Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյան. «Բնապահպանական որեւէ չափորոշիչ չպահպանելու դեպքում Ամուլսարի ծրագիրը վտանգված է. (Տեսանյութ)

Կարեն Ճշմարիտյանը հանդիպել էր հանքարդյունահանողներին ու մետալուրգներին

Ադրբեջանի ՊՆ-ը Հայաստանին սպառնում է «կործանիչ հարված» հասցնել. ԱՊԱ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողություններ իրականացնելու դեպքում Հայաստանին սպառնում է «անհավանական, հզոր, կործանիչ, բազմաթիվ զոհերով և թշնամու հիշողության մեջ երկար մնացող» հարված հասցնել, այսպիսի հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: Այս սպառնալիքներով ադրբեջանցիները փորձում են վախեցնել Հայաստանին, որ հանկարծ ԼՂ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանելու համար պատասխան չտրվի: Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային

ԵԱՀԿ փոխդեսպանը հանդիպել է հացադուլի դուրս եկած «Ժառանգության» մամուլի խոսնակին

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց այսօր կեսօրից անժամկետ հացադուլ է սկսել: Հացադուլը նա սկսել է ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների չբացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերը հետ չվերադարձնելու համար: Հացադուլի վայրում Դավիթ Սանասարյանը պատմեց, որ իր անձնական որոշմամբ է դուրս եկել եւ այդ մասին նախապես

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների վերլուծականը՝ Հոռոմի խաչմերուկի անիծված ու մահաբեր լինել-չլինելու մասին

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ավագանին ուրբաթ օրը ուղերձ էր հղել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ առաջարկելով մշակել ճանապարհատրանսպորտային պատահարների, մահվան և մարմնական վնասվածքների դեպքերի նվազեցման հայեցակարգ: Ավագանու ուղերձին առաջինը արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:   Ավագանու մի քանի կետերից բաղկացած առաջարկները քննարկելու, ուսումնասիրելու նպատակով ՀՀ

Դատավոր. «Արդարադատությունը հացադուլով չի որոշվում»

Դատական նիստի օրն ու ժամը որոշելու պահին, վերաքննիչ դատարանի դատական նիստերի դահլիճից բարձրաձայնեցին՝ մի քիչ շուտ նշանակեք նիստը, մարդիկ հացադուլի մեջ են: Նախագահող դատավոր Կարինե Ղազարյանն պատասխանեց. «Արդարադատությունը հացադուլով չի որոշվում», եւ ակնարկեց, որ հացադուլին դիմած անձինք իրենք են որոշել իրենց քայլը: 56 միլիոն դրամի գողության գործով օժանդակության համար մեղադրվող HSBC նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի

Հայաստանի և Ղրիմի միջև ուղիղ օդային կապը չի վերականգնվել. «Ազատություն»

Կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Ռուբեն Գրձելյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «Գրոզնի ավիա» ընկերությանը թույլատրել են չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստանի Անապա և Կազան քաղաքներ, իսկ թե այնտեղից ընկերությունը որ ուղղությամբ թռիչք կիրականացնի՝ դա արդեն Հայաստանի խնդիրը չէ։ Երեկ «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ վերամիավորվելուց

ԵԱՀԿ-ն վաղը դիտարկում կանցկացնի շփման գծում

Վաղը ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ասկերանի ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դիտարկումը կանցկացվի Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկմանը կմասնակցի Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը

Գալուստ Սահակյանը ընդդիմությանը մեղադրում է թալանի ու կոռուպցիայի մեջ

«Երբ երկրի նախագահն ասում է, որ 12 պահանջները նորից մեկ անգամ քննարկենք, անմիջապես դնում եք պահանջներ, պայմաններ, որ այս դեպքում կքննարկենք: Քննարկումների ընթացքում են պահանջներ ձեւավորվում, եւ ոչ թե քննարկում ենք ինչ-որ պահանջների դեպքում»,- այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ելույթում այսպես անդրադարձավ եռյակի հայտարարություններին՝ Սերժ Սարգսյանի ակնարկից հետո: Գալուստ Սահակյանի խոսքերով՝ «Կառավարությունը, որպես մասնագիտական

Հ/Կ ներկայացուցիչների հետ քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծն ու դրանով նախատեսվող միջոցառումների ծրագիրը: Ռազմավարությունն ուղղված է չորս առավել խոցելի ոլորտներին` առողջապահությանը, կրթությանը, պետական եկամուտների հավաքագրմանն ու ոստիկանության՝ քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետի պաշտոնակատար Կամո Ասատրյանը, Հակակոռուպցիոն

Ավտոճանապարհներին անձրև է եւ մառախուղ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության առանձին շրջաններում անձրև ու մառախուղ է: Տեսանելիությունը Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին 100 մ է, Սպիտակի ու Դիլիջանի ոլորաններում` 100-150 մ։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Փելեշյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Վավերագրական կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանի առողջությունը վերջերս վատացել էր  եւ նա հիվանդանոց էր տեղափոխվել: Aravot.am-ի տեղեկություններով  վարպետն  արդեն  դուրս է գրվել հիվանդանոցից եւ Մոսկվայի իր տանն է, ինչը հաստատեց նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Պարոն Գեւորգյանը Aravot.am-ին փոխանցեց, որ մաեստրոյի ինքնազգացողությունը լավ է, եւ  նույնիսկ հեռախոսով խոսել են Փելեշյանի ֆիլմերը Սկորսեզե հիմնադրամի ու

Ո՞վ Է Արցախեան  Սահմանի Իրական Տէրը

Նոյեմբեր 12-ին Արցախ-ազրպէյճան աահմանային գիծին վրայ  արձանագրուած   ծանր  միջադէպը նոր  հարթութիւն ստեղծելու բոլոր  կարեւոր  տուեալները ունի: Նախ   պարզ դարձած է , որ Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ   եւ նախագահներու մակարդակով    տեղի ունեցող բանակցութիւնները յետ այսու  կրնան    չշարունակուիլ: Այս մասին կարեւոր յղումներ կատարած  են միջազգային մամուլի ներկայացուցիչներ առանց սակայն  արձանագրելու այն փաստը, որ  ցարդ ընթացող բանակցային հանդիպումները   

Ավտոմեքենան՝ մայթին, հետիոտնը՝ փողոցում

Հազար անգամ ահազանգվել է այն մասին, որ ավտոմեքենաները զավթում են մայթերը, որոնք հատկացված են հետիոտնին՝ ազատ ու անվտանգ տեղաշարժվելու համար: Եվ եթե մեքենայատերերն արհամարհում են այս երկրի օրենքներն ու կարգը, ապա կարելի է ենթադրել, որ այս հարցում նրանց հետ «համագործակցում են» մեր ճանապարհային ոստիկանության ավտոտեսուչները: Իրենց ծառայողական մեքենաներով նրանք առոք-փառոք շրջում են Երեւանի փողոցներում՝ չտեսնելով

Իշխանություն-ընդդիմություն երկխոսության դասական օրինակ՝ ԱԺ-ում. ՀՀԿ-ն պատրաստ է ԱԺ խոսափողները հանել

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի խոսքերով էլ՝ «Որ նայում եմ, տեսնում եմ, որ մեր ասածներին ընդդիմադիրները սկսում են կամաց-կամաց հավատալ»:

Բոլորը կարող են դառնալ կանաչ ջոկատի անդամ

Մեր հայրենի բնությունը ոչնչացումից փրկելու և պահպանելու համար ստեղծվել է կանաչ ջոկատ: Ովքե՞ր են ներգրավված կանաչ ջոկատում, ի՞նչ առաքելություն ունի ջոկատը և ի՞նչ արժեքներով է ապրում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում. «Միացի´ր կանաչ ջոկատին»   Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Պոլիտեխնիկի 18-րդ տարեկան գիտաժողովին այս տարի կհնչի 195 զեկույց

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր մեկնարկեց համալսարանի 18-րդ տարեկան գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում այս տարի ներկայացվելու են  369 հեղինակների 195 զեկուցումներ: Բացի Ճարտարագիտական համալսարանի ներկայացուցիչներից, գիտաժողովին զեկույցներով նաեւ հանդես են գալու 66 այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Զեկուցումներով հանդես են գալու 38 գիտությունների դոկտորներ, 132 գիտության թեկնածուներ, 68 ուսանողներ: Զեկույցները լինելու են ֆիզիկամաթեմատիկական գիտությունների, մեխանիկայի, մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի, էներգետիկայի,

Եվրոպան եւ մենք. Պատեր քանդողը միասնական նպատակներն են

Բեռլինյան պատի տապալումը «դրական» տոն է Վերջերս նայելով, թե ինչպես են գերմանացիները նշում Բեռլինյան պատի անկման 25-ամյակը, մի քիչ նախանձեցի: Խնդիրն այն չէ, որ մարդիկ ինչ-որ բան են տոնում: Խնդիրն այն է, որ այդ տոնը ոչ մեկի «հակատոնը» չէ: Երբ այս կամ այն ժողովուրդը տոնում է ինչ-որ ճակատամարտում իր հաղթանակը, նա պետք է հաշվի առնի,

Կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովի կազմում ներգրավված են Երևանի քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, Երևանի վարչական շրջանների ղեկավարները, ավագանու անդամներ, վարչությունների պետեր, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանների տնօրեններ։ Նիստի օրակարգում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Երևան քաղաքում նախատեսվող  միջոցառումների ցանկի

ՀՀ ոստիկանությունը պահանջում է Վարդան Զեյնալյանին տուգանել 50.000 դրամով

Այսօր ՀՀ վարչական դատարանում հետաձգվեց «Հասարակական դաշինք» նախաձեռնության անդամ Վարդան Զեյնալյանի դեմ դատական գործի քննությունը: ՀՀ ոստիկանությունը պահանջում է Վարդան Զեյնալյանին պատասխանատվության ենթարկել ՀՀ ՎԻՎ օր 182-րդ հոդվածով սահմանված` ՀՀ ոստիկանի իրավական պահանջը չկատարելու համար: Ոստիկանության պահանջի բավարարման դեպքում Վարդան Զեյնալյանը կենթարկվի 50.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության: Հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի

Դատավոր. «Կրատկոսծ սեստրա տալանտա»

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում այս պահին 5 րոպե ընդմիջում է հայտարարվել: HSBC բանկի նախկին աշխատակից, ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով: Նա 60 էջանոց վերաքննիչ բողոք է ներկայացրել, իսկ պաշտպանական ճառը 50 էջից է բաղկացած: Նախագահող դատավոր Կարինե Ղազարյանը պաշտպան Լիպարիտ Սիմոնյանին ասաց, որ ճառը բողոքում համարյա ամբողջությամբ կար եւ

Ինչո՞ւ է Իջեւանում տոնվել խորհրդային միլիցիայի օրը

Զինվորական նվագախմբի նվագի ներքո

Ստեփան Գրիգորյանն արդարացնում է Նազարբաեւի կողմից Ալիեւի նամակի ընթերցումը

Ինչո՞ւ չենք նեղանում եւ աղմկում ռուսական զենքով խփված ուղղաթիռի դեպքից Հոկտեմբերի 10-ին Հայաստանն, այնուհանդերձ, ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության փաստաթուղթը, թեպետ որոշ շրջանակներ՝ մի մասը չարախնդորեն, մյուս մասը՝ Հայաստանի ապագայով մտահոգված, հույսեր էին փայփայում, որ այս անգամ էլ Բելառուսը կամ Ղազախստանը կխոչընդոտեն ստորագրմանը: Բայց մեր երկիրն արդեն իսկ կատարված փաստի ու մշուշոտ հեռանկարի առջեւ է:

Վարդան Այվազյան. «Սահմանադրական դատարանը պատշաճ իրավական հիմնավորում է տվել»

Վարդան Այվազյանը համարում է, որ Սահմանադրության որեւէ դրույթի խախտում չկա

Ռուստամյանն առաջարկում է դպրոց քիչ կառուցել՝ բանակային ռեժիմով ապրող գյուղերի հարցը լուծել

«Այս օրինագծից տպավորություն չառաջանա, թե բոլոր խնդիրները լուծվել են: Բոլոր խնդիրները սոցիալական առումով էլ չեն լուծվել»,- այսօր ԱԺ-ում սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տալու մասին կառավարության ներկայացրած օրինագծի մասին այսպիսի դիտարկում արեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, մի կարեւոր խնդիր կա, որին ականատես են եղել սահմանի վրա վերջին լարվածությունների ժամանակ: Պատգամավորն ընդգծեց, որ գյուղեր

Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

ՀՀ ԱԺ կայքում զետեղված օրակարգից այսօր տեղեկացանք, որ ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ  Կառավարության նախագիծը և դրան կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներառվել է նոյեմբերի 17-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: Ընդ որում՝ նախատեսվում է արտահերթ նիստի ընթացքում անցկացնել օրենքի նախագիծի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընթերցումը: Այսպես,

Սպասում (Մտորումներ)

Սառը քամին խփեց տղայի դեմքին՝ թրատելով երեսը, երբ շենքի մուտքից դուրս եկավ բակ: Հունվարյան չոր ու սառը ցուրտը նրան հիշեցրեց, որ դեռ կենդանի է և մտածելու ունակ: Հեռվում, ձորի այն կողմում երևում էին բարձրավոլտ հոսանքի մետաղյա սյուները, որոնք հսկա արագիլների նման՝ կարծես պատրաստվում էին երկինք թռչելու: Բայց բետոնե պատվանդանը կպած էր նրանց ոտքերին և կաշկանդում

Լիակատար համերաշխությո՞ւն, թե՞ լիակատար անտարբերություն

«Երկրում ամեն ինչն այնքան տաղտկալի ու գորշ է, որ այսպիսի կարեւոր ֆինանսական փաստաթուղթը, որը բացի թվերից՝ նաեւ գաղափարախոսություն պիտի պարունակի, անտարբերության միջավայրում քննարկվեց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ անդրադառնալով 2015 թվականի բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումներին: Քննարկումներն, ի դեպ, թե հանձնաժողովներում, թե խորհրդարանի լիագումար նիստում, նախորդ տարիների համեմատ, բավական պասիվ էին: Հանձնաժողովներում

Ռուբեն Մեհրաբյան. «Սահմանադրական դատարանը գործում է քաղաքացիական իրողության պայմաններում»

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով` անսպասելի ոչինչ տեղի չի ունեցել

Ավարտվել է Միխայլովկա գյուղի դաշտավայրից ընդերքի զանգված ապօրինի արտահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Բլեսկե ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տեղամասի պետ Բ.Բուդաղյանը, 2014 թվականի մայիսի սկզբներից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ «Գոգավանիե մաքսակետի արդիականացման աշխատանքների կատարման ընթացքում խախտելով ՀՀ ընդերքի մասին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031