օրը խնդալով ման գուկա, ըդոր համար էլ կզարմանա, որ մեդալ կուտան, դե լավ է էլի, հեչ բան չենելու համար մեդալ ստանալը , գարծ չէ? ըբը գործ է

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728