Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պատանիները մասնակցել են միջազգային մրցույթ-հավաքին

Փետրվար 24,2014 16:43

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից 22-ը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաք անցկացված «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին:

Մրցույթին մասնակցել են 6 երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի պատվիրակները: «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքի ընթացքում 28 թիմեր մասնակցել են արգելագոտու հաղթահարման, կրոսավազքի, պտտաձողի վրա ձգումների, զենքի քանդման և հավաքման, կրակային պատրաստության մրցույթների: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը գրավել է առաջին հորիզոնականը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները գրավել են Ռուսաստանը ներկայացնող 2 թիմերը:

Վարժարանի սաները Հայաստան են վերադարձել փետրվարի 23-ին: Իսկ այսօր` փետրվարի 24-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր տողան, որի ընթացքում հավաքական թիմի անդամները վարժարանի հրամանատարության կողմից արժանացել են խրախուսանքների` կարճատև արձակուրդների:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728