Օրվա լրահոսը
Բռնաբարության եւ ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանի գործով տուժողը հարցաքննվում է դռնփակ. «Փաստինֆո»
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր սկսվեց առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու, բռնաբարելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի դեմ գործով դատաքննությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը, 22.09.2013 թվականին առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված, կոտրել է Ք.Բ.-ին պատկանող երևանյան տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք
Интерфакс. Յանուկովիչը հետախուզման մեջ է. Ավակով
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտնել է, որ պաշտոնազրկված նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը : «Տեղեկացնում եմ, որ խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանությունների հետ կապված քրեական գործ է հարուցվել: Յանուկովիչի և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել», – երկուշաբթի Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավակովը՝ նշելով, որ
Հայ պատանիները մասնակցել են միջազգային մրցույթ-հավաքին
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից 22-ը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաք անցկացված «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին: Մրցույթին մասնակցել են 6 երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի պատվիրակները: «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքի ընթացքում 28 թիմեր
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշումը բխում է հայ ժողովրդի շահերից
«Անկախ նախկին և ներկա պաշտոնյանների մեկնաբանություններից, այդ թվում` հարագարժան երկրորդ նախագահի, մենք մեր կարծիքը հայտնել ենք սեպտեմբերի 3-ից հետո: Մեր կարծիքը մնում է անփոփոխ, ու հարգանքով ենք մոտենում բոլոր քաղաքական շրջանակների գնահատականներին, ու համոզված ենք, որ բխում է մեր երկրի շահերից»,- այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի
«Պարենային եւ հումքային ապրանքների շուկաներում գնաճ չի լինի»
«Մենք կանխատեսում ենք, որ 12-ամսյա գնաճը շարունակվելու է նվազել՝ մոտենալով մեր նպատակին` 4%, այնուհետեւ 3-րդ եռամսյակում գնաճը նույնիսկ նվազելու է մինչեւ տատանումների թույլատրելի մակարդակի նվազագույն սահմանի մոտ` պայմանավորված նախորդ տարվա 3-րդ եռամսյակի սակագների բարձրացման ազդեցության գրանցմամբ»,- այսօր Կենտրոնական բանկում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ ԿԲ-ի
Բորիս Նավասարդյան. «Ղրիմը Ուկրաինայի այսօրվա իշխանությունների ամենաբարդ խնդիրն է» (Տեսանյութ)
Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը փորձեց վերլուծել այն ամենն, ինչ տեղի է ունենում Ոկրաինայում արդեն մի քանի ամիս: Նա շեշտը դրեց այն զարգացումների վրա, որոնք նաև մոտ են Հայաստանին: Վերջին ժամանակներս համացանցում ակտիվ քննարկում էին հայ քաղաքական գործիչների քննադատական կարծիքները Ուկրայինայում տեղի
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար. «Նոր իշխանությունը կպատժի երկրի ամբողջականության դեմ ոտնձգություններ թույլ տվողներին»
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկրի համար առաջնահերթություն է մնում Եվրամիությանը ինտերգրվելը: Նախագահի պաշտոնակատարը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայի տնտեսությանը, ասել է, որ պետք է վերադառնալ եվրոպական երկրների մեծ ընտանիք, միեւնույն ժամանակ երկխոսություն պահպանելով Ռուսաստանի հետ. «Այն ինչ մենք ժառանգել ենք Յանուկովիչի եւ Ազարովի կառավարությունից՝ դժվար է ավերակ անվանել: Ուկրաինայի տնտեսությունը կործանման եզրին է»,-նշել
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես Սոչիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Տ.Սարգսյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից նախ շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու, և ռուս մարզիկների արձանագրած հաջողությունների ու պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ: «Օլիմպիական խաղերը մեծ տոն էին և բոլորս հիանում
Մարտի 5-ից կմեկնարկեն մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մարտի 5-ից հստակ ժամանակացույցով մայրաքաղաքում կմեկնարկեն կանաչապատման աշխատանքները: Նշվել է, որ արտերկրից ներկրվում են համապատասխան ծաղկասածիլներ, ՀՀ մարզերից էլ բուսահող է տեղափոխվելու: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել ծառերի սանիտարական էտին, անհրաժեշտության դեպքում ներգրավել լրացուցիչ աշխատուժ, նաև համապատասխան տեխնիկա՝ շինարարական գործընկեր
Խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ
Նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և ընթացիկ տարվա գործունեության քննարկումների համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել անասնաբուժական մարզային կառույցների 50-ից ավելի ղեկավար աշխատողների և մասնագետների: «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի միջոցառումները արդյունավետորեն կազմակերպելու համար ,նախարարը հանձնարարել է ծառայություն իրականացնող մարմնին -հստակեցնել անասնաբույժների գործառույթները, որոշակիություն մտցնել
Վահան Հովհաննեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահին
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննեսյանին ընդունեց երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: «Բելեվյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ՝ Նախագահ Գաուկը և դեսպան Հովհաննեսյանը քննարկեցին երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական և մշակութային կապերի առավել զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի
Մաքրվում են մայրաքաղաքի հեղեղատար համակարգերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանն ու «Երևան Ջուր» ընկերությունն այս տարի նախատեսվածից ավելի շուտ են սկսել մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Դա պայմանավորված է դեկտեմբեր-հունվար ամիսների առատ տեղումներով, որոնց հետևանքով փողոցների մեծաքանակ աղն ու ավազը անձրևների ժամանակ կարող են խոչընդոտել հեղեղատարների թողունակությանը: Դիտահորերից հեռացվում են նաև տեղումներից հետո գոյացած հողի զանգվածն ու տերևների
ՀՀ պաշտպանության նախարարի այցը սահմանային զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով գտնվել է հանրապետության արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, բանակային զորամիավորման, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմը: Հենակետերում Սեյրան Օհանյանը ծանոթացել է դիրքերի կահավորմանը, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հրահանգներ:
Դավիթ Հարությունյանն ու Նաիրա Զոհրաբյանը «որոշեցին» գազի հանձնաժողովի հարցը
«Հիմա դուք երկուսով որոշեցիք, հա՞, թե ինչ պիտի անեք»,- ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այս դիտարկումը խորհրդարանի դահլիճում ծիծաղ առաջացրեց: Նրա դիտարկումը վերաբերվում էր ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանին եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: Երկխոսությունն ընթանում էր գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քաղաքական մեծամասնության նախաձեռնության քննարկման ժամանակ: Նախագիծը ներկայացնող Դավիթ Հարությունյանից Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվում էր, թե
Ավագանու թեկնածուները փորձում են գյուղապետի իշխանությունը կիսել
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի որոշմամբ` մարզի մի քանի համայնքներում մարտի 9-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ: Քարաբերդ և Փոքրաշեն գյուղերում համայնքի ղեկավարի ընտրություններ են, գործող ՀՀԿ-ական գյուղապետերից բացի իրենց թեկնածությունն են առաջադրել նաև ՀՅԴ-ական Ալեքսան Ասատրյանը ու անկուսակցական Վարդան Սահակյանը: Մարզպետարանի պաշտոնյաների ասելով, ՀՅԴ-ն լրջորեն տրամադրված է Քարաբերդում ՀՀԿ-ական գյուղապետ Մհեր Բոլոյանից իշխանությունը վերցնելու: Իսկ
Կարեն Վարդանյան. «Պետությունը տնտեսական քաղաքականություն չունի»
Այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում Աղվերանում անցկացված «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի արդյունքներն ամփոփեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ Միությունն աշխատում է ըստ իր ռազմավարության՝ սկսած 2007 թվականից. «Ունենք եռամյա ռազմավարություններ, հիմա եկել է նոր ռազմավարության ստեղծման ժամանակը, աշխատում ենք այդ ուղղությամբ, մտել ենք նոր փուլ: Այս հանդիպումը իրենից ներկայացնում էր
Սեյրան Շահսուվարյան. «Ադրբեջանին «ռազվեդչիկներ» պետք չեն. մեր մամուլն ամեն ինչ գրում է»
«Ամենակարևոր թերացումը, որ կա մամուլում, այն է, որ շատ հաճախ պատվիրված նյութեր են գրում՝ չունենալով ռեալ հիմքեր»,- «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սեյրան Շահսուվարյանը: «Ես իմ աշխատանքային 20 տարիների ընթացքում տարին 2 անգամ լրագրողներին Ղարաբաղ եմ տարել, 5-6 անգամ առաջին գիծ եմ
Նվիրված է լեգենդար Արմենակ Ալաջաջյանին
«Գրանդ սպորտ» մարզահամալիրում մեկնարկել է հայ լեգենդար բասկետբոլիստ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի ու ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Արմենակ Ալաջաջյանի անվան բասկետբոլի պատանեկան (2001թ. ծնվածներ) առաջին մրցաշարը: Մասնակցում են հինգ թիմեր. «Երեւանը», Շիրակի մարզի հավաքականը, «Արցախը», «Բաթումը» եւ Թբիլիսիի «Ակադեմիան»: Ի դեպ, Վրաստանի թիմի ղեկավարը Երեւանի «Հատիս» կանանց թիմի նախկին գլխավոր մարզիչ Գիա
Ռոբերտ Քոչարյանը` Մաքսային Միության մասին. 2rd.am
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը դեռևս անցած տարվա դեկտեմբերին ուղարկված հարցաշարի հերթական հարցին: Խնդրո առարկան Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության թեման է: Անկեղծ ասած, 2rd.am-ը ակնկալում էր պարզել Ռոբերտ Քոչարյանի կարծիքը նաև մեկ այլ թեմայի՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Սակայն, ինչպես մեզ տեղեկացրեցին 2-րդ նախագահի գրասենյակից, այս հարցի վերաբերյալ առայժմ գրեթե հնարավոր չէ առարկայական տեսակետ հայտնել՝ թեմայի
Վ.Զեյնալյան. «10 դրամը վճարում են, բայց միաժամանակ կատարում են նաև այլ աշխատանքներ»
«Վարչական շրջանը իրականացնում է պարտադիր նորմերի վերահսկողություն, այսինքն`եթե տանիքը կաթում է, ապա վարչական շրջանը իրավունք ունի նախաձեռնել տվյալ համատիրության կառավարչի նկատմամբ պատժամիջոց կիրառելու գործընթաց: Եթե հաշվետվություն չի փակցվել, ապա վարչական շրջանի ղեկավարն իրավունք ունի հաշվետվություն չփակցնելու համար պատժի ենթարկել կառավարչին, բայց հաշվետվության մեջ ներկայացված թվերի վերահսկողությունը պետք է իրականացնեն սեփականատերերը»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած
Սպասարկման սրահի տանիքը քանդելով և առաստաղը հանելով` մտել է ներս և գողություն կատարել
Փետրվարի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի հիմնարկության սպասարկման սրահից գողություն է կատարվել: Պարզվել է, որ փետրվարի 10-ի ժամը 20.10-ից մինչև փետրվարի 11-ի ժամը 08.50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Երևանի Գայի պողոտայում գործող ընկերության սպասարկման սրահի մենեջերի առանձնասենյակի տանիքը քանդելով` առաստաղը հանելով, մտել են ներս և գողացել 720.000 դրամ, տարբեր
Հայտնի են տարվա լավագույն դատավորներն ու դատարանները
Փետրվարի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստ: Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում քննարկվել են մի շարք խնդիրներ, այդ թվում նաև 2013թ. լավագույն դատավորներ ու լավագույն դատարաններ ճանաչելու և մրցանակներ հանձնելու հարցը: Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, հետևելով արդեն ավանդույթ դարձած տարվա լավագույն դատավոր և դատարան ճանաչելու կարգին, նշել է, որ ամեն տարի Վճռաբեկ
Եվրո 2016-ում Հայաստանի հավաքականի հանդիպումների ժամանակացույցը
ՀՖՖ պաշտոնական կայքէջը հրապարակել է ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի 9-րդ խմբի խաղացանկը: Ըստ ժամանակացույցի, Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները կկայանան հետեւյալ օրերին: 2014 թվական 07.09 Դանիա-Հայաստան 11.10 Հայաստան-Սերբիա 14.11 Պորտուգալիա-Հայաստան 2015 թվական 29.03 Ալբանիա-Հայաստան 13.06 Հայաստան-Պորտուգալիա 04.09 Սերբիա-Հայաստան 07.09 Հայաստան-Դանիա 11.10 Հայաստան-Ալբանիա Հաշվարկից դուրս 14.10.14 Հայաստան-Ֆրանսիա 08.10.15 Ֆրանսիա-Հայաստան Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` ffa.am-ի
Դավիթ Շահնազարյան. «Պուտինը չի ճանաչի Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը»
«Իրադարձությունները դեռ չեն ավարտվել, և Ռուսաստանը դեռ անակնկալներ է մատուցելու»,-Aravot.am-ի հետ զրույցում, գնահատականներ տալով Ուկրաինայում իրադարձությունների զարգացումներին, այսպիսի կարծիք հայտնեց ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։ Անդրադառնալով Ռուսաստանի իրավիճակին` պարոն Շահնազարյանը նկատեց. «Ռուսաստանը հիմա գտնվում է համակարգային ստագնացիայի մեջ, և իր նեոկայսերապետական քաղաքականությամբ փորձում է հողահավաք կազմակերպել, որ դրանով փրկի ներքին իրավիճակը: Արդեն երրորդ օրն է՝
Կաթողիկոսի նկարը պատրիարքի նկարից ցածր էր կախված (Տեսանյութ)
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի աթոռանիստը սրբոց Հակոբեանց վանքն է: Այն նաեւ Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին է, որն այսօր վերանորոգման խիստ կարիք ունի: Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի եւ Ընծայարանի տեսուչ հայր Թեոդորոսը վերջերս Երուսաղեմ մեկնած հայաստանցի ուխտավորներին պատմեց, որ կոսմետիկ նորոգումը եղանակ չի փոխում, հատկապես վատ վիճակում է եկեղեցու տանիքը: Անձրեւաջրերը կարող են հոսել ու վնասել ամեն ինչ:
Հայաստանն օլիմպիական խաղերում զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը
Սոչիում ավարտված 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանի օլիմպիական հավաքականը 94 երկրների մրցապայքարում զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ, օլիմպիական խաղերում մեդալ նվաճել է 26 երկիր: Ստացվում է, որ Հայաստանը օլիմպիական պարգեւներից անմասն մնացած 68 երկրների մեջ ճանաչվել է 7-րդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` RIANOVOSTI-ի
«Կուտակային» խորամանկություն . Գործատուները` անորոշության մեջ են, հաշվապահները` փակուղու առաջ. «Մեդիալաբ»
Հայաստանի գործատուներն ու աուդիտորները շարունակում են անորոշության մեջ գտնվել` վճարե՞լ պարտադիր կուտակային վճարները, թե՞ ոչ: «Մենք հայտնվել ենք այն վիճակում, որ ճար չունենք: Ինքնաշխատ տարբերակով ավտոմատ համակարգը տանում է այդ գումարը », – «Մեդիալաբին» ասում է կազմակերպություններից մեկի հաշվապահը, ով նախընտրեց անանուն մնալ: Հաշվապահը նշում է, որ էլեկտրոնային հաշվետվությունը հնարավոր չի ուղարկել` առանց տվյալ դաշտը
Քաղաքագետ. «Հայաստանում «Մայդան» կարող է լինել»
«Այս պահին թվում է, թե մենք ունենք եվրաինտեգրման գործընթացի նոր փուլ, Եվրամիության ներգրավումը Հարավային Կովկաս եւ հետխորհրդային տարածք, թվում է, թե նոր թափ կարող է ստանալ, եւ այն, ինչ որ թվում էր, թե եթե չի վերջացել է, ապա որոշ չափով դանդաղել էր Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ, այս պահին միգուցե կկարողանա ստանալ նոր ալիք, նոր ընթացք»,- այսօր՝
Վարորդները պահանջում են դադարեցնել անտեղի տուգանքները
Այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում տաքսու վարորդները հանդես եկան պահանջով. այն էր՝ դադարեցնել տեսախցիկների կողմից արձանագրված տուգանքները, քանի դեռ իշխանությունների կողմից չի լուծվել նրանց կայանատեղի հարցը: Ավտովարորդների պաշտպանության լիգայի իրավաբան Մկրտիչ Մուրադյանը, մեկնաբանելով տաքսու վարորդների պահանջը, ներկայացրեց մի շարք ակտեր, որոնք պատրաստվում են բողոքարկել, կապված՝ արագաչափերի, տեսախցիկների ֆիքսած նյութերի հետ: Մկրտիչ Մուրադյանի ներկայացմամբ՝ ֆիքսված
Խուզարկությամբ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել
Փետրվարի 22-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` խուզարկությամբ 1961 թ. ծնված Ռոստոմ Ս.-ի տան ննջարանի պահարանից հայտնաբերել և առգրավել են «ԻԺՍՊԼ» տիպի ատրճանակ, 8 կրակված պարկուճ և 3 չկրակված փամփուշտ: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն