Օրվա լրահոսը
Սեյրան Օհանյան. Պատասխանը լինելու է ցանկացած սադրանքի. (տեսանյութ). 1in.am
Հետախույզի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման գործողությանը։ «Մեր հարևանների պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և ուղղաթիռի խոցումից հետո մարդասիրական նորմերի համաձայն՝ օդաչուներին դուրս բերելուց հրաժարվելը ստիպել է հայկական կողմին հատուկ գործողությունների դիմել», – ասել է Սեյրան Օհանյանը։ Հարցին՝ նախատեսվո՞ւմ են արդյոք այլ պատասխան քայլեր, նախարարը
Դուռը, որ ներսից է բացվում
Այնինչ, պարզվում է, որ ատելությունը մարդկանց, երբեմն նաեւ ժողովուրդներին, ճակատագրաբար ավելի է միավորում իրար, քան սերը: Դառը եզրակացություն է՝ անշուշտ, թեեւ մենք բոլորս միաժամանակ հնարավորություն ունենք տեսնելու ե՛ւ աստղալից երկինքը, ե՛ւ կրակը, ե՛ւ հոսող ջուրը՝ ապրելով նույն մոլորակի վրա: Բայց պարզվում է նաեւ, որ ժամանակների մեջ իրար կապված ենք մնում ատելության ծանր շղթաներով, քանի որ
Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հացադուլը (Տեսանյութ)
Դավիթ Սանասարյանի խոսքերով՝ մարդու իրավունքները միջազգային կառույցների համար սելեկտիվ են «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ հանդիպումը սկսեց Հայաստանի Հանրապետության օրհներգով: Ապա, նա հայ ժողովրդին շնորհավորեց ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան կապակցությամբ: «Դավիթ Սանասարյանին չհերոսացնե՛ք, հերոսները ընկած են կամ իրենց գործողության արդյունքում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմը ուրվագծվեց
«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ԽՍՀՄ չեմպիոն, Արցախյան ազատամարտի մասնակից Վաչիկ Մկրտչյանի ութերորդ հուշամրցաշարը, որը հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի որոշմամբ կարգավիճակով հավասարեցված էր Հայաստանի առաջնությանը, հետեւաբար, ընտրական բնույթ էր կրում: Եզրափակիչ մենամարտերում ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթող դարձան. 49 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, 52՝ Կորյուն Սողոմոնյան, 56՝ Էրիկ Պետրոսյան, 60՝ Սամվել Բարսեղյան, 64՝ Հովհաննես Բաչկով, 69՝ Վլադիմիր Մարգարյան, 75՝
«Միջազգային կառույցները պետք է խոսքից անցնեն գործի եւ Ադրբեջանին պատժեն միջազգային բոլոր օրենքներով»
Համոզված է ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը Օրերս ԵԽԽՎ պաշտոնական կայքից տեղեկացանք, որ տարիներ անց ԵԽԽՎ-ն Ադրբեջանին դատապարտող բանաձեւ է ընդունել` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու համար: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին, որ, օգտագործելով ԵԽ կոնվենցիաներից մեկը, դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայից անմիջապես հետո ազատ է արձակել: Միացյալ Թագավորության պատգամավոր Քրիստոֆեր Չոպի զեկույցի հիման
Ցորենի ալյուրի մեջ արհեստական հավելանյութերը՝ գենետիկ խաթարումների պատճառ
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը։ Թեմայի շուրջ այսօր քննարկման ժամանակ «Հայք» վերլուծական կենտրոնում մի խումբ մասնագետներ նշեցին, որ ցորենի ալյուրի մեջ կասկածելի ծագման հավելանյութեր լցնելու ծրագիրը լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ հանրության համար։ Կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանի խոսքով՝ խնդիրը դեռ անցյալ դարից է գալիս։ Բանախոսը վստահ է, որ եթե ալյուրի մեջ երկաթը
Ադրբեջանում քաղաքական բանտարկյալները՝ իշխանությունների վախի արդյո՞ւնք
Քաղաքացիական հասարակության կայացման, անվտանգության, աշխարհաքաղաքական ոլորտում քաղաքացիական հասարակության դերակատարության հարցերն արդիական են: Նոյեմբերի 20-21-ին Բաթումում մեկնարկեց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովը: Արեւելյան գործընկերության անդամ երկրների քննարկումները տարբեր աշխատանքային խմբերում անցնում են հենց այս խնդիրների վրա շեշտադրումներով: «Առավոտը» զրուցեց պատվիրակների հետ՝ պարզելու ամենահրատապ խնդիրները անդամ երկրներում: Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային
Խաղալիս երեխաներին ծնողները հերթապահ են կանգնում, որ մեքենայի տակ չընկնեն
Արզումանյան փողոցի 3-րդ շենքի բակը ոչ հանգստի գոտի ունի, ոչ էլ խաղահրապարակ Երեւան քաղաքի Արզումանյան փողոցի 3-րդ շենքի բնակիչներն արդեն մեկ ամիս է՝ պայքարում են, որպեսզի բակում երեխաների խաղահրապարակի փոքրիկ տարածքը հերթական ապօրինի շինության զոհ չդառնա: Այդ հատվածը բակի միակ կանաչ գոտին է, որտեղ շենքի բնակիչները կարող են եթե ոչ՝ զբոսնել, ապա գոնե կանգնել կամ
Միջադեպ Բաթումիում՝ Ղարաբաղյան հակամարտության թեմայով
Բաթումիում նոյեմբերի 20-21-ին ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովում ևս մեկ միջադեպ տեղի ունեցավ: Ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեյլա Ալիևան համաժողովի երկրորդ օրը, երբ ելույթ էր ունենում Արևելյան գործընկերության անդամ երկրներում եվրաինտեգրման ինդեքսի մասին, առիթը բաց չթողնելով՝ սահուն կերպով անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտությանը: Նա մասնավորապես հնչեցրեց, թե եվրաինտեգրման գործընթացում եղած
Տարածվել է հատուկ նշանակության առաջադրանքի մասին պատմող տեսանյութը (Տեսանյութ)
ԼՂՀ պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում տարածվել է այսօր կատարված հատուկ նշանակության առաջադրանքի տեսանյութը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են ԼՂՀ զինված ուժերը եղել նոյեմբերրի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրում: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում
Արագ թեստավորում՝ իմանալու համար ՄԻԱՎ ունե՞ս, թե՞ ոչ
ՄԻԱՎ-ի համար կհետազոտվեն շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ, որը նշվում է դեկտեմբերի մեկին, այսօրվանից սկսած մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվեն հանրային միջոցառումներ՝ «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» խորագրի ներքո: Այս մասին հայտնում են «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունից: Միջոցառումները կանցկացվեն Երեւանում, որի նպատակն է խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու ցանկությունը մեր հասարակությունում,
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 13000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ
«Նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները» զինակոչիկի մոր համար չեն
Վերջերս տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, դիմելով զինվորներին, ասել էր. «Զորավարժությունների այս օրերին շատ ու շատ հայացքներ սեւեռված էին այստեղ՝ ձեզ վրա, եւ դրանք միայն ձեր հպարտ ծնողների հայացքները չէին, այլեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ողջ բնակչության, ամբողջ հայ ժողովրդի, որովհետեւ դուք մեր հույսն
Անահիտ Բախշյան. Արհեստագործական ուսումնարանները վստահություն չեն ներշնչում
Այսօր «Անալիտիկ» կենտրոնում Անահիտ Բախշյանը լրագրողների հետ հանդիպումը հայտնի երգի տողերով սկսեց` միայն զենքով կա հային փրկություն: Մեկնաբանելով վերոնշյալ տողերը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը ասաց. «Մի դեպքում այդ զենքը բանակում ծառայող զինվորի ձեռքին եղած զենքն է, իմ դեպքում՝ կրթությունը, մշակույթի գործիչների պարագայում՝ մշակույթը և այսպես շարունակ: Մենք՝ բոլոր ոլորտների ներկայացուցիչներս պարտավոր ենք մեր ունեցած զենքերով
Վիրուսները կարող են արատավոր երեխաների ծնունդի պատճառ հանդիսանալ
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն 2013թ.-ին ֆիզիկական խնդիրներ ունեցող 768 երեխա է ծնվել, որոնց թիվը 21-ով ավելի է 2012 թվականի և 49-ով ավելի՝ 2011թ.-ի հրապարակած տվյալներից: Գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ «Հենարան» ակումբում նշեց, որ արատավոր երեխաների ծնելիության այս աճը պայմանավորված է այն ինֆեկցիաների հետ, որոնք կրում են թաքնված բնույթ
Հարուստ լինում են հոգով, մտքով, այլ ոչ թե ունեցվածքով
Եթե անհրաժեշտ լինի, ես կարող եմ նշել ինձ հայտնի բոլոր մեծահարուստների եւ հարուստների անունները, սակայն դրանից բան չի փոխվի, քանզի ներքինի իմաստով նրանք բոլորն էլ համարյա նույն տեսակն են: Փորձ կանեմ ներկայացնել մերօրյա հարուստների եւ աղքատների առանձնահատկությունները, դրանց նմանությունները, տարբերությունները եւ նրանց փոխհարաբերությունների պատկերը: Հարուստներին թվում է, որ իրենք արդեն սովորական մարդիկ չեն եւ նվազագույնը
Արմեն Մարտիրոսյանն ընդդեմ «օճառային» հոգեբանության
Մոսկվայում օրերս անցկացված 10-րդ միջազգային մեդիա կոնֆերանսից հետո «Անտարես» մեդիա հոլգինդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը հանգել է եզրակացության, որ մամուլի ու գրքերի տպաքանակի, գնելիության անկումը պայմանավորված է մշակութային նշաձողի անկմամբ: «Այն ժամանակը, որ 20 տարի առաջ մարդը տրամադրում էր ինքնակրթության, ինֆորմացիայի հայթայթման վրա, այսօր քչացել է կամ վերացել,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Արմեն Մարտիրոսյանն ու շարունակեց
Թուրքիայի պատմության մասին գրքին շուք տալը քննադատվեց
Նոյեմբերի 20-ին ԵՊՀ-ում կայացավ Թուրքիայի Հանրապետության պատմության գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նշենք, որ իրադարձության կապակցությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկումներ ծավալվեցին, որտեղ դժգոհությունների ալիք բարձրացվեց, միանշանակ շեշտվելով, որ կարիք չկար պրոպագանդելու Թուրքիայի Հանրապետության պատմության կասկածելի ճշմարտացիությունը: «Առավոտի» հետ զրույցում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ չնայած դեռ
Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` «Արիության համար» մեդալով հետմահու պարգեւատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:
«Հայաստանում մեդիագրագիտությունը սաղմնային վիճակում է»
Մեդիափորձագետի ու համացանցից օգտվողների դիտարկումները Մեդիագրագիտություն հասկացությունը մեծ տարածում ունի բոլոր զարգացած երկրներում: Մեդիագրագիտությունն այսօր անհրաժեշտ է յուրաքանչյուրին, քանի որ տեղեկատվական այս դարաշրջանում մարդիկ ուղղակի կամ անուղղակի կերպով տեղեկույթի սպառողներ են: Սակայն հենց նույն սպառողներից շատերը չգիտեն, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում մեդիագրագիտությունը: «Ինտերնետն ինձ համար միայն սոցցանցերում ժամանակ անցկացնելու եւ ընկերներիս հետ շփվելու
Շարունակվում են Ստեփանակերտի հետ փոխգործակցության և փորձի փոխանակման ծրագրերը
Երևանի և Ստեփանակերտի միջև կնքված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ստեփանակերտում է գտնվում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, գնումների վարչության պետ Ռուդիկ Թադևոսյանը, Նորք Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը: Պատվիրակություն անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ
Ֆրանսիական արվեստին պատկանող, բայց հայ մնացած Գառզուն
Երեւանում բացվել է ֆրանսահայ մեծանուն նկարչի բացառիկ ցուցահանդեսը Օրերս «Արամե» պատկերասրահում բացվել է ֆրանսահայ մեծանուն նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Գառզուի (Ժան Գառզու, նաեւ՝ Գառնիկ Զուլումյան) ցուցահանդեսը, որը դեռ շարունակվում է: Գառզուն հետեւել է արվեստի նորագույն միտումներին, ստեղծել ինքնատիպ ոճի բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Այս շրջանի գործերին բնորոշ են կարմիր, կապույտ, կանաչ հյութեղ մակերեսներն ու մութ
Աշտարակի, Արարատի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Աշտարակի, Արարատի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է: Վայքի, Կապանի և Թումանյանի տարածաշրջաններում տեղում է անձրև, հանրապետության մյուս շրջաններում՝ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և
Քաղաքացուհին ներկայացել է ոստիկանություն (Տեսանյութ)
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ նոյեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Կարինե Վ.-ն և խոստովանել, որ նշված գողությունը կատարել է ինքը: Կատարվում է քննություն:
Արծրուն Հովհաննիսյան. Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ գրառել էր ֆեյսբուքյան իր էջում. «Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին: Կատարողականությունը ուղղակի փայլուն է հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն
Նկատվել է գայլ. անհրաժեշտ է օգնություն
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ նոյեմբերի 22-ին, ժամը 11.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նորքի այգիներ փողոցի թիվ 301 տան մոտակայքում նկատվել է գայլ, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Արա Գեւորգյանը յուրովի կպայքարի հանուն Ցեղասպանության ճանաչման
Դեռ տարիներ առաջ Արա Գեւորգյանի նախաձեռնությամբ տարբեր ազգությունների մարդիկ համախմբվեցին ու երաժշտության լեզվով հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. նրանց մեջ կային նաեւ թուրքեր: Մեծ եղեռնի` արդեն 100-րդ տարելիցին ընդառաջ, Արա Գեւորգյանը` սփյուռքի նախարարության եւ «New Arena» ընկերության հետ, նոր` «Սեւ ապրիլ» անվամբ նախագիծ է սկսում: Այս անգամ էլ սփյուռքի շուրջ 15 երկրի մոտ 500 հոգանոց
Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան. Վարչապետն արդեն այս ուղղությամբ ջանքեր է գործադրում. «Հրապարակ»
Հարցազրույց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Ռայներ Մորելի հետ: – Ոչ միայն պատերազմը ավերակեց տնտեսությունը, այլեւ դրանից առաջ երկրաշարժը, Խորհրդային Միության փլուզումը, հարյուր հազարավոր փաստականների ներհոսքը… Ամեն դեպքում, պատկերացրեցի, թե Դուք ինչն եք համարում ձեռքբերումներ: Իսկ ի՞նչ կասեք ձախողումների մասին, ի՞նչը կարող էր ավելի լավ արվել: – Լավ, բայց ես սկզբից եւեթ
Հանիբալն ու Նապոլեոնը
Ազատության հրապարակի հարթակի այսպիսի «մարգինալացումը» իսկապես ցավալի փաստ է «Համաժողովրդական շարժումը» նորանոր բարձունքներ է գրավում: Մինչ հասարակությունը փորձում է հասկանալ, թե մի քանի շաբաթ առաջ ամպագոռգոռ ելույթներում «հուժկու» պայքարի` շարունակական հանրահավաքների, անժամկետ նստացույցերի ու երթերի խոստումներն ինչ պատճառով այդպես էլ իրականություն չդարձան, «ոչ իշխանությունը» ակտիվորեն մամլո հաղորդագրություններ է տարածում այն մասին, թե որ քաղաքական ուժը
Կալանավորեցին սպանության գործով
Արարատի մարզի Արտաշատի քննչական բաժնի քննիչի վարույթում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել Այգեստան գյուղի բնակիչ Արմեն Գեղամի Ստեփանյանին: Վերջինը տարվել է դատարան, դատավոր Գագիկ Սարգսյանի որոշմամբ կալանավորվել: Խափանման միջոցն ընտրվել է առայժմ երկու ամսով: Մեղադրյալը տեղափոխվել է արդարադատության նախարարության «Երեւան -Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Նրա պաշտպանությունը ստանձնած փաստաբան Լիանա Բալյանն Aravot.am-ին այսօր ասաց, որ


















































