Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները պահանջում են դադարեցնել անտեղի տուգանքները

Փետրվար 24,2014 14:00

Այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում   տաքսու վարորդները հանդես եկան պահանջով. այն էր՝ դադարեցնել տեսախցիկների կողմից արձանագրված տուգանքները,  քանի դեռ  իշխանությունների կողմից  չի լուծվել նրանց կայանատեղի հարցը:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի իրավաբան Մկրտիչ Մուրադյանը, մեկնաբանելով  տաքսու վարորդների պահանջը, ներկայացրեց մի շարք ակտեր, որոնք պատրաստվում են բողոքարկել, կապված՝ արագաչափերի, տեսախցիկների ֆիքսած նյութերի հետ: Մկրտիչ Մուրադյանի ներկայացմամբ՝ ֆիքսված խախտումները մեծամասամբ վերաբերվում են տաքսիների  սխալ կայանմանը, ինչն էլ նա բացատրեց  կայանատեղի չունենալու հանգամանքով, որը եւ վարորդների հիմնական մտահոգությունն է ու անհանգստությունը: Մկրտիչ Մուրադյանի փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակի պարագայում՝  եթե առաջիկայում խնդրին լուծում չտրվի, ապա վարորդները բողոքի ցույցեր կկազմակերպեն.«Սրանից բացի,  բավական բարձր են տուգանքների չափերը` համեմատած այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններին: Նախկինում գոնե կային տաքսու համար հատուկ նախատեսված կայանատեղիներ: Այս առիթով դիմել ենք համապատասխան մարմիններին, բայց առ այսօր խնդրին լուծում չի տրվել: Նույնիսկ մամուլի միջոցով ենք դիմել , սակայն  պատասխան չենք ստացել»:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ ավելացրեց. որ  առնվազն 300 կայանատեղի է պետք, իսկ առաջացած խնդրի վերաբերյալ՝ ըստ նրա, մինչ կառավարության կողմից համապատասխան որոշում չլինելը, առաջարկեց տուգանքներ չսահմանել, հակառակ դեպքում՝ « բողոքարկելու ենք»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728