Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների օգնությամբ Աշոտյանը կհասկանա, թե որտեղ է թաղված շան գլուխը (Տեսանյութ)

Փետրվար 13,2014 15:25

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ուրախ է, որ մի շարք լրատվամիջոցներ «լծվել են ՀՀ նախագահի քաղաքական հայտարարությունների մոնիտորինգի հարցին»: Խոսքը մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 7 տոկոս տնտեսական աճի հանձնարարականի մասին է, որը կառավարությունը թերակատարեց: Ըստ պարոն Աշոտյանի. «Վստահ եմ, որ դա օգնելու է նաեւ կառավարությանը, հասկանալու՝ որտեղ է իրականում թաքնված շան գլուխը, ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, հանձնարարականին, ապա նախագահի մամուլի խոսնակը սպառիչ պատասխան տվեց, պնդելով, որ մոտ ապագայում, մինչեւ մարտ ամիսը նման տեսակի վերլուծություն ունենալով ու ամփոփելով ֆինանսական տարին, հասկանալով բոլոր մինուսները եւ պլյուսները, այդ ժամանակ հրապարակային անդրադարձ կարվի»:

Նախարարի մեկնաբանությունները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728