Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է միասին պայքարենք թուրքական ժխտողականության դեմ

Փետրվար 25,2014 20:21

Փետրվարի 25-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակության հետ:

Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշեց, որ հայերը եւ հույները ընդհանուր պատմություն եւ արժեքային համակարգ ունեցող ժողովուրդներ են եւ պետք է միասին պայքարեն ժխտողականության դեմ: Նա համոզմունք հայտնեց, որ նման այցերը կնպաստեն հայ-հունական կապերի ամրապնդմանը: ԱԺ փոխնախագահը անդրադարձավ բարեկամական խմբերի համագործակցությանը, կարեւորեց բարեկամ ժողովուրդների կառուցողական համագործակցությունը նաեւ միջազգային հարթակներում:

Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը գոհունակությամբ նշեց, որ հույն եւ հայ պատգամավորները սերտորեն համագործակցում են եվրոպական կառույցներում եւ սատարում միմյանց: Ըստ Վանգելիս Մեյմարակիսի՝ հայ-հունական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ համոզմունք հայտնեց, որ ավելի կզարգանան եւ կխորանան: Նա նշեց, որ քաջատեղյակ է տարածաշրջանային զարգացումներից եւ կարծում է, որ հարցերը պիտի լուծվեն երկխոսության, համագործակցության ճանապարհով:

Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամները շնորհավորեցին Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահին՝  ԱԺ Պատվո մեդալ ստանալու կապակցությամբ:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728