Օրվա լրահոսը

Հրանտ Մելքումյանին կբավարարի նաեւ ոչ-ոքին

Ավստրիայի Գրաց քաղաքում այսօր ավարտվում է շախմատի «Casino Open 2014» միջազգային մրցաշարը, որտեղ գերազանց է հանդես գալիս Հրանտ Մելքումյանը: Հայաստանցի գրոսմայստերը ութ հնարավորից վաստակել է 7,0 միավոր՝մեկով ավելի, քան մոտակա մրցակիցները, եւ միանձնյա գլխավորում է ուժեղագույնների «A» խմբի մրցաշարային աղյուսակը: Այսօր եզրափակիչ տուրում հայ շախմատիստը հանդիպում է հնդիկ միջազգային վարպետ Աթկին Ռաջփարայի հետ: Վերջնական հաղթանակի

Հայաստանը «անբարոյականության» ցուցանիշով հայտնվել է 4-րդ տեղում. «Հրապարակ»

Վերջերս ամերիկյան հեղինակավոր Բլումբերգ (Bloomberg) հետազոտական կենտրոնն ուշագրավ հետազոտություններ է անցկացրել՝ բացահայտելով աշխարհի ամենաարատավոր երկրների ցանկը։ Ամենաանմեղ երկիրը, պարզվում է, աղքատիկ Զամբիան է, իսկ «ամենափչացածը»՝ Չեխիան։ Որքան էլ զարմանալի է, Հայաստանը, ըստ այդ հետազոտության, «անբարոյականության» ցուցանիշով հայտնվել է չորրորդ տեղում՝ Չեխիայից, Սլովենիայից եւ Ավստրալիայից հետո։ Բլումբերգի մասնագետներն ուսումնասիրել են աշխարհի 57 երկրևերի բնակիչների կենսակերպը, նրանց

Հասարակությունը գտել է համախմբման վայրը՝ «Զվարթնոց» օդանավակայանը և Բագրատաշենը. «Առաջին լրատվական»

«Քաղաքական դաշտում համախմբումը տեղի է ունենում ոչ թե քաղաքական ուժերի շուրջ, այլ կոնկրետ հարցերի՝ ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, գազային պայմանագրերի շուրջ: Քաղաքական դաշտում միշտ համախմբվում են գործողությունների ոչ թե այս կամ այն ուժի շուրջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: «Առայժմ համախմբում տեղի է ունեցել գազային

Ընդդիմադիր ուժերի պաշտոնական պատճառաբանությունն այնքան էլ արժանահավատ չէ. «Հրապարակ»

Մարտի 1-ի հանձնաժողովի նախագիծը ոչ մի կապ չունի կառավարությանն անվստահություն հայտնելու հետ, եւ այս երկու նախագծերն էլ կարող էին քննարկվել նույն քառօրյայում. ԱԺ կանոնակարգը դա չի արգելում։ Հետեւաբար, ընդդիմադիր ուժերի պաշտոնական պատճառաբանությունն այնքան էլ արժանահավատ չէ՝ հատկապես այն պարագայում, երբ անցած շաբաթ այս խմբակցությունների ներկայացուցիչները փակ նիստեր արեցին եւ հայտարարում էին, որ Տիգրան Սարգսյանին անվստահություն

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ քառասունմեկերորդ

Ես զենքը ձեռքիս սահմանի վրա կանգնել եմ. Տավուշի մարզպետը՝ իր եւ որդիների ծառայության մասին. NEWS.am

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերյուրանք է համարում իր՝ բանակում չծառայելու եւ ազատամարտին չմասնակցելու մասին լուրերը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ ուսանողական տարիներին եղել է զինվորական ամբիոն, որտեղ 1972-1976թթ սովորել է զինվորական գործ, իսկ դրանից հետո երկու ամիս գտնվել է ծառայության մեջ, ստացել լեյտենանտի, ապա՝ ավագ լեյտենանտի կոչում: Նա պատմեց, որ 1988թ եղել է

ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ

Աշխարհումըս ի՞նչ կուզեի. Թիֆլիս քաղաքն իմը լիներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

«Դեմ առ դեմ». Միքայել Հայրապետյան եւ Սերգեյ Շաքարյանց

Ուրբաթ օրը, փետրվարի 21-ին, ժամը 13.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի եւ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի միջեւ բանավեճը: Թեման՝  Մաքսային միությանն անդամակցելու հնարավոր մշակութային հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել  այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ  Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում  չեն

Կիևում զոհվածներից մեկը հայ է. 168.am

Պարզվել է Կիևում բախումների արդյունքում զոհվածներից 58-ի ինքնությունը: Նրանց թվում մեկ հայկական ազգանուն կա` Հարությունյան Գեորգի: Ըստ УНИАН գործակալության հրապարակած ցուցակի` Հարությունյանը մոտավորապես 50 տարեկան էր:   Մանրամասները կարող եք կարդալ` «168.am»-ի կայքում

Յանուկովիչը պատրաստակամությունն է հայտնել արտահերթ ընտրություններ անցկացնել. 1in.am

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր պատրաստակամությունն է հայտնել 2014 թ. արտահերթ ընտրություններ ացկացնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին: Տուսկի խոսքերով՝ ԵՄ ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ Յանուկովիչն իր պատրաստակամությունն է հայտնել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:   Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում

ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց Ուկրաինայում բռնության համար մեղավորների նկատմամբ. Թերթ.ամ

ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները հինգշաբթի որոշում են կայացրել Ուկրաինայում բռնություն հրահրող անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը՝ BBC-ին հղումով, որն էլ մեջբերում է Իտալիայի ԱԳ նախարար Էմմա Բոնինոյի խոսքը: Պատժամիջոցները նախատեսում են վիզային սահմանափակումներ և բանկային հաշիվների սառեցում իրականացնել բռնության համար մեղավոր անձանց նկատմամբ: Բոնինոյի խոսքով՝ տվյալ որոշումը կյանքի կկոչվի

Շարմազանովը՝ կառավարության հրաժարականի մասին. «Չորս ուժերը սկի իրենք չեն հստակեցրել»

«Կառավարության հրաժարականի պահանջը չորս ուժերը սկի իրենք չեն հստակեցրել: Մեր կարծիքը հստակ է՝ մեր կուսակցության օրակարգում կառավարության հրաժարականի հարց դրված չէ»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով Aravot.am-ի հարցին, արդյոք քննարկվել է ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ավելացնելով՝ «Իսկ դուք ի՞նչ էիք ակնկալում ՀՀԿ-ից»: Մեր

100 զոհ և 500 վիրավոր Ուկրաինայի մայրաքաղաքում. CNN

Կեսօրին մոտ ուկրաինական ընդդիմությունը տեղեկություն տարածեց 17 զոհերի մասին: Մի քանի ժամ առաջ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հաղորդեց, որ զոհերի քանակը հասնում է 100-ի: Այս տեղեկությունն, ըստ ամերիկացի լրագրողների, իրենց է փոխանցել Մայդանի բժշկական ծառայության ղեկավարը: Իրադրությունը Կիևի կենտրոնում սրվեց այն բանից հետո, երբ Անկախության հրապարակի մերձակայքում գտնվող Կիևի կոնսերվատորիայի շենքի կտուրից դիպուկահարները կրակ բացեց թե

Carrefour-ը Երևանում կլինի վեց ամիս հետո. Ազատություն ռ/կ

Վեց ամիս հետո Carrefour ֆրանսիական սուպերմարկետների ցանցը ներկայացված կլինի Հայաստանում, այն կտեղակայվի նորաբաց «Երևան մոլ»-ում: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց «Քարֆուրի» հայաստանյան ներկայացուցիչ Քրիստիան դը Նալը: Վերջինիս փոխանցմամբ՝ արդեն երկար ժամանակ է, որ իրենք ծրագրում էին Երևան գալ և առաջիկա 6 ամիսների ընթացքում պատրաստ կլինեն ներկայանալ իրենց ապրանքատեսակներով: Ի պատասխան մեր հարցի, թե արդյոք

Բազմազավակ հայր ես, սուտ մի՛ խոսա Աստծու առաջ. քաղաքացին՝ Սամվել Ալեքսանյանին. Թերթ.ամ. (Տեսանյութ)

«Երևան Մոլ» առևտրի կենտրոնի բացման ժամանակ այսօր մի կին ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին հորդորեց սուտ չխոսել, երբ պատգամավորը լրագրողների հարցին, թե արդյոք նորաբաց առևտրի կենտրոնում կգործի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, պատասխանեց, որ ինքը բիզնեսով չի զբաղվում: ««Երևան սիթի» չի լինելու, լավ շինություն ա սարքած, եկել ենք նայենք, ես բիզնեսով չեմ զբաղվում: Ո՞վ ա

ԱՄՆ-ի կոնգրեսականները միացել են Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցին նվիրված բողոքին. «Ամերիկայի ձայն»

Հայաստանի զինված ուժերի սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության տասներորդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Սիլիլինն ու Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոունը դատապարտել են Ադրբեջանի կառավարության կողմից լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունն իրականացրած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու, պարգևատրելու և վերջինիս արարքը գովաբանելու փաստը: ԱՄՆ-ի կոնգրեսականները, ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության, միացել

Իջեւանի շուկայի տարածքի ընդլայնման գործով վճռի դեմ վերաքննիչ բողոքը մերժվեց

Իջեւանի կենտրոնում 448 քմ-ը տրվել է տարեկան 12 հազար դրամ վարձավճարով

Հացադուլավորի ճնշումն ընկել է, քաշը` նվազել

Մոտ մեկ շաբաթ է` Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը հացադուլ է  հայտարարել:  Aravot.am-ի հետ զրույցում Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց,  որ նա բողոքելով  պահանջում է իր գործի արդարացի քննարկում`գտնելով, որ թե դատախազությունը, և թե դատարանը ոչ մի օրինական լուծում չեն տվել, արդարադատության հետ աղերս չունեցող որոշում են կայացրել, ավելին`

Պարույր Հայրիկյան. «ՀՀՇ-ի անունից հրաժարված ուժը, պարզ չէ՞, որ հոգեհարազատ գործելակերպ է տեսնում մարտի 1-ի մեջ»

«Մարտի 1-ը շատ է հետաձգված, այնքան, որ նոր հետաձգման մասին խոսելը զարմանալի է: Այն արդեն վաղուց պետք է քննարկված եւ սպառված լիներ: Բայց այն հավերժական հարց է, ժամկետանց չէ, քանի որ մեղավորները չեն դատվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու հարցն արտահերթ օրակարգ մտցնելու ու նաեւ կառավարությանն անվստահություն

Վիգեն Հակոբյան. «Խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությունը` PR նպատակ ուներ»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Aravot.am- ի հետ զրույցում վերլուծեց խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությունը` մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու հարցն արտահերթ օրակարգ մտցնելու,  նաեւ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը  հետաձգելը: Թե իրականում ինչ տեղի ունեցավ, ինչը հետ պահեց այս չորս ուժերին, որ որոշեցին հետաձգել իրենց նախաձեռնությունը, Վիգեն Հակոբյանը հետեւյալն ասաց. «Այս չորս ուժերը ընդհանրապես բավականին տարբեր նպատակներ ունեն,

Ստյոպա Սաֆարյան. «ԲՀԿ-ը առաջնորդը իր համագումարում նշեց, որ պատրաստ է ամեն ինչի»

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին` խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների հետաձգել են կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ գործընթացը, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն է կաշկանդել, խանգարել ուժերին, որ չիրականացրեցին իրենց որոշումը, ասաց.  «Ժառանգությունում» քննարկումներ եղել են, յուրաքանչյուրս մեր տեսակետը հայտնել ենք, առաջարկություններ արվել են համատեղ քննարկումների ընթացքում, իսկ թե ինչու չի ներկայացվել նման նախագիծ`

Մայրապետյանի տարածքը աղբի մեջ կորած է

Կառավարության կողմից արդեն որերորդ անգամ գերակա շահ ճանաչված, սակայն այդպես էլ չօգտագործված Ժուռնալիստների միության դիմացի տարածքը՝ Պուշկինի 10 հասցեն, աղբի մեջ կորած է: Մայրաքաղաքի կենտրոնական այս փողոցում, որտեղով ամեն օր երեխաներ են անցուդարձ անում, զբոսաշրջիկներ ու պաշտոնյաներ, ամիսներով աղբի կուտակումներ են: Տարածքում երկու փոքրիկ աղբաման կա, որոնք նույնպես մշտապես լիքն են, բայց հարեւանությամբ թափթփված աղբի

Հերմինե Նաղդալյանի պատասխանը ՀՅԴ-ին

ՀՅԴ –ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն «Առավոտ»-ի  հետ զրույցում անընդունելի էր համարել այն ոճը, որով հանրապետության նախագահը որևէ հասարակական կազմակերպության ժողովում փորձում է լուծումներ առաջարկել քաղաքական խնդիրներին և քաղաքական տեսակետներ հնչեցնել՝ նկատի ունենալով ԵԿՄ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի հարցուպատասխանը: Պատգամավորի հիմնավորմամբ այն հակասում է ՀԿ-ների օրենսդրությանը, որն իրավունք չի վերապահում տվյալ կազմակերպությանը քաղաքականությամբ զբաղվել: Հակադարձելով ընդդիմադիր գործընկերոջ

Մայդանի ու Երեւանի արանքում. «Հայաստանի պարագայում այդպիսի աջակցություն չկա». «Մեդիալաբ»

«Հայաստանում Մայդան կազմակերպելը բավականին բարդ խնդիր կլինի, քանի որ Հայաստանն ունի անվտանգության խնդիր: Այդ պատճառով էլ նման իրադարձություններ Հայաստանում տեղի չեն ունենա»,- կարծում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը: Կիևի Մայդանում այդ օրերին ծավալվող իրադարձություններին անդրադառնալով, Երվանդ Բոզոյանն ասում է, թե ինչու Հայաստանում Մաքսային միության դեմ նման ակցիաներ չեղան և ինչ ազդեցություն կարող է այս

Հայաստանի բարձրագույն կրթությունը՝ կողքի հայացքով

ԲՈՒՀ-երում կատարված փաստացի ուսումնասիրություններ արդյունքներով, այն էր, որ վերը նշված փոփոխությունների մեծ մասը կրում են արտաքին ու ձևական բնույթ, իսկ էությունը և բովանդակությունը մնում են անփոփոխ: Բոլոնյան ռեֆորմները որևէ շոշափելի, դրական ազդեցություն չեն ունեցել դասավանդման և սովորելու, գիտահետազոտական աշխատանքների կամ կառավարման համակարգի աշխատանքի բուն էության վրա:

«500 դանակով նախագահականը պատերազմի է, երեւի, պատրաստվում»

Այս տարվա համար նախագահականը պատրաստվում է 511 հատ խոհանոցային դանակ գնել` հատը 2000 դրամով, ընդհանուր՝ 1 մլն 22 հազար  դրամի, եւ եւս 10 հատ խոհանոցային դանակ, հատը՝ 2300 դրամով՝ ընդհանուր 23 հազար դրամ արժողությամբ: Թե նախագահի խոհարարները 521 դանակն ի՞նչ են անելու, Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ամենաճանաչված խոհարարներն էլ զարմանք արտահայտեցին: Նրանց դիտարկմամբ` եթե նախագահականը

Մահացության դեպքերը նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2010-2013 թթ.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետությունում գործող փակ և կիսափակ հաստատություններում, այդ թվում նյարդահոգեբուժական բուժհաստատություններում, մահացության դեպքերին: Տեղեկատվության հարցումների միջոցով առանձին բուժհաստատություններից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2010-2013 թթ. ընթացքում ՀՀ 8 նյարդահոգեբուժական բուժհաստատություններում՝ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, Գյումրու հոգեկան առողջության կենտրոն, Արմաշի առողջության կենտրոն, Սևանի հոգեբուժական

«Հարսնաքարի գործով» Ավետյանները պահանջում են բարոյական փոխհատուցման ավելի բարձր սանդղակ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին այսօր քաղհայց ներկայացրեց տուժողների ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Եգորյանը: Դատարանի համար էլ անսպասելի վերսկսելով դատաքննությունը, եւ հայցը ներկայացնելուց հետո դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի տասներկուսին: Կողմերին բաժանվեց հայցը, որի հետ կապված՝ նրանք իրենց դիրքորոշումը կարտահայտեն հաջորդ նիստին: Այսօր չլսվեց նաեւ ռեպլիկը, որով հանդես

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բանակային զորամիավորումների և ԶՈւ զորամասերի հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետերը, զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խորհրդակցության

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031