Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «ԲՀԿ-ը առաջնորդը իր համագումարում նշեց, որ պատրաստ է ամեն ինչի»

Փետրվար 20,2014 20:11

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին` խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների հետաձգել են կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ գործընթացը, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն է կաշկանդել, խանգարել ուժերին, որ չիրականացրեցին իրենց որոշումը, ասաց.  «Ժառանգությունում» քննարկումներ եղել են, յուրաքանչյուրս մեր տեսակետը հայտնել ենք, առաջարկություններ արվել են համատեղ քննարկումների ընթացքում, իսկ թե ինչու չի ներկայացվել նման նախագիծ` դրա մասին ավելի շատ այդ հանդիպումներին մասնակից պատասխանատուները կարող են ասել»:

Մյուս հարցին էլ`կարծիք կա, որ օրինակ ԲՀԿ-ին ձեռնտու չէր լինի կառավարությանը անվստահություն հայտնելը, հենց իրենց գործարարների համար, գուցե պատճառներից մեկը նաեւ սա՞ է, Ստյոպա Սաֆարյանը ասաց. «Մենք կարող ենք դատողություններ անել, կարող ենք ասել, որ ԲՀԿ-ն ունի նման ռիսկեր, բայց պետք է նաեւ հիշենք, որ ԲՀԿ-ը առաջնորդը իր համագումարում նշեց, որ պատրաստ է ամեն ինչի, եւ եթե դրա տակ հասկանում ենք դադարել կախված լինել, ապա պետք է դա խոչընդոտ չլիներ»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ստյոպիկը էլի խոսեց ու էլի իր անելիքի մասին ոչինչ չասաց

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՀՀԿ-ԲՀԿ կրկնվող քաղաքական ԹԱՏՐՈՆԸ շարունակվում է: Քաղաքականության մեջ «այլընտրանքային» կոչված բլեֆ չկա. կա՛մ ընդդիմադիր ես,կա՛մ իշխանական:

    Եթե Գ.Ծառուկյանը ԴՈՒԽ չունի «ընտրված» Սերժիկի հրաժարականը պահանջելու,ապա թող իր միլիարդները վերցնի ու հեռանա քաղաքականությունից: Հային ՀՀԿ-ի դուստր բիզնես ԲՀԿ պետք չէ: Փայլուն կոշիկները վատ պարողներին լավ պարող չեն դարձնում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728