Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԱՀ-ն «հայկուլիկները» չեն

Փետրվար 13,2014 16:17

Հայաստանի ագրարային համալսարանի մի շարք ուսանողներ հայտարարություն են տարածել.

Երեկ մի շարք անձինք խոչընդոտեցին ՀԱԿ ակտիվիստների կողմից թռուցիկների բաժանումը, ինչը սահմանադրությամբ վերջիններիս տրված իրավունքն է: Ցավալիորեն այդ «մի շարք անձանց» շարքում էին ՀԱԱՀ-ի ուսխորհրդի և դասախոսական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ:

Ուսխորհրդի, որը վեր է ածվել ՀՀԿ-ի տարածքային կառույցի, ուսխորհրդի, որը Երիտասարդական հիմնադրամների միջոցով տրամադրելով «կրթաթոշակներ», ուսանողներին է մատուցում Հանրապետական կուսակցության կուսակցական տոմսերը, հետագայում էլ՝ վերջիններիս օգտագործում ՀՀԿ-ի շահերը սպասարկելու համար:

Հաճախ է խոսվում ԲՈՒՀ-երի ապաքաղաքականացված լինելու անհրաժեշտության մասին: Սակայն ԲՈՒՀ-ը ոչ թե պետք է լինի ապաքաղաքականացված, այլ ապակուսակցականացված:

Ելնելով այս ամենից մենք, ՀԱԱՀ-ի որոշ ուսանողներ, գտնում ենք, որ ԲՈՒՀ-ը պետք է մասնակից դառնա քաղաքականությանը և լինի ապակուսակցականացված: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ուսխորհուրդները և կրթական համակարգը առհասարակ մաքրել նմանատիպ թափթփուկներից: Նման անձինք չեն կարող ներկայացնել ՀԱԱՀ-ն: ՀԱԱՀ-ն «հայկուլիկները» չեն, ՀԱԱՀ-ն այստեղ ուսանող և դասավանդող բազմաթիվ արժանապատիվ ՀՀ քաղաքացիներն են:

Հետևաբար մենք հայտարարում ենք, որ այսուհետ մարդու հիմնարար իրավունքներից և ազատություններից բխող այն բոլոր ակցիաները, գործընթացները, որոնք կխոչընդոտվեն փուչիկ կարենների, հայկուլիկներ, սաքուլիկների և նմանատիպ այլ ուլիկների կողմից, թափանցելու են համալսարաններ:

Առաջին քայլը արված է: Այսօր,  ՀԱԱՀ-ի լսարաններում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    B r a v օ օ օ~~~ տղաներ, հենց այդպես էլ շարունակե’ք ☆☆☆

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728