Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ է բռնկվել շինանյութի խանութում

Փետրվար 04,2014 12:00

Փետրվարի 4-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի «Մշո ամրոց» ռեստորանի մոտակայքում՝ շինանյութի խանութում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, որը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թոթովենց փողոցի թիվ 14/7 հասցեում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Շինանյութի խանութում այրվել է կախովի առաստաղ՝ 20 քմ և պենոպլաստ՝ 2 խմ:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728