Օրվա լրահոսը
Աստղիկ Գեւորգյան. Մենք էլ հպարտանում էինք, որ ոստիկանները բավականին զուսպ են պահում իրենց (Տեսանյութ)
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը դեռ չի հասցրել տեղեկանալ` երեկ լրագրող ԱՆի Գեւորգյանին ոստիկանական բաժանմունքում ապտակելու մասին լուրին: «Առաջին անգամ եմ լսում, որ լրագրող Անիի հետ նման բան է կատարվել: Որտեղի՞ց պիտի իմանայինք: Հանգամանքներին ծանոթ չեմ, բայց դատապարտում եմ, ի՞նչ է նշանակում լրագրողին, այն էլ աղջիկ լրագրողին ապտակել: Նախարարների խորհրդի անդամ երկրներին պարտավորեցնում են օրենքով,
ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել «Հայկական ուժ» հանցավոր խմբի անդամներից մեկը. «Ամերիկայի Ձայն»
40-ամյա Ալոյանը դատապարտվել է դաշնային դատարանի կողմից քրեական այն գործով, որով անցնում է 90 անձ, որոնցից 70-ը մեղավոր է ճանաչվել «Հայկական ուժ» հանցախմբի հանցավոր գործունեության հետ առնչություն ունենալու կապակցությամբ Միացյալ Նահանգներում երդվյալ ատենակալների դատարանը «Հայկական ուժ» հանցախմբի անդամ Անդրանիկ Ալոյանին հինգ օր տևած լսումների արդյունքում մեղավոր է ճանաչել շորթման մեղադրանքներով, այդ թվում՝ բանկերի տարեց հաճախորդների
Առողջական խնդիրների պատճառով պաշտոնաթող եղած դատավորը պայքարում է սոցիալական երաշխիքների համար . «Փաստինֆո»
Ըստ «Փաստինֆո»– ի, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավաuության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը, ում լիազորությունները դադարեցվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2011 թվականի մարտի 19-ի հրամանագրով՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով, նույն թվականի ապրիլից պայքարում է իր սոցիալական երաշխիքների համար, սակայն՝ ապարդյուն: Սուրիկ Ղազարյանին կենսաթոշակ նշանակելիս կիրառվել
ՀԱԱՀ-ն «հայկուլիկները» չեն
Հայաստանի ագրարային համալսարանի մի շարք ուսանողներ հայտարարություն են տարածել. Երեկ մի շարք անձինք խոչընդոտեցին ՀԱԿ ակտիվիստների կողմից թռուցիկների բաժանումը, ինչը սահմանադրությամբ վերջիններիս տրված իրավունքն է: Ցավալիորեն այդ «մի շարք անձանց» շարքում էին ՀԱԱՀ-ի ուսխորհրդի և դասախոսական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ: Ուսխորհրդի, որը վեր է ածվել ՀՀԿ-ի տարածքային կառույցի, ուսխորհրդի, որը Երիտասարդական հիմնադրամների միջոցով տրամադրելով «կրթաթոշակներ»,
«ՀայՌուսգազարդը» սնանկացրե՞լ է գործարարին, թե՞ գործել օրենքի սահմաններում
«Հասառ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Հարությունյանը հայտարարում է, թե «ՀայՌուսգազարդը» իրեն շանտաժի է ենթարկել և ցանկանում է սնանկացնել ու բիզնեսը ձեռքից վերցնել: Պարոն Հարությունյանը տեղեկացնում է, թե 1975-ից Լոռու մարզի Գարգառ գյուղում զբաղվում է ֆերմերային տնտեսությամբ, իր հետ «ՀայՌուսգազարդը» պայմանագիր է կնքել է 2006-ին, որը եղել է անժամկետ: Այնուհետև 2008-ին, կեղծել են պայմանագիրը ու Վերաքննիչ դատարան
«Ամեն բարի գիշերի մեջ պետք չէ կուսակցական խաղ փնտրել». պրոռեկտորի արձագանքը՝ երեկվա միջադեպին
Ագրարային համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը վստահեցնում է, որ երեկ իրենց բուհի ուսխորհրդի ՀՀԿ-ական նախագահն ու խորհրդի անդամը ՀԱԿ ակտիվիստների հետ տղայական հարցերի շուրջ են վիճել: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների երեկվա իրազեկման ակցիան խոչընդոտող երիտասարդներից երկուսը` Հայկ Ղեւոնդյանը՝ Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն էր, իսկ Դանիել Հայրապետյանը` ուսխորհրդի անդամ: «Ինչո՞ւ եք քաղաքական
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 12-ից 13-ը
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 13 դեպքից բացահայտվել է 6-ը, մարմնական վնասվածք հասցնելու` 5, յուրացման 1 և խարդախության 6 դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 9 մարդ
Օմբուդսմենի արձագանքը ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
‹‹Մենք լրջորեն անհանգստացած ենք ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից: Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ և համաչափ արձագանքն է։ Առաջնորդվելով բոլոր անձանց
Նաիրիտցիներին հստակ պատասխան չեն տվել. «Ա1+»
Երեկվա ակցիայից հետո՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին այսօր Բաղրամյան 26-ում կոնկրետ պատասխան չեն տվել։ «Հստակ պատասխան չի տրվել գործարանի վերագործարկման եւ ժամանակացույցի հետ կապված, որպեսզի ամեն ամսվա մեկ օր աշխատավարձ տրվեր»,- «Ա1+»-ին հայտնեց Կամք քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը։ Նրանց միայն հայտնել են, որ փետրվարի 15-ից 20-ը մեկ ամսվա աշխատավարձ կստանան։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Սոչիում Կատյա Գալստյանը եզրագիծը հատեց 64-րդը
Հայաստանցի դահուկավազորդուհի Կատյա Գալստյանը Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր մասնակցեց կանանց 10 դասական ոճով վազքին: Գյումրեցի մարզուհին մեկնարկեց 70-րդը, սակայն մրցուղում գերազանցելով մի քանի մրցակիցների՝ ցույց տվեց 64-րդ արդյունքը՝ 35.26,4: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ gettyimages.co.uk-ի
Արմեն Աշոտյան. «Եվրոպական երկրներում էլ կենսաթոշակային բարեփոխումներն առանց դժգոհությունների չեն անցել» (Տեսանյութ)
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում, խոսելով կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչի շուրջ ստեղծված դժգոհություններից, ասաց, որ եվրոպական ոչ մի երկրում էլ առանց բուռն արձագանքի ու դժգոհությունների կենսաթոշակային բարեփոխումները չեն անցել: Նա դժգոհող քաղաքացիների մոտ տեսնում է անվստահություն` կառավարության եւ պետության նկատմամբ: Պարոն Աշոտյանը մեկնաբանում է, թե ինչով է պայմանավորված այդ
Դ!ԵՄ ԵՄ. Արձագանք փետրվարի 12-ի դեպքերին
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ովքեր ցանկանում ու ձգտում են ապրել իրավական և ժողովրդավարական պետությունում, դատապարտում ենք 2014թ. փետրվարի 12-ին ՀԱԿ անդամների դեմ իրականացված սադրիչ և բռնության գործողությունները, ինչպես նաև լրագրող Անի Գևորգյանի հանդեպ կիրառված բռնությունը ՀՀ Ոստիկանության բաժանմունքում, այն էլ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի կողմից: Որևէ քաղաքակիրթ հասարակությունում և ժողովրդավարական պետությունում չեն կարող և չպետք է հանդուրժելի
Հակոբ Հակոբյան. Անապահով երիտասարդության հաշվին կունենաք ապահով ծերություն (Տեսանյութ)
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չի խփել մարդկանց գրպանին, դա մարդկանց համար է, այս դեպքում պետք է ասել, որ պետական բյուջեի գրպանին էլ ենք խփել: Մենք դա արել ենք նրա համար, որպեսզի մեր երիտասարդները ապահով ծերություն ունենան»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում այսպես ներկայացրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործընթացը ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում
Փետրվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) տեղի ունեցավ «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկում, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Նա անդրադարձավ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին ու Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի ռեժիմը խախտող սադրիչ գործողություններին: Դեսպան Նազարյանը նշեց, որ
Արցախի հանրային հեռուստատեսության աշխատակիցների պարգևատրում կառավարությունում
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հեռուստատեսության մի խումբ աշխատակիցների` Արցախի հանրային հեռուստատեսության 25-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախում հեռուստատեսության և հեռուստալրագրության զարգացման գործում ունեցած ավանդի համար: Շնորհավորելով նրանց` վարչապետը կարևորել է հեռուստատեսության դերը Արցախի ժամանակակից պատմությունը սերունդներին ներկայացնելու, քաղաքացիական հասարակության զարգացման, իշխանություն-հասարակություն կապի ամրապնդման և այլ գործերում: Բարձր գնահատելով հեռուստատեսության աշխատակիցների թիմային
Բժշկական լուծույթով հարձակում Յացենյուկի և տեղակալի վրա. «Ազատություն» ռադիոկայան
Երկու անձ հակաբորբոքային լուծույթ («զելյոնկա») են լցրել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից Արսենի Յացենյուկի և նրա տեղակալ Օլեքսանդր Տուրչունովի վրա։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Միջադեպը տեղի է ունեցել Խարկովի հիվանդանոցում, որտեղ նրանք տեսակցել են ազատազրկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին։ Հարձակվողներից մեկը փախուստի է դիմել, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Արմեն Քոլոյան
Լրագրողների օգնությամբ Աշոտյանը կհասկանա, թե որտեղ է թաղված շան գլուխը (Տեսանյութ)
Աշոտյանը` ՀՀ նախագահի հանձնարարականի մասին
«Ազգային վերածնունդ» կուսակցության կոչը հարկային համաներում անցկացնելու վերաբերյալ
«Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում արցախյան գործարարների հետ և կատարում գործարար դաշտի ուսումնասիրություններ: 2000-ական թվականների երկրորդ կեսին ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող «դրամի լողացող կուրսի» քաղաքականության պատճառով բազմաթիվ վարկառուներ, ովքեր վարկը վերցրել էին արտարժույթով, հայտնվեցին պարտքերի լրացուցիչ բեռի տակ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված տնտեսական ակտիվության նվազումը ծանր ազդեցություն ունեցավ նաև արցախյան տնտեսվարողների
Ինչու՞ էր Ստեփանավանի քաղաքապետը փողոցից գտած աղբի տոպրակը բերել աշխատասենյակ (Տեսանյութ). lorinews.am
Երեկ՝ փետրվարի 11-ին, արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Ստեփանավանի քաղաքապետարանում: Քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը աշխատասենյակ գալուց իր հետ փողոցից գտած աղբի տոպրակ է իր հետ աշխատասենյակ բերել, իսկ տոպրակը քաղաքապետը գտել էր քաղաքապետարանի շենքի ետնամասից՝ Սոս Սարգսյան-Թելման խաչմերուկից, որտեղ գրեթե ամեն օր նմանատիպ աղբով լի տոպրակ է դրված եղել: Ղարաքեշիշյանը չդիմանալով, վերցնում է գետնին
Քաջնազարները երբեք կամավոր հրաժարական չեն տալիս
Իսկ նազիր-վեզիրներն էլ նրանց շահում-պահում են Չէ, իսկապես խելք չունեն էդ բրիտանացիք, անկեղծո՜րեն եմ ասում: Բա որ խելք ունենային կամ կամք՝ նախարարը կբռներ ու հրաժարական կտա՞ր: Էն էլ ինչի համար, գիտե՞ք: Լավ շատ չտանջեմ ձեզ՝ ահա այդ լուրի սկիզբը՝ news.am կայքից (տե՛ս ). «… Ներգաղթի հարցերով նախարար Մարկ Հարփերը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո,
«Վրաստանի առաջին այցը Թուրքիա ոչինչ չի նշանակում». Փորձագետ Ջոնի Մելիքյան
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը խոսեց Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վերջին զարգացումների մասին: «Վրաստանում դեռ շարունակում են դատական գործընթացները նախկին նախարարների և վարչապետի միջև: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, նորընտիր նախագահը սկսել է իր տարածաշրջանային այցելությունները: Այս տարի առաջին այցը եղավ Թուրքիա և այսօր վերջացնում է իր այցելությունը Բաքվում: Ուսումնասիրելով
Սերժ Սարգսյանը ոչ իշխանական ուժերից ավելի արագ կկողմնորոշվի՞
Միասնական շտաբ-2՝ ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականի, այլ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցով Խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերը երեկ քննարկել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Նրանք պատրաստվում են կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել: Երեկվա քննարկման արդյունքում վերջնական որոշում չի ընդունվել, եւ ինչպես «Առավոտ»-ին պարզաբանել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հնարավոր է, որ փետրվարի 24-ին
3 միլիոն զբոսաշրջիկ կբերենք, եթե տուրիստական պրոդուկտները ճիշտ մատուցենք
ՀՀ կառավարության զբոսաշրջության զարգացման ռազմավարության համաձայն՝ մինչեւ 2030 թվականը Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը հնարավոր է հասցնել մինչեւ 3 միլիոնի, ինչը, ոլորտի մասնագետների կարծիքով, իրատեսական է, եթե իրացնենք մեր երկրի զբոսաշրջության բոլոր հնարավորությունները: Չնայած նրան, որ Հայաստանում պատմամշակութային հուշարձանները, տեսարժան վայրերը մեծ մասամբ գտնվում են մարզերում ու գյուղական բնակավայրերում, սակայն ագրոտուրիզմի դերը զբոսաշրջության ոլորտի վրա
ՀՀ նախկին նախագահի հայցադիմումի գործով վճիռը մնաց անփոփոխ. «Փաստինֆո»
Ըստ «Փաստինֆո»– ի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Իսկուհի Վարդանյանի նախագահությամբ, այսօր մերժեց «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը: Դատարանն անփոփոխ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի, հոկտեմբերի 21-ի վճիռը, որով մասնակի բավարարվել էր ընդդեմ «Առաջին լրատվական» և «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունների՝ ՀՀ նախկին նախագահ
Հայ եւ համաշխարհային արգելված գրականության զուգահեռները
Հրատարակվել է հերթական «արգելվածը» Օրերս «Անտարես» մեդիա հոլդինգը Սերգեյ Մկրտչյանի թարգմանությամբ հրատարակել է ժամանակակից ֆրանսիացի գրող Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը, որը թեժ ու բուռն բանավեճերի ալիք է բարձրացրել աշխարհում երկու հազարամյակների սահմանագծին՝ քողազերծելով «արեւմտյան աշխարհի» մերօրյա զեխ, ցոփ ու շվայտ կենսափիլիսոփայության կործանարար ախտերը: «Տարրական մասնիկները» «Անտարեսի» «Արգելված գրքեր» մատենաշարի 7-րդ թողարկումն է: «Առավոտը» հարցազրույցի
Դ. Դումանյան. «Այնպես աշխատեք, որ բաց ճակատով հաշվետու լինենք ժողովրդին»
ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների արդյունքում 2013-ի հոկտեմբերին ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքում առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքում ձևավորվեց Առողջապահական պետական տեսչությունը: Կառույցին վերապահվել են տեսչական վերահսկողության միանգամայն նոր գործառույթներ` վերահսկողություն բժշկական օգնության և սպասարկման որակի, դեղերի և դեղագործական գործունեության, բժշկական գովազդի և առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության
Գուրգեն Եղիազարյան. «Հիվանդ երևակայության արդյունքում Գորիկի պես միջակությանը ես թույլ տվեցի, որ մնա համակարգում»
«Սա կապված է ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի անցկացրած վերջին խորհրդակցության հետ, որտեղ ասել է, որ բավական է, չորս կողմից մամուլը հարձակվում է ինչո՞ւ եք բերաններդ ջուր լցրել ու նստել, բերեք ջախջախեք»,- Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով ԱԱԾ աշխատակիցների տարածած հայտարարությանը, որտեղ պարոն Եղիազարյանի մասին փաստեր են բացահայտվում, այսպես պատասխանեց Գուրգեն Եղիազարյանը: Ու շարունակեց. «Մարդ կա, որ քո դեմ մի
Վճռաբեկ դատարան է ուղարկվել պատասխանը
Կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանը հայցով դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ երգահան Հասմիկ Մանասերյանի, Աշոտ Հովնանյանի, երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի: Նա թերթի առաջին էջում իր վերաբերյալ լուրը համարել էր վիրավորանք, զրպարտություն եւ պահանջում էր վիրավորանք, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել, վերականգնել պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասը: Առաջին ատյանը եւ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները կամ չեն վերահսկվում հրամանատարության կողմից, կամ` սահմանագծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված սադրանք են
Անտեսելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները կամ չեն վերահսկվում հրամանատարության կողմից,
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր ռեկորդ է սահմանել
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականի վարկանիշային դասակարգման փետրվար ամսվա ցուցակը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը 771 միավորով հունվար ամսվա համեմատությամբ առաջադիմել է ութ աստիճան եւ այժմ եզրափակում է ուժեղագույն 30 երկրների շարքը: Առաջատարների տասնյակում են Իսպանիան, Գերմանիան, Արգենտինան, Պորտուգալիան, Կոլումբիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Իտալիան, Բրազիլիան եւ Հոլանդիան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ fifa.com-ի