Օրվա լրահոսը
ՀՀԿ պատգամավոր. «Եթե դա ուղղակի գալոչկայի համար է, ապա դա պատիվ չի բերում ոչ եռյակին». A1plus.am
Իշխանությունների համար ոչ իշխանական եռյակը վտանգավոր կլիներ, եթե նրան միացող արտախորհրդարանական նոր ուժերը հզոր կուսակցություններ լինեին: «Իսկ եթե անհատ մարդ կուսակցություններն են միանում, ապա ՀՀԿ-ն ինչո՞ւ պետք է անհանգստանա»,-ասում է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը։ Ոչ իշխանական եռյակին առայժմ միացել են «Ժողովրդական», «Ազգային համաձայնություն» եւ «Հայաստանի Սոցիալիստական» կուսակցությունները. «Եթե դա ուղղակի գալոչկայի համար է, ապա դա
Լեւոն Արոնյանը մեկնարկեց պարտությունով
Երեկ ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում մեկնարկեց Լեւոն Արոնյան-Հիկարու Նակամուրա մրցամարտը: Մրցակարգով գրոսմայստերները խաղալու են 4 դասական եւ 16 արագ պարտիա: Մրցանակային ֆոնդը $100 հազար է, որը բաշխվելու է հաղթողին՝ 60%, պարտվողին՝ 40% հարաբերակցությամբ: Մեկնարկային տուրում Նակամուրան սպիտակներով 48-րդ քայլում հաղթեց: Այսօր երկրորդ տուրն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ադրբեջանը միմիայն վտանգում է խաղաղ բանակցային գործընթացը». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ -Հայկական ուղղաթիռի խոցման դեպքը տեղի ունեցավ համատեղ զորավարժությունների ընթացքում, հետեւաբար Ադրբեջանի ագրեսիան ուղղված էր ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի դեմ: Ուրեմն ինչո՞ւ դարձյալ ՀԱՊԿ-ը լռում է: -Դեպքը տեղի է ունեցել Արցախի տարածքում, եւ Ադրբեջանը խոցել է ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռը: Այսինքն՝ այն չի կատարվել ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքում, հետեւաբար ՀԱՊԿ-ը այստեղ
Միջադեպ՝ Ադրբեջանի դեմ բանաձևի վերաբերյալ քվեարկության ժամանակ
Բաթումիում նոյեմբերի 20-21-ին ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովում հերթական միջադեպը տեղի ունեցավ Ադրբեջանի պատվիրակության մասնակցությամբ: «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության շարունակական ճնշումները» խորագրով բանաձևի (ներկայացված՝ հայ պատվիրակ Արթուր Սաքունցի, վրացի պատվիրակ Վանո Չքվաձեի կողմից) քվեարկությունից առաջ Ադրբեջանի ազգային պլատֆորմի համակարգողը հանդես եկավ հայտարարությամբ, թե հորդորում է պատվիրակներին չընդունել այս բանաձևը, քանի որ քաղաքացիական
Տիգրան Մուկուչյան. «Երկու համակարգերն էլ կան ու գործում են աշխարհի տարբեր երկրներում». «Հրապարակ»
Ոչ իշխանական ուժերը պահանջում են Ընտրական օրենսգրքի փոփոխություն եւ առաջարկում են իշխանություն-ընդդիմություն երկխոսության օրակարգում դնել քառյակի 12 կետից 10-րդի հիմնական պահանջը, այն է՝ անցում բացարձակ համամասնական ընտրակարգի եւ քվեարկությունից հետո հրապարակել ընտրողների ցուցակները: Այսպիսով, հնարավոր կլինի ձեւավորել ժողովրդավարական արդար ու թափանցիկ ընտրություններ՝ վերջ դնելով արատավոր ընտրախախտումներին: ԸՕ-ի փոփոխության պահանջին միացել է անգամ ՕԵԿ-ը: Որքանո՞վ է
Դեպքի վայրից տարհանվել է ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները
Ադրբեջանական բանակը երկու զոհ է տվել
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Շաբաթ իրիկուն՝ ժամ տասներկուսին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էլի մնացիք Լիսկայի հույսին:
Դրամի արժեզրկումը Կենտրոնական բանկը զսպում է արտաքին պահուստների հաշվին. «Հայոց աշխարհ»
Հայաստանի արժութային շուկայում լարվածությունը գնալով խորանում է։ Մինչ բանկերը հրաժարվում են դոլար վաճառելուց, շուկայի ամբողջ պահանջարկը փորձում է բավարարել Կենտրոնական բանկը՝ ամեն ինչ անում է դրամի կտրուկ արժեզրկում եւ խուճապային տրամադրություններ թույլ չտալու համար։ Թե ինչքան ժամանակ կհաջողվի դա՝ դժվար է ասել։ Խնդիրն այն է, որ դրամի արժեզրկումը Կենտրոնական բանկը զսպում է արտաքին պահուստների հաշվին։
Շանթ Հարությունյանի որդին շարունակում է հացադուլը
Շահեն Հարությունյանը հացադուլից դուրս գալը նպատակահարմար չի համարում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, ուրբաթ՝ նոյեմբերի 21-ին, միացել էր «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Երեւանի ավագանու «Բարեւ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին: Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ մտադիր է 24 ժամ տեւողությամբ հացադուլ անել: Սակայն այսօր՝ նոյեմբերի 22-ին, նա Aravot.am-ին հայտնեց, որ շարունակում է
Ասելը հեշտ է, լսելը՝ հաճելի
«Իշխանությունը ոմանց համար պետք է ժողովրդին կեղեքելու, ճնշելու, հայրենիքը փշուր-փշուր անելու համար, իսկ ժողովրդին իշխանությունը պետք է, որպեսզի իր խնդիրները լուծի, իր նպատակներն իրագործի»: Կռահեք, թե ով է դա ասել: Գուցե վերջին հանրահավաքում՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը: Կամ գուցե Տիգրան Ուրիխանյա՞նը, Վահան Բաբայա՞նը: Ոչ, չեք կռահել: Դա ասել է ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը 1996 թվականի սեպտեմբերի 25-ի երեկոյան՝
Եռյակի աշնան վերջին ակորդը. «Ժամանակ»
Աշնան վերջին թեժ ակորդն է տվել երեկ ոչ իշխանական եռյակը, և հերթական անգամ ակորդը հնչել է հենց եռյակի, ոչ թե իշխանությունների համար: Եռյակի անդամներից Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ և ըստ էության մեղադրել իր գործընկերներին ոչ բաց աշխատելու մեջ, նաև հայտարարել, որ «Ժառանգությունը» հանրահավաքների շարք է սկսում մարզերում, և եռյակի մյուս ուժերը եթե ուզեն,
Արթուր Բադասարյան. «Բիզնես միջավայրի վիճակն անբարեհույս է, օտարերկրյա ներդրումների ծավալը` ցավալիորեն ցածր». «Հարթակ»
«Հարթակ» թերթը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվել է. -Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը իրականացվող տնտեսական քաղաքականության և,մասնավորապես, բյուջեի վերաբերյալ: -Մեր տնտեսական քաղաքականությունը կգնահատեի իներտ, զուրկ նախաձեռնողականությունից,հարմարվողական և իրավիճակային: Բիզնես միջավայրի վիճակն անբարեհույս է, օտարերկրյա ներդրումներիծավալը` ցավալիորեն ցածր, գործազրկությունը հասել է ահավոր չափերի, աղետալի են արտագաղթիծավալները: Ահագնացող այս և մյուս մարտահրավերներին ցուցաբերվող հակազդեցությունը չափազանցթույլ է,
Իգոր Մուրադյան. Հայաստանին ստորացնում են, այդ թվում` անձամբ Վլադիմիր Պուտինը.«168 ժամ»
«Ռուսաստանը մեծացրել է իր ազդեցությունը Ադրբեջանում և կցանկանար լարվածություն հրահրել Հարավային Կովկասում»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը` մեկնաբանելով ուղղաթիռի խոցման դեպքը Լեռնային Ղարաբաղում: Ըստ նրա` Ադրբեջանը շահերով մոտ է Ռուսաստանին, և խոշոր ռազմական սադրանք իրականացնելով սահմանին` Բաքուն հիշեցրել է Արևմուտքին իր շահերի մասին և միաժամանակ հիշեցրել Ռուսաստանին, որ պատրաստ է կոնկրետ տարածաշրջանային առաջադրանքներ
Ինչո՞ւ են նվազել հացի արտադրության ծավալները. «Ժողովուրդ»
Հացն այն բացառիկ սննդատեսակն է, որի սպառման անկումն ուղղակի կապված է արտագաղթի հետ: Այսինքն՝ եթե հացի սպառումը նվազել է, ապա նվազել է նաեւ ՀՀ բնակչությունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների ուսումնասիրությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի հացի արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 1,8 տոկոսով: Այս տարվա ինն ամիսներին արտադրվել է 218 հազար
Ինչպե՞ս ցավացնել Ադրբեջանին. «Ազգ»
Հետեւաբար, եկեք կենտրոնանանք Իլհամ Ալիեւի վրա: Այստեղ իրավիճակն առավել քան պարզ է: Բայց նախ, որպեսզի հասկանանք, թե ինչպես առավելագույնը ցավեցնենք Ալիեւին, պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչ էր ուզում ասել Ալիեւըՙ խոցելով հայկական ուղղաթիռը: Կարծեմ, ոչ ոք չի կասկածում, որ հենց Ալիեւն է խոցել հայկական ուղղաթիռը: Մտածենք միասին. ի՞նչ հաջորդեց ադրբեջանական կողմից ուղղաթիռի խոցմանը: Ճիշտ
Ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Արագածում, Սևանում, Մարալիկում, Աշոցքում, Ստեփանավանում, Սիսիանում, Հրազդանում, Սարավանում, Ջերմուկում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական
Զարուհի Փոստանջյանը լսելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ էլի բարձրացնելու է Արցախի ճանաչման հարցը
Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ այլեւս չեն բարձրացնելու Արցախի ճանաչման հարցը, քանի դեռ Արցախը կարգի չենք հրավիրել եւ Հայաստանն իրավական երկիր չենք դարձրել. «Քանի դեռ Հայստանում չկա լեգիտիմ իշխանություն, ես անձամբ եւ Ժառանգությունը չենք բարձրացնելու այս հարցը այլեւս երբեք: Կարող է Բրյուսել գնամ խոսեմ Արցախի, ցեղասպանության, ազգային հարցերի մասին, բայց քանի
ԼՂ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության առնչությամբ
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը՝ անտեսելով ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրս բերման և հրադադարի ռեժիմի նմանատիպ խախտումների բացառման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերը, «շարունակում է հանդես գալ հայտարարություններով, որտեղ խեղաթյուրում է միջադեպի էությունը և նենգափոխում փաստերը»։ Պատասխանելով News.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերին պատկանող
Սամվել Բալասանյանի ու Վլադիմիր Գասպարյանի երկխոսությունը չի ստացվում
Այսօր մոտ 19.00 մոտակայքում արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրու բանուկ Շչերբինա փողոցում: «BMW» մակնիշի ավտոմեքենան այնպես է բախվել փողոցի մոտակայքում գտնվող հենասյունին, որ այդ հատվածի բնակիչներին մի պահ թվացել է, թե երկրաշարժ է տեղի ունենում: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել, սակայն բնակիչները Aravot.am-ի հետ զրույցում պնդում են, որ այստեղ հաճախակի են վթարներ տեղի ունենում:
Էդվարդ Նալբանդյան. Օրեցօր առավել խորանում է անդունդը` քաղաքակիրթ աշխարհի և Ադրբեջանի միջև
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին Հարց. Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ հերթական անհիմն մեղադրանքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։ Պատասխան. Այդ հայտարարությունը իրավիճակի, փաստերի և փաստաթղթերի ակնհայտ խեղաթյուրման հերթական դրսևորում է: Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին անգամ փորձում է կեղծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի էությունը` դիտավորյալ բաց
ՊԵԿ-ից «քաշված» գործարարները Ճշմարիտյանի մոտ սրտերը բացեցին. (Տեսանյութ)
Գործարարը Ճշմարիտյանին ակնարկեց. «Ոչ բոլորն են ՊԵԿ-ին դատի տալիս»
Կասպշիկը Բաքվում կքննարկի շփման գծում ստեղծված իրավիճակը. «Ազատություն»
ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը այսօր գտնվում է Բաքվում։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, դեսպանը փոխանցել է, որ Կասպշիկը ժամանել է Բաքու Ադրբեջանի պաշտոնյաների հետ շփման գծում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: «Ազատություն» ռ/կ
ԵՏՄ-ն բանկային համակարգը կդարձնի անկայուն, կբերի թանկացումներ
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը մտավախություն ունի, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի բանկային համակարգը կկորցնի իր կայունությունը: «ԵՏՄ-ին անդամակցելուն պես ռուսական լիցենզիայով բանկերը, որոնք շատ ավելի հեշտ են լիցենզիա ստանում, քան Հայաստանում է բանկային լիցենզավորման գործընթացը, կսկսեն այստեղ գործունեություն իրականացնել եւ պայթելու դեպքում կպայթի նաեւ հայաստանյան մասնաճյուղը»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Դանիել Իոաննիսյանը:
Վիճաբանություն Սայաթ-Նովա փողոցում, որի հետևանքով երկու տղամարդու պատճառվել են միջին և ծանր մարմնական վնասվածքներ (Լուսանկարներ)
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի կենտրոնում երկու տղամարդու՝ Ռ.Հակոբյանին եւ Գ.Մելքոնյանին միջին և ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։ Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում։ Երևանի Սայաթ-Նովա 15
Նախագահն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը պարոն Միկուրիայի հերթական այցը Հայաստան համարել է մաքսային ծառայության ոլորտում կազմակերպության՝ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների գործում բարձր հանձնառության ու առանձնակի ուշադրության վկայություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայաստանյան այցի ընթացքում Կունիո Միկուրիան կկարողանա արձանագրել և գնահատել վերջին
Արգիշտի Կիվիրյանին պատասխանատվության են ենթարկում
Այսօր Վարչական դատարանը որոշեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկել 50.000 դրամի չափով: Դատարանը բավարարեց վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ոստիկանության հայցը ընդդեմ Կիվիրյանի: Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկ շինության դեմ հարակից շենքի բնակիչների բողոքին էր միացել նաեւ Արգիշտի Կիվիրյանը: Նա եւ մյուս քաղաքացիները փակել էին փողոցը,
Վահե Հակոբյանն ազատվեց ջրտնտպետկոմ-ի ղեկավարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանի` աշխատանքից ազատվելու մասին լուրը` ասելով, որ պարոն Հակոբյանն ազատվել է վարչապետի որոշմամբ` սեփական դիմումի համաձայն: Կոմիտեի արդեն նախկին նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել է նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա: Նշենք, որ այսօր առավոտյան NewsBook-ը հաղորդել էր, թե
Պատվիրատուի շքամուտքում մահակներով ծեծի են ենթարկել լուսանկարիչ Վիգեն Մնոյանին. armlur.am
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանին Ավան թաղամասում անհայտ անձինք ծեծի են ենթարկել: Armlur.am-ի հետ զրույցում լուսանկարիչը պատմեց, որ նշված վայր էր գնացել պատվիրատուին նկարահանելու նպատակով, սակայն հենց մուտքի մոտ տեղի է ունեցել դեպքը: Վիգեն Մնոյանի հետ եղել է նրա աշակերտը, սակայն որևէ բան նկատել կամ ֆիքսել երկուսն էլ չեն կարողացել, քանի որ մութ
Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին: Ողջունելով հայաստանյան գործընկերոջը՝ ՌԴ արդարադատության նախարարը նշել է, որ փոխգործակցության նոր մակարդակ է ակնկալվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացները և Ռուսաստանի դերը այդ պրոցեսներում: ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ ՌԴ նախարարի հետ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական


















































