Օրվա լրահոսը

«Գազի հարցով» ընդդիմությունը պատրաստ է մինչեւ վերջ գնալ

«Ամեն ինչ կախված է նրանից, թե այն ի՞նչ կազմ ունի, ի՞նչ վճռականությամբ է տրամադրված, եւ արդյոք հանձնաժողովի անդամները պատրա՞ստ են մինչեւ վերջ գնալու, խորամուխ լինելու, բացահայտելու»,- «Առավոտի» դիտարկմանը՝ հայտնի ասացվածք կա` եթե ցանկանում ես որեւէ բան կոծկել, հանձնաժողով ստեղծիր, ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Խոսքը «գազի հարցով» խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ընդդիմության առաջարկի մասին

Հակապուտինական տրամադրություններ` իրավիճակը սրելու համար

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ռեգնում» գործակալության «Осторожно, антироссийские дезинформаторы в Армении» հրապարակմանը, որտեղ խոսվում է Ղարաբաղյան կոնֆլիկտի, Երեւանում սպասվող վտանգավոր վարակների, Սոչիում կայանալիք օլիմպիադայի եւ չեչեն տեռորիստների կողմից նախապատրաստվող ահաբեկչական հարձակումների մասին ու հնարավոր այն վարկածի, թե ամենն արվում է հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու

«ՀայՌուսգազարդը» ջերմոցներից $10 հազար կանխավճա՞ր է ուզում (Տեսանյութ)

Գործարարի գազն անջատել են, միլիոնների բերքը փչացրել

Հայաստանում երիտասարդացել է սեքս անելու տարիքը

Վաղ տարիքում սեռական կյանք սկսելը, ինչպես ասաց պարոն Հակոբյանը, ոչ մի երկրում մասնագետների կողմից չի խրախուսվում, քանի որ անհատի մոտ համապատասխան գիտելիքներ չկան, ինչպես նաեւ օրգանիզմն էլ բավարար զարգացած չէ:

ՄՄ. դա՞ռը, թե՞ քաղցր պտուղներ

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում տնտեսագիտության դոկտորներ Վարդան Բոստանջյանն ու Թաթուլ Մանասերյանը քննարկում են, թե ինչպիսի տնտեսական հետեւանքներ կունենա Մաքսային միությանն անդամակցելը: Արամ Աբրահամյան.– Հիշո՞ւմ եք Մերֆիի օրենքներից մեկը` չկա այնպիսի իրավիճակ, որ հնարավոր չէ վատթարացնել: Հիմա տնտեսական վիճակը վատն է, բայց Մաքսային միության պատճառով հնարավո՞ր է՝ ավելի վատանա: Վարդան Բոստանջյան.– Իմ խորին համոզմամբ՝

Ընդդիմության ցանկությունն ու իշխանության սեթեւեթանքը

«Գազի հարցով» խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հարցը կորոշվի այսօր Երեկ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող չորս խմբակցությունների 49 պատգամավորների ստորագրությամբ դիմում է հանձնվել ԱԺ նախագահին` ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011 թվականի պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրությունների հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հարցը երեկ քննարկվում էր խորհրդարանի լիագումար նիստում: Քաղաքական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում

Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգի ողջ հասույթը կուղղվի փոքրիկ Լիզայի առողջացմանը

Փետրվարի 15-ին ժամը 19.00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բարության ղողանջներ» բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը: Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր` Սեդրակ Երկանյանը: Մեներգությամբ հանդես կգա Միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո` Լուսինե Մարկոսյանը: Ծրագրում կհնչեն Հենդել, Վիվալդի, ինչպես նաև կոմպոզիտոր`Դ.Սաքոյանի նախերգանքը «Քրիստոս» օպերայից:

Վարդան Սեդրակյանին կրկին մերժեցին. «Ա1+»

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է։ Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի համար որոշումը սպասելի էր։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ¨ ենթակա չէ բողոքարկման: Վարդան Սեդրակյանի պաշտպանը բազմիցս է հայտարարել, որ փորձելու է արդարության հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Օրենքի հեղինակները տարբեր անեծքների ենթարկվեցին

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ոտքի է հանել անգամ Գյումրու ամենահամեստ ու չխոսկան երիտասարդին Երեկվանից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դարձավ թունդ անեծքի բուն Գյումրիում. պետական կառույցներում աշխատող մինչեւ 40 տարեկան երիտասարդները, որոնց վրա տարածվում է օրենքը, երեկ ամբողջ օրը օրենքի հեղինակներին թաղում ու հանում էին: Պատճառն այն էր, որ գործատուները անցել էին ռեալ քայլերի, աշխատավարձից պարտադիր

Հրդեհ Գյումրիում

Փետրվարի 4-ին, ժամը 11.26-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Առափի գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի հարակից անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.00-ին: Այրվել է 0.5 տոննա անասնակեր և ջերմահարվել՝ 8տոննա կարտոֆիլ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տոկոսով փող էր ուզում, որ Սիբիր գնա

«Իմ կոշիկներով էլ կգնամ, էդքան փող չկա, որ նոր կոշիկ առնեմ, ճիշտ ա՝ ասում են ընդեղ արդեն շա՜տ ցուրտ ա, բայց ես ցրտից վախեցողը չեմ, դե, կհասնեմ, կաշխատեմ, տաք կոշիկ կառնեմ, հիմա չեմ կարա, հազիվ տղեքին սիգարետ տանեմ ու հետս մի երկու բան վերցնեմ»,- ուղեւորների ներկայությամբ, հազը մի կերպ զսպելով, իր կոշիկների հարցը քննարկում էր

Հետախուզվում էր սպանության մեղադրանքով

Փետրվարի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սաշա Պ.-ին, որը հունվարի 31-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասով և 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքներով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար: ՀՀ ոստիկանություն

Սուպերմարկետայի գիրքը

Գործընկերներիցս շատերը պնդում են, թե եվրոպացիների կազմակերպած բազմաթիվ սեմինարներն ու դասընթացները մամուլի ազատության թեմայով դատարկ են ու բացարձակապես ոչինչ չեն տալիս, քանզի ոչ մի առնչություն չունեն մեր իրականության հետ: Իսկ ես սիրում եմ: Վերջին հաշվով՝ ո՞վ է ձեզ ասում, որ գնաք Բարսելոնա կամ Ստամբուլ ու լսեք այդ տափակությունները, որոնք լուրջ-լուրջ մատուցում են ձեզ կյանքում ոչ

Հոգեբանի կարծիքով՝ «Մաշան եւ արջը» մուլտֆիլմը սադիզմի դասական օրինակ է

«Մաշան եւ արջը», «Շրեկ», «Վինքս» եւ այլ մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա «Շատ եմ սիրում Մաշայի մուլտիկը: Անտառի բոլոր կենդանիները վախենում են նրանից: Ինչեր ասես, որ նա չի անում նրանց գլխին, էլ գայլին է սրսկում, նապաստակին վազեցնում, արջին է մահճակալից վայր գցում, նրա տունը տակնուվրա անում»,- ասում է 5-ամյա Մերին՝ պատմելով իր սիրած մուլտֆիլմի մասին:

Քննարկվել են պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր

«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում իրազեկման, նախազգուշացումների տրամադրման և արձանագրությունների կազմման գործընթացին առնչվող հարցեր են քննարկվել վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պետերի և աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպված խորհրդակցությանը, որը վարել է քաղաքապետի խորհրդական Արայիկ

Հայաստանը սեւ ցուցակում է

Իր ոլորտի արատները «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահը ներկայացնում է փաստերով Գրքի ոլորտում խորհրդային ժամանակներից մինչ օրս մեզ ժառանգություն է հասել առնվազն երկու արատ, առաջինը՝ օտարալեզու գրականությունը թարգմանվում է հայերեն միջնորդ լեզվի օգնությամբ եւ երկրորդ՝ թարգմանաբար հրատարակվում են գրքեր, որոնց հեղինակային իրավունքի համար չեն վճարում, այսինքն՝ գողանում են: Այս մասին «Առավոտին» հայտնեց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ

Հայաստանում առաջին անգամ կբեմադրվի Մոցարտի «Կախարդական սրինգը»

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը իր 80 տարիներին բնականաբար անդրադարձել է արեւմտաեվրոպական կոմպոզիտորների գլուխգործոցներին, սակայն, չգիտես ինչու, ուշադրության չի արժանացել համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշներից մեկը՝ Մոցարտի «Կախարդական սրինգը»: Թե ինչու հիշյալ օպերան չի բեմադրվել, պատասխան չուներ նաեւ դիրիժոր, օպերային արվեստի երախտավոր Յուրի Դավթյանը: Միայն 2008թ. առաջին անգամ մեր թատրոնում կայացավ

Դավադրություններ բացահայտելը մե՞ր գործն է

Կայքերը, տպագիր մամուլը, հեռուստատեսությունը եւ ռադիոն Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ամեն օր տարածում են թե ճիշտ լուրեր եւ թե ապատեղեկատվություն: Վերջինս լրատվամիջոցներում հայտնվում է տարբեր պատճառներով՝ «քլիք» հավաքելու, ինչ-որ բան քարոզելու, երբեմն լինում է, որ պարզապես սխալվում ենք: Քաղաքական գործիչներն ու չինովնիկները սովորաբար, եթե որեւէ ճիշտ կամ սխալ տեղեկատվություն իրենց դուր չի գալիս, փնտրում են

Թեժ գծով ստացված հարցերի մեծամասնությունը տեղեկություն ստանալու նպատակով է եղել

Հունվար ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով 1947 հեռախոսազանգ է ստացվել. դրանցից 494-ի առնչությամբ կազմվել է համապատասխան փաստաթուղթ, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է սահմանված ժամկետում լուծում տալ դրանց։ Փետրվարի 3-ի դրությամբ հանձնարարություններն ամբողջությամբ կատարված են։ Մնացած հարցերը տեղեկություն ստանալու բնույթի են եղել, որոնց թեժ գծի աշխատակիցները տեղում պատասխանել

Բարեւ, բանաստեղծ, լույսդ բարի է

Միշտ նախանձել եմ լուր գրողներին: Կարող են ծնկների վրա գրել, ու նյութը պատրաստ է: Ահա, աշակերտի պես նստել եմ ճերմակ թղթի առաջ, հեշտի բնազդով շարում եմ բառերը ու էլի ջնջում՝ պաղ ու գորշ չերեւալու համար: Ուզում եմ շարադրանքս լինի նույնքան ջերմ ու մտերմիկ, ինչպես Չեխիայում Հայաստանի դեսպանատան հյուրասրահում, Պարույր Սեւակի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկոն էր:

Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ոստիկանության կոչին արձագանքեցին

Փետրվարի 1-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Հովհաննես Վ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի որսորդական հրացան` կարճեցված փողով և խզակոթով, «MOH-100» գրառմամբ հակատանկային նռնակ, «YN-PMH-2-583-3-79» գրառմամբ հակահետևակային 2 ական, «YMB-62» գրառմամբ 2 պայթուցիչ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 96 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Փետրվարի 1-ին, ժամը 12.15-ին,

«Ամեն ինչ սկսվեց Ռոբերտ Քոչարյանից». (Տեսանյութ). «Ա1+»

Հայաստանյան իշխանական բուրգը կքանդի կոռուպցիան: Վստահեցնում է «Հակակոռուպցիոն» կենտրոնի և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը. «Ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ իշխող կուսակցությունում և նրա շարքերում շուտով կսկսվի առնետավազք, նույն նախագահը չի տիրապետում իրավիճակին»: Պարոն Մարգարյանը չի շտապում անուններ տալ, միայն հիշեցնում է, թե ովքեր Հայաստանում նպաստեցին կոռուպցիայի ծաղկմանը. «Ռոբերտ Քոչարյանից է սկսվել, նաև

Ստեփան Գրիգորյանը` Մաքսային միության մասին. «Երկրների շահերը Լեռնային Ղարաբաղի հարցում չեն համընկնում»

«Սահմանադրության համաձայն` ցանկացած լուրջ միջազգային փաստաթուղթ, պայմանագիր, որ ստորագրվում է, ի վերջո պետք է անցնի ԱԺ, քննարկվի, ապա նոր ստորագրվի: Ինչքան հասկացա մեր կառավարությունն ուզում է արագացնել Մաքսային միությանը միանալու պրոցեսը, հետեւաբար պետք է այդ քննարկումներն էլ արագացվեն: Սահմանադրորեն նախատեսված է նաեւ հանրաքվե, ինչն այս պարագայում, կարծում եմ, ճիշտ կլինի: Ու ոչ միայն նրա համար,

Դավիթ Հարությունյանը`ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքի մասին

Եվրոպայի Խորհուրդը այն կառույցը չէ, որտեղ լուծվում են Հայաստանի հարցերը, այլ կառույց է, ուր լուծվում են համաեվրոպական հարցեր, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև Հայաստանի վրա:

Փաստաբանների պալատը սիրիահայերի համար իրականացնելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն (Տեսանյութ)

Ըստ պարոն Մեղրյանի՝ այս ծրագիրը նաեւ քայլ է, որով մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս մարդիկ Հայաստանից էլ չարտագաղթեն, այլ մնան Հայաստանում:

Ըստ Գագիկ Եգանյանի՝ քաղաքացիները կարող են պարզել` իրենց մուտքն արգելվե՞լ է Ռուսաստան, թե՞ ոչ. «Հայոց աշխարհ»

Գագիկ Եգանյանը օրենքի փոփոխությամբ մտահոգված քաղաքացիներին խորհուրդ տվեց այցելել Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական կայքէջ (fms.gov.ru) պարզելու` իրենց անունները, անհատական տվյալները արգելված անձանց ցանկում ընդգրկվա՞ծ են, թե՞ ոչ:

Հակոբ Ինիջղուլյանի հարցը հնչեցվել է ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ նորընտիր նախագահ Անն Բրասորի հետ հայաստանյան պատվիրակությունը շփումներ չի ունեցել: Զրույց եղել է միայն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Քննարկվել են հայ –ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Լրագրողներից մեկի հարցին`արդյոք քննարկում եղե՞լ է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված: Հայաստանյան պատվիրակության

Բուհերը ավելի շատ են հարկ վճարել, քան… «Չորրորդ իշխանություն»

Ըստ հազար խոշոր հարկ վճարողների ցանկի, Երեւանի պետական համալսարանը եւ Բժշկական համալսարանը ավելի շատ հարկ են վճարել, քան «Յուքոմ» ընկերությունը։ Այս ընկերությունը մատակարարում է ինտերնետ ծառայության։ Մի քանի տարվա մեջ այն հասցրել է իր ցանցի մեջ ներգրավել ամբողջ Երեւանը եւ այժմ զբաղված է շրջաններով։ Սաշիկի բարձր հովանու ներքո գործող ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին պատկանող

ԵԽԽՎ նոր նախագահը կայցելի Ադրբեջան

ԵԽԽՎ նոր նախագահ Անն Բրասերի այց Հայաստան առաջիկայում չի նախատեսվում: Ի պաշտոնե նա այցելելու է Ադրբեջան, քանի որ հաջորդ տարի ԵԽԽՎ-ում նախագահությունը ստանձնելու է Ադրբեջանը: Այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով այն հարցին՝ ինչպես է տրամադրված ԵԽԽՎ նոր նախագահը Հայաստանի հանդեպ: «Կապրենք, կտեսնենք, մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ

Հրդեհ է բռնկվել շինանյութի խանութում

Փետրվարի 4-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի «Մշո ամրոց» ռեստորանի մոտակայքում՝ շինանյութի խանութում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, որը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թոթովենց փողոցի թիվ 14/7 հասցեում: Հրդեհը մարվել

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031