Օրվա լրահոսը

«Ֆինանսների նախարարությունը հարկ չի համարել ենթարկվել վարչապետին». Բողոքի ակցիա նախարարության շենքի մոտ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի հետքերով այս պահին հավաքվել են ֆինանսների նախարարության դիմաց: Հիշեցնենք, որ համատեղության կարգով բուհերում աշխատող ու սոցիալական վճարներից չազատված երիտասարդ դասախոսների հարցը լուծելու համար վարչապետը հանձնարարել էր օրենսդրական նախագիծ մշակել: «Այդ հանձնարարականը վարչապետը տվել ֆինանսների նախարարությանը, բայց մինչ օրս չենք տեսել՝ ինչ քայլեր են ձեռնարկվել խնդրի լուծման համար:

Դավիթ Մշեցու «Բռի աստվածները»

Հրատարակվել է երիտասարդ գրող Դավիթ Մշեցու բանաստեղծությունների երրորդ ժողովածուն «Բռի աստվածներ». երիտասարդ բանաստեղծ Դավիթ Մշեցու բանաստեղծությունների նոր՝ թվով երրորդ գրքի վերնագիրն է: Վերջերս է հրատարակվել՝ 500 օրինակով, չնայած այն վաճառվում է գրեթե բոլոր գրախանութներում, բայց գրողը սպառման մասին խոսելիս թերահավատ է դառնում. «Գրեթե բոլոր գրախանութներում կա, չնայած գիտեմ, որ վերջում հանգրվանելու է մոտս. դե մենք

ԼՂՀ անկախության ճանաչման նախագծին կողմ է 8 պատգամավոր (Տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության անունից հանդես եկավ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հայտարարեց, որ ամեն անգամ, երբ ԼՂՀ անկախության ճանաչման հարցով օրինագծեր են մտնում ԱԺ նիստի օրակարգ, իրենք հայտնվում

Ֆրանսիան Հայաստանում ունի նորանշանակ դեսպան

Նոյեմբերից ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն է ստանձնել Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն (Jean-François Charpentier): Նա երեկ իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը նորանշանակ դեսպանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Հայաստանը Ֆրանսիայի համար կարևոր երկրներից է, երկիր, որի հետ ունենք վաղեմի համագործակցություն: ՀՀ-ն այն երկիրն է, որի մասին խոսում են Ֆրանսիայում և

Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացման օրը բոլորս դեպի Ազգային ժողով՝ կանխելու պետական խայտառակությունը

Հայրենակիցներ, Հայ ժողովուրդ, Հայաստանցիներ, Հայաստանի 23-ամյա անկախության գլխին մահացու վտանգ է կախված. Հայաստանի ղեկավարումը վերցրած իշխանությունը և կուսակցությունները երկիրը տանում են Եվրասիական տնտեսական միություն, ուր Հայաստանը կցորդի կարգավիճակում է: ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը հակասում է ՀՀ Անկախության Հռչակագրին և Սահմանադրությանը և նշանակում է ենթակայություն Ռուսաստանին. – քաղաքական ասպարեզում. Հայաստանը կորցնում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը,

Սևանա լիճ է բաց թողնվել 367.000 մանրաձուկ

ՀՀ Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, Մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել է պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ: Սևանա լիճ բաց է թողնվել 367.000 մանրաձուկ՝ 167.000 գեղարքունի և 200.000 ամառային իշխան: Մանրաձուկն ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին,«Ձկան

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության» նախագիծը: Այն զեկուցել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ

Ռուսաստանցիներն արդեն զգում են պատժամիջոցների հետևանքները. «Ազատություն» ռադիոկայան

Չնայած առկա դժվարություններին՝ ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը կողմ է Մոսկվայի նախաձեռնած հակաքայլերին։ Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունն արդեն զգում է երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների, ինչպես նաև Մոսկվայի նախաձեռնած հակաքայլերի` մասնավորաբար արևմտյան ծագման սննդամթերքի ներկրման արգելքի հետևանքները: Սա են վկայում մոսկովյան «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի երեկ հրապարակած հերթական հետազոտության արդյունքները: Մոսկվացի սոցիոլոգները նախ և առաջ փորձել են պարզել` Ռուսաստանի բնակիչները

«Օպերա Ռարան» ներկայացրեց Դոնիցետտիի «Մարտիրոսները»

Նոյեմբերի 4-ին Լոնդոնի հեղինակավոր Royal Festivall Hall համերգասրահում «Օպերա Ռարան» հանրությանը ներկայացրեց իր վերջին նախաձեռնությունը՝ Դոնիցետտիի «Մարտիրոսներ» օպերայի համերգային կատարումը: «Օպերա Ռարան» այդքան էլ հայտնի չէ Հայաստանում: Այն ստեղծվել է 1970-ականներին եւ միավորում է մի շարք հայտնի կատարողների, երաժշտագետների ու դիրիժորների՝ առաքելություն ունենալով վերակենդանացնել, բեմադրել ու մասսայականացնել 19-րդ դարի հայտնի կոմպոզիտորների մոռացության մատնված ստեղծագործությունները: Ինչ

Վիճաբանություն ընթրիքի ժամանակ

Նոյեմբերի 11-ին, ժամը 19.50-ին, 1972 թ. ծնված Գագիկ Դ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրեն և 1977 թ. ծնված Տիգրան Գ.-ին մի հիմնարկության շինհրապարակի տարածքում տեղակայված տնակներից մեկում հրավիրել են ընթրիքի, որի ընթացքում իր և 1984 թ. ծնված Վահրամ Ն.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս և 1974 թ.

Քրեական գործին է կցել վկային հարցաքննելու վերաբերյալ կեղծ արձանագրություն

Քաղաքացի Արթուր Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացի Արթուր Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կազմել և քրեական գործին է կցել վկային,

Վարչապետն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի 2014 թ. դափնեկիր Մարիո Մացցոլային: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մարիո Մացցոլային ՏՏ ոլորտում համաշխարհա¬յին ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու առթիվ և նշել, որ պատիվ է ՀՀ կառավարությունում հյուրընկալել այս բնագավառի՝ շրջադարձային ձեռքբերումներ ունեցող ամենաակնառու ներկայացուցիչներից

«Եռյակների համագործակցությունը ոչ մի լավ բան չեն բերել». Կոմկուսի 1-ին քարտուղար

Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը լուրջ չի վերաբերում եռյակի իշխանափոխության ծրագրին: «Տարակուսում եմ՝ ոնց կարող են տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող երկու կուսակցությունները, թեկուզեւ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» համագործակցել մեկ հարցի շուրջ: Մի մասը Եվրոպա են ուզում, մի մասը՝ Եվրասիական տնտեսական միություն, մի մասը՝ պետության գերակայություն, մյուս մասը՝ մասնավոր գերակայություն: Երկյակների, քառյակների նման համագործակցությունները մինչեւ այսօր

Վահրամ Բաղդասարյան. «Թող եռյակը չվիրավորվի, բայց այդ 12 կետերի ճնշող մեծամասնությունը ՀՅԴ խմբակցությունն է ձեւավորել». «Հայոց աշխարհ»

Մենք կարող ենք դիմել ՀՅԴ-ին ու այն կետերը, որոնք նրանց առաջարկներն են, իսկ դրանք գերակշիռ մաս են կազմում, քննարկել Դաշնակցության հետ:

Գագիկ Ջհանգիրյան. «Սերժ Սարգսյանը փաստացի ընդունեց, որ ընդդիմության բարձրացրած բոլոր պահանջները իրական լուծումներ պահանջող խնդիրներ են». «Չորրորդ իշխանություն»

Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ ապացուցեց, որ մտահոգված է ընդդիմադիր դաշտի ակտիվացումից, համախմբումից, բնակչության մոտ կուտակված լարումից։

Իշխանությունն ի՞նչ ուներ «նահանջելու»՝ բացարձակապես անհասկանալի է. «Հայոց աշխարհ»

Այսինքն՝ իշխանությունը դեռ մի բան էլ խթանում է արդեն մի տեսակ նիրհող եռյակի ակտիվացմանը:

Խմբակային բռնաբարություն Երևանում. pastinfo.am

Նախօրեին 21-ամյա աղջիկն ահազանգել է, որ երկու օր առաջ Գաջի գործարանի մոտ բռնության է ենթարկվել մի քանի տղամարդու կողմից: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` աղջիկը ծանոթ է եղել տղամարդկանցից մեկի հետ, ում հետ հանդիպել է ցերեկը` ժամը 13:30-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցի հրապարակի մոտ, ապա տղամարդը երեք ընկերների հետ աղջկան նստեցրել են «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան ու տարել

Դրամապանակը գողացել էր ուղևորուհու պայուսակից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ՝ բանկային քարտերով, կանխիկ գումարով և մի կնոջ կենսաչափական տվյալներով ՀՀ անձնագրով: Լևոն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ

Լեւոն Զուրաբյան. «Իշխանափոխության գործը բավական լավ է ընթանում». «Չորրորդ իշխանություն»

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ ընդդիմության սկսած գործընթացը երկրում ապակայունություն է ստեղծում, ինչը կարող է դուր չգալ Եվրասիական տնտեսական միության անդամներին, մասնավորապես՝ Ռուսաստանին։ ՀՀԿ-ի քչախոս փոխնախագահը հենց այնպես ասուլիս չէր հրավիրի ու նման բան չէր հայտարարի։ Ուրեմն ինչո՞ւ է Ռ. Զոհրաբյանը որոշել խոսել։ Ուշագրավ է, որ Հանրապետական փոխնախագահը ասուլիս

Արմեն Աշոտյան. «Եթե իրականում ծավալվեր ոչ թե քաղաքական պայքար, այլ քաղաքական աշխատանք…». «Ժողովուրդ»

Նաեւ պետք է նշեմ, որ երկրի խնդիրների օրակարգը, զարգացման հեռանկարը չեն կարող սահմանափակվել բացառապես տվյալ 12 առաջարկություններով։

Մետրոպոլիտենի ղեկավարները կգնա՞ն հաշտության

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը դատարանում հայտնեց, որ վատառողջ լինելու պատճառով, ինչպես նաեւ տնօրինության՝ հանրապետությունից բացակայելու պատճառով չի կարողացել քննարկել մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Սեւակ Հովսեփյանի, Գագիկ Գալստյանի եւ մյուսների հետ հաշտության եզրեր գտնելու հարցը: Նա խնդրեց 10 օր ժամանակ: Դեկտեմբերի 2-ին Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ

Քֆրտում է Շմայսը. «Հայկական ժամանակ»

Երեկ՝ մինչ ԱԺ նիստի մեկնարկը, իրարանցում էր ՀՀԿ խմբակցության հանրահայտ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի սենյակում: Շմայսը գոռգոռում ու հայհոյում էր: Մի քանի հարկանի հայհոյանքներից հետո նա դուրս եկավ սենյակից, գնաց ՀՀԿ խմբակցություն, ապա մի քանի րոպե այնտեղ մնալուց հետո դարձյալ վերադարձավ իր սենյակ, դարձյալ հայհոյեց ու դուրս եկավ սենյակից՝ մասնակցելու ԱԺ հերթական նիստին: Հոդվածն ամբողջությամբ

Անթույլատրելի է հանքավայրերի շահագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում

Մի շարք բնապահպանական կազմակերպություններ, նախաձեռնություններ և բնապահպաններ դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին` առաջարկելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացասական եզրակացություն տալ Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով արդյունահանման աշխատանքային նախագծին: Դիմումում կոնկրետ առաջարկներ կան ուղղված նաև Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և KfW Գերմանիայի զարգացման բանկի ղեկավարությանը։ Դիմումում մասնավորապես ասվում է. «Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ/WWF)

ԵՏՄ մտնելուց հետո բնական գազը չի էժանանա

Քանի որ հանրությունում այժմ ակտիվ քննարկումներ են ընդանում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանքով բնական գազի հնարավոր էժանացումների մասին, հարկ ենք համարում այդ հարցին անդրադառնալ մանրամասն: Այսպես,2012 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի հետ Հայաստանը 2 գազային համաձայնագրեր ստորագրեց: Դրանցից մեկով Հայաստանը վաճառեց «ՀայՌուսգազարդ»-ում իր 20% բաժնեմասը, իսկ մյուսով՝ սահմանվեց բնական գազի սակագինը Հայաստանի համար։ Թեև համաձայնագրերը կնքվեցին Մաքսային միությանը

Շիրակի ավտովթարից տուժած 14-ամյա տղան կվիրահատվի Երեւանում

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից 47-ամյա կինը, որը ստացել էր մարմնի մակերեսի 35 տոկոս այրվածք, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վթարված միկրոավտոբուսի 14-ամյա ուղևորը երեկ երեկոյան Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն. Նրան կվիրահատեն մասնագիտական մանկական հիվանդանոցում: Տղայի վիճակն այս

Վիրավորական է պետության ինքնիշխանության համար. «Ժողովուրդ»

Այն փաստը, որ ինքնիշխան պետության մայրաքաղաքում կազմակերպվելիք շքերթն այլ, թեկուզ դաշնակից պետության զորքեր են անցկացնելու, արդեն իսկ վիրավորական է պետության ինքնիշխանության համար։ Իրավիճակի ողբերգությունն ամբողջացնում է այն փաստը, որ այս մասին ՀՀ քաղաքացիներն իմանում են ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից։ Այլ կերպ ասած՝ ով որոշել է, նա էլ հաղորդագրություն է տարածել։ Իսկ ՀՀ ՊՆ-ն այս դեպքում

Որքա՞ն խորն է լինելու ճգնաժամը եւ ե՞րբ է այն Հայաստան հասնելու. «Հայկական ժամանակ»

Ի վերջո, ինչպե՞ս կազդի Ռուսաստանում ծայր առած խորը տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա։ Այս հարցը հանրության շրջանում գոնե առայժմ չի քննարկվում։ Եւ դա բնական է։ Ճգնաժամը կարծես թե Հայաստան չի հասել։ Ճգնաժամի թույլ ազդեցությունը առայժմ զգում են միայն մեր այն հայրենակիցները, որոնք մասնավոր տրանսֆերտներ են ստանում Ռուսաստանից։ Դրանք ռուսական ոուբլով արտահայտված չեն նվազել, բայց դրամով կամ

Լենինգրադյան-Իսակով իրար միացնող նոր փողոցը Մոնթեի անունով անվանակոչելու քաղաքացիական նախաձեռնությանը պատասխանել է փոխքաղաքապետ Արեյանը

Երևանի ավագանու 29.10.2014թ. նիստի հարց ու պատասխանի ժամանակ «Բարև Երևան»-ի կողմից հնչեցվեց այն հարցը, թե քաղաքացիական նախաձեռնություն է եղել Լենինգրադյան-Իսակով իրար միացնող նոր փողոցը անվանակոչել Մոնթեի անունով, ո՞րն է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումն այս առաջարկի վերաբերյալ: Ներկայացնում եմ փոխքաղաքապետ պարոն Արեյանի պատասխանը, որը դրված է yerevan.am կայքում: «Մոնթե Մելքոնյանի մասին որևէ բառ ավելացնել, ինչպես ինքը

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին` ժամը 10:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Հայաստանի իշխանական համակարգը ԲՀԿ-ի միջոցով չեզոքացնում է ահագնացած դժգոհ հատվածի դիմադրությունը. «Հրապարակ»

ԲՀԿ-ին հիմա շատ են պետք մարդիկ, որ հարցազրույցներ տան լրատվամիջոցներին ու գովերգեն Գագիկ Ծառուկյանի իշխանափոխության աննախադեպ խելոք ծրագիրը, այն է՝ ոտքի ելած ժողովրդին ցրել գյուղերով եւ, որպես զբաղմունքի միջոց, նրա համար շտաբներ բացել։ Խոսքը մեր մեջ՝ այսպիսի իշխանափոխության մենք էլ դեմ չենք։ Պատկերացրեք՝ հերթական ընտրությունների օրն է, եւ ժողովուրդը՝ հագած-կապած, երեխաների ձեռքը բռնած, գնում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031