Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հանրային հեռուստատեսության աշխատակիցների պարգևատրում կառավարությունում

Փետրվար 13,2014 15:34

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հեռուստատեսության մի խումբ աշխատակիցների` Արցախի հանրային հեռուստատեսության 25-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախում հեռուստատեսության և հեռուստալրագրության զարգացման գործում ունեցած ավանդի համար: Շնորհավորելով նրանց` վարչապետը կարևորել է հեռուստատեսության դերը  Արցախի ժամանակակից պատմությունը սերունդներին ներկայացնելու, քաղաքացիական հասարակության զարգացման, իշխանություն-հասարակություն կապի ամրապնդման և այլ  գործերում: Բարձր գնահատելով հեռուստատեսության աշխատակիցների թիմային աշխատանքը` Ա. Հարությունյանը հույս է հայտնել, որ ԱՀ այսուհետ ևս մեծ պատասխանատվությամբ, արհեստավարժությամբ և ավելի թարմ ուժերով  կշարունակի իր առաքելությունը տեղեկատվական դաշտում:

Արցախի հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը շնորհակալություն հայտնելով կառավարության ղեկավարին հեռուստատեսության աշխատանքը գնահատելու և աշխատակիցներին պարգևի արժանացնելու համար, վստահեցրեց, որ ԱՀ շարունակելու է իր նպաստը բերել պետության կայացման գործին:

Ներկաներին ուղղած շնորհավորանքի խոսքում վարչապետի նորանշանակ մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը հեռուստատեսության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցության ակնկալիք հայտնեց:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728