Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ

Փետրվար 24,2014 16:19

Նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և ընթացիկ տարվա գործունեության քննարկումների համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել անասնաբուժական մարզային կառույցների 50-ից ավելի ղեկավար աշխատողների և մասնագետների:

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի միջոցառումները արդյունավետորեն կազմակերպելու համար ,նախարարը հանձնարարել է ծառայություն իրականացնող մարմնին
-հստակեցնել անասնաբույժների գործառույթները, որոշակիություն մտցնել նրանց աշխատանքային ծավալների , պարտականությունների և պատասխանատվության մեջ,
-ապահովել կանխարգելիչ պատվաստումների ու նմուշառումների իրականացումը համաձայն ժամանակացույցի՝ բացառելով անասնագլխաքանակի դուրս մնալը,
-առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության պահպանմանն ու նախատեսված միջոցառումների սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը:

Ոլորտը համակարգող փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է ՝ աշխատանքները հնարավորինս ակտիվացնելու համար, խորհրդակցություններ անցկացնել բոլոր մարզերում և համայնքներում տիրող անասնահամաճարակային իրավիճակի մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել նախարարին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728